Լրահոս
Իրավական
18:09
30.06.26
51

Գաղտնի թղթեր է ուսումնասիրում ՍԴ-ն. ընտրական աննախադեպ վեճը քննվում է փակ դռների հետևում

Ամենաուշը 4 օրից պարզ կլինի՝ Սահմանադրական դատարանը կչեղարկի՞ խորհրդարանական ընտրությունների արդյունքները, թե՞ ոչ: Թեժ ու մերկացնող քննարկումներից հետո բարձր դատարանը դռնփակ ռեժիմի է անցել ընտրական աննախադեպ վեճը քննելու համար ու քննարկման դրել, այսպես կոչված, «գաղտնի ցուցակների» մասին տեղեկությունները: