Լրահոս
Իրավական
19:34
01.07.26
53

Վերջին, սուր խոսքերը՝ Սահմանադրական դատարանում. բարձր դատարանը հեռացել է խորհրդակցական սենյակ

Վերջին, ամենասուր ելույթներն են հնչել այսօր բարձր դատարանում՝ երկար սպասված վճռից առաջ: Բարձր դատարանը հուլիսի 4-ին պետք է որոշի անվավեր ճանաչել ընտրությունների արդյունքները, թե՞ ոչ: Ընդդիմադիր քաղաքական ուժերի ներկայացուցիչներն ամփոփել են ասելիքը՝ արձանագրելով, որ հետընտրական շրջանում ԿԸՀ որոշումները այնքան ապօրինի են եղել, որ բարձր դատարանում որոշ հարցերի պատասխանելու փոխարեն Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահը օգտվել է լռելու իրավունքից: Իսկ, որ ԲՀԿ-ի ձայները պարզապես գողացվել են, ըստ ընդդիմության, հնարավոր է անգամ սովորական հաշվիչով հաշվել: