Լրահոս
Իրավական
11:30
22.05.26
465

Նախընտրական քարոզարշավի մեկնարկից ի վեր 67 ձերբակալված կա․ Հակակոռուպցիոն կոմիտե

Img default alt hy

2026-ի փետրվարի 7-ից Հակակոռուպցիոն կոմիտեում ընտրական հանցագործությունների վերաբերյալ նախաձեռնվել է ընդհանուր 43 քրեական վարույթ ընտրակաշառք տալու, ընտրակաշառք ստանալու, ընտրակաշառքի միջնորդության, ընտրության ժամանակ բարեգործության արգելքը խախտելու, ինչպես նաև դրանց համակցությամբ ընտրական իրավունքի իրականացումը խոչընդոտելու, հավաքին մասնակցելու նպատակով նյութապես շահագրգռելու դեպքերի առթիվ:

Նշված վարույթներից 14-ով ձերբակալվել է 67 անձ, քրեական հետապնդում է հարուցվել 75 անձի նկատմամբ:

Հակակոռուպցիոն կոմիտեն հորդորում է «ո՛չ» ասել ընտրակաշառքին: