Լրահոս
Հասարակական
19:00
20.06.26
61

Կոտայքի մարզում «Volkswagen ID. UNYX»-ը հարվածել է կայանված մեքենաներին․ կա կողաշրջված ավտոմեքենա

Img default alt hy

Այսօր՝ հունիսի 20-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 15։00-ի սահմաններում Չարենցավան քաղաքի Շահումյան փողոցում Երևանի բնակիչ 33-ամյա Փայլակ Գ.-ն իր վարած «Volkswagen ID. UNYX» մակնիշի ավտոմեքենայով բախվել է ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված «Lada Priora» մակնիշի և «Mercedes» մակնիշի ավտոմեքենաներին, ինչի հետևանքով «Mercedes»-ը առաջ է ընթացել և բախվել է կայանված «Renault» մակնիշի ավտոմեքենային, իսկ «Lada Priora»-ն կողաշրջվել և բախվել է ծառին։

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար տուժածներ չկան։

Պարեկները «Volkswagen»-ի վարորդին տեղում ենթարկել են սթափության փորձաքննության, եղել է սթափ։

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ «Lada Priora»-ի վարորդը Կոտայքի մարզի բնակիչ 26-ամյա Ժիվան Մ.-ն է, «Mercedes»-ի վարորդը՝ Կոտայքի մարզի բնակիչ 45-ամյա Պողոս Մ.-ն։ 

Վթարի փաստով ՊԾ Կոտայքի մարզի գումարտակի 1-ին վաշտում փաստաթղթեր են ձևակերպվում, որտեղ էլ պարզվում է «Renault»-ի վարորդի ինքնությունը։