Լրահոս
2026-05-07
-
ԻրավականՄանկшպղծության մեջ մեղադրվող տղամարդուն դատարանից տեղափոխեցին Արմավիր ՔԿՀԱվելի վաղ հայտնել էինք, որ Վեդիում անչափահաս քույրերի նկատմամբ անառակաբարո գործողություններ կատարելու մեջ մեղադրվող երկու անձնից` 65-ամյա Դավիթ Այնազյանը 2 ամսով կալանավորվեց։Ավելին19:0907.05.26 -
ՀայաստանՈ՛չ սոված մնալ, ո՛չ մրսել. թոշակը 50 տոկոսով բարձրացնելու «Հայաստանի» ծրագիրը ոգևորել է տարեցներին4500 դրամ արժե 1 կգ տավարի միսը այսօր: Այդ գումարը Յուրիկի թոշակի 10 տոկոսն է. այսինքն 73-ամյա տղամարդը, եթե այս ամիս 2-3 կգ միս առնի, մի այդքան էլ նպարեղեն, հազիվ թե 900 դրամ ունենա դեպի Լառնակա տոմս գնելու համար: Թոշակները 50 տոկոսով բարձրացնելու՝ «Հայաստան» դաշինքի խոստումը ոգևորել է Յուրիկին ու էլի շատ թոշակառուների:Ավելին19:0007.05.26 -
ԻրավականՎեդիի մանկապղծության գործով պաշտոնանկություններ են եղել․ Badoyan.newsգործով հենց նոր հրաժարական տվեցին մանկապղծոյթյան գործով Արարատի մարզի դատախազը քրեական ոստիկանության պետը Վեդու միլպետը Քննչական բաժնի պետըԱվելին18:4607.05.26 -
ՀասարակականԽոշոր վթար Ձորաղբյուրում՝ Սերժ Սարգսյանի անվտանգության աշխատակիցների մասնակցությամբԱյսօր՝ մայիսի 7-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 16:30-ի սահմաններում Ձորաղբյուր բնակավայրում բախվել են «Kia Forte» և «BMW» մակնիշի ավտոմեքենաները։Ավելին18:3507.05.26 -
ՀայլուրՀայլուր 18։30 Աղմկոտ պաշտոնանկություններ՝ պեդոֆիլիայի սկանդալի ֆոնինՀայլուր 18։30 Աղմկոտ պաշտոնանկություններ՝ պեդոֆիլիայի սկանդալի ֆոնինԱվելին18:3007.05.26 -
Հասարակական«Եվս մի պատվական, նվիրյալ հայ գնաց՝ զոհ դառնալով ռեժիմի հալածանքներին». Բագրատ ՍրբազանՔո մեկնելով ևս առավել պարտավորեցրեցիր մեր Հայրենիքի շուտափույթ ազատագրման սրբազան գործը:Ավելին18:1507.05.26 -
ԻրավականՎեդիի մանկապղծության գործով ձերբակալված երկու անձնից Դավիթ Այնազյանը կալանավորվեցԱվելի վաղ հայտնել էինք՝ ըստ դատախազության՝ Վեդիում անչափահաս քույրերի նկատմամբ տեղի ունեցած առերևույթ դեպքի կապակցությամբ դատախազը հանրային քրեական հետապնդում է հարուցել Ա.Ե.-ի նկատմամբ՝ Քրեական օրենսգրքի 198-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 4-րդ կետերով (խոցելի վիճակում գտնվող անչափահասի նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություններ կատարելը) և Դ.Ա.-ի նկատմամբ՝ Քրեական օրենսգրքի 198-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 4-րդ կետերով (3 դրվագ)։Ավելին18:1007.05.26 -
ՔաղաքականԱրարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Բելգիայի Ներկայացուցիչների պալատի նախագահ Պետեր դը Ռուվերի հետ«Երևանյան երկխոսություն» միջազգային համաժողովի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Բելգիայի Ներկայացուցիչների պալատի նախագահ Պետեր դը Ռուվերի հետ։ Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի և Բելգիայի միջև երկկողմ գործընկերության զարգացման հարցեր, որում առանձնահատուկ դերակատարում ունեն երկու երկրների խորհրդարանների միջև ձևավորված կապերն ու առաջադեմ օրակարգը: Գոհունակությամբ ընդգծվել են Հայաստան-Եվրոպական միություն հարաբերություններում արձանագրված ձեռքբերումները և քննարկվել են Հայաստանի՝ եվրոպական ինտեգրման հեռանկարները: Մտքեր են փոխանակվել տարածաշրջանային հարցերի շուրջ. նախարար Միրզոյանը ներկայացրել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության շարունակական ինստիտուցիոնալացմանն ուղղված քայլերը:Ավելին18:0007.05.26 -
ՄիջազգայինՉինաստանում երկու նախկին պաշտպանության նախարարների մահապատժի են դատապարտել կոռուպցիայի համարՌազմական տրիբունալը համապատասխան դատավճիռը կայացրել է Վեյ Ֆենհեի և Լի Շանֆուի նկատմամբ։ Նրանք մեղավոր են ճանաչվել կաշառք ստանալու համար։Ավելին17:4707.05.26 -
ՄիջազգայինՄոսկվան հույս ունի, որ ստիպված չի լինի Հաղթանակի օրը պատասխանել Կիևի հարձակումներին․ Ուշակով«Մեր ԱԳՆ-ն շրջաբերական նոտայով՝ ուղղված Ռուսաստանում հավատարմագրված բոլոր դիվանագիտական ներկայացուցչություններին ու գրասենյակներին, ևս մեկ անգամ դիմել է օտարերկրյա պետությունների իշխանություններին և միջազգային կազմակերպությունների ղեկավարությանը՝ հորդորելով առավելագույն պատասխանատվությամբ վերաբերվել Պաշտպանության նախարարության հայտարարություններին և ապահովել Կիևից ժամանակից շուտ տարհանումը»,- հիշեցրել է Ուշակովը։Ավելին17:3607.05.26 -
ՄիջազգայինՑԱԽԱԼ-ը մեկ ամսվա ընթացքում ոչնչացրել է «Հեզբոլլահի» 200 զինված արմատականների․ Նեթանյահու«Մեկ ամսվա ընթացքում մենք լիկվիդացրել ենք «Հեզբոլլահի» ավելի քան 200 ահաբեկիչների, որոնք գործում էին Իսրայելի քաղաքացիների և ՑԱԽԱԼ-ի զինվորների դեմ», - ասել է Իսրայելի վարչապետը։ Նեթանյահուն նշել է, որ մայիսի 6-ին Բեյրութում ՑԱԽԱԼ-ը վերացրել է «Հեզբոլլահի» «Ռադվան» հատուկ նշանակության ստորաբաժանման հրամանատարին։ «Սա հենց այն բարձրաստիճան ահաբեկիչն է, ով ղեկավարում էր Իսրայելի հյուսիսը գրավելու ծրագիրը», - հայտարարել է վարչապետը։ Նրա խոսքով՝ ոչնչացվածը «կարծում էր, թե կկարողանա շարունակել ղեկավարել հարձակումները Բեյրութում գտնվող իր գաղտնի ահաբեկչական շտաբից»։ «Հավանաբար, նա («Ռադվան» ուժերի հրամանատարը - խմբ. ՏԱՍՍ) մամուլում կարդացել էր, որ Բեյրութում ունի անձեռնմխելիություն, բայց դա այլևս այդպես չէ», - հավելել է Նեթանյահուն։ Ավելի վաղ՝ հինգշաբթի օրը, ՑԱԽԱԼ-ը հաստատել էր մայիսի 6-ին Բեյրութում «Հեզբոլլահ» շարժման «Ռադվան» հատուկ նշանակության ստորաբաժանման հրամանատարի լիկվիդացումը։ Բանակի մամուլի ծառայության տվյալներով՝ «հարվածների ընթացքում ոչնչացվել են նաև այլ առանցքային ահաբեկիչներ, այդ թվում՝ «Նասեր» ստորաբաժանման հետախուզական բաժնի ղեկավարը և «Հեզբոլլահի» հակաօդային պաշտպանության դիտարկման սպան»։Ավելին17:2107.05.26 -
ԻրավականՎեհափառի եղբայրն ու եղբորորդին տնային կալանքից ազատ արձակվեցինՆրանց հանդեպ սահմանվեց վարչական հսկողություն խափանման միջոցը։Ավելին17:1107.05.26 -
ՄիջազգայինԵՄ-ն բոյկոտում է Մայիսի 9-ի տոնակատարությունը, որովհետև դա իր համար պարտության օր է․ Վուլին«Մեզ համար դա Հաղթանակի օր է, նրանց համար՝ պարտության օր։ Եվրոպական միությունից Միացյալ Թագավորության դուրս գալով՝ ԵՄ-ն դարձել է այնպիսի երկրների ակումբ, որոնցից յուրաքանչյուրը, բառացիորեն յուրաքանչյուրը, առնվազն մեկ ստորաբաժանում է ունեցել Ստալինգրադի տակ։ Նրանք պարտվել են մայիսի 9-ին, և տրամաբանական է, որ չեն ցանկանում, որ այդ օրը նշվի, և չեն ուզում, որ Սերբիան, որպես ԵՄ անդամության թեկնածու երկիր, լինի հաղթողների կողմում»,- ասել է Վուլինը։Ավելին17:0207.05.26 -
ՀասարակականԵրևանի որոշ հատվածներում կանգառները կարգելվենԱյս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից։Ավելին16:5407.05.26 -
ԻրավականԿասկածելի մահ. հանկարծամահ է եղել ռուս բլոգերի մազերը սափրած Գևորգ Մելքոնյանը․ փաստաբանԳևորգ Մելքոնյանն այն անձն էր, ով ռուս բլոգեր Յուլիա Վլադիմիրի Մաքսիմովսկայի՝ Երևանում ցուցաբերած անբարոյական վարքագծի (տարեց ու հիվանդ մարդկանց ծաղրի ենթարկելու, վիրավորելու և հրապարակային բռնություն գործադրելու, ավտոմեքենաները դիտավորյալ վնասելու, Երևան քաղաքի մշակութային արժեքները պղծելու, խանութներում բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորելու) պատճառով մտել էր բլոգերի բնակության վայր, սափրել նրա մազերը և տեսագրության տակ պահանջել հրապարակային ներողություն խնդրել հայ ժողովրդից։Ավելին16:4307.05.26 -
ՄիջազգայինՌուսաստանն զգուշացնում է Կիևում գործող դեսպանատներին. Հաղթանակի շքերթը՝ վտանգի տա՞կՌուս-ուկրաինական ճակատում կդադատարի՞ կրակը մայիսի 9-ի միջոցառումների համար: Ռուսական կողմի այդ առաջարկն անարձագանք է, ռուսներն էլ իրենց հերթին անարձագանք են թողել Կիևի առաջարկը՝ կրակը դադարեցնել մայիսի 6-ից:Ավելին16:3607.05.26 -
ՄիջազգայինՖիցոյի թռիչքը Մոսկվա «հյուսիսային երթուղով» կտևի մոտ չորս ժամ․ ՏԱՍՍԱվելի վաղ «Marker» լրատվական պորտալը՝ հղում անելով Սլովակիայի ԱԳՆ-ում իր աղբյուրին, հայտնել էր, որ Ֆիցոն Մոսկվա՝ Հաղթանակի օրվա տոնակատարություններին կմեկնի չորս երկրների օդային տարածքով։ «Ստեղծված աշխարհաքաղաքական իրավիճակում սա ամենակարճ երթուղին է. այն կտևի 3,5-ից 4 ժամ՝ կախված օդանավի շարժման համար օգտագործվող միջանցքներից»,- ասել է գործակալության զրուցակիցը։ Նա նշել է, որ Գերմանիայի օդային տարածքից դուրս գալուց հետո ինքնաթիռը կկարողանա թռչել Բալթիկ ծովի չեզոք ջրերի վրայով՝ գտնվելով Ստոկհոլմի և Հելսինկիի դիսպետչերների կառավարման ներքո։Ավելին16:2707.05.26 -
ԻրավականԵրբ բան է հայտնաբերվում, դա վերագրվում է խմբի բոլոր անդամներին, պարտադիր չի, որ Բագրատ Գալստանյանի ձեռքով գրված լինի․ ՔԿ նախագահԱԺ-ում հայտարարեց քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանը։Ավելին16:1307.05.26 -
ՔաղաքականՔԿ ղեկավարը մոլորեցրել է հանրությանը. Բագրատ Սրբազանը իր ձեռքով ահաբեկչության պլան չի կազմելԱյս մասին հայտարարել է պատգամավոր Գեղամ Մանուկյանը։Ավելին16:0907.05.26 -
ՀասարակականԿասեցվել է «Մեդ փիար Պանացեա» ընկերության արտադրական գործունեության առանձին գործառույթըՍննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի կենտրոնի տեսուչների կողմից «Մեդ Փիար Պանացեա» ՍՊԸ-ին (Երևան, Արին Բերդի փողոց) պատկանող կաթնամթերքի և կիսաֆաբրիկատների արտադրամասում իրականացված ստուգման ընթացքում կատարվել է նմուշառում առկա արտադրանքից: Լաբորատոր փորձաքննությամբ պարզվել է, որ «Կարկանդակ պանրով և խոզապուխտով», «Կաթնաշոռ Lactoland 5%» և «Թթվասեր առանց լակտոզա 15%» արտադրատեսակների նմուշները «աղիքային ցուպիկի խմբի մանրէներ» (ԱՑԽՄ) ցուցանիշով, չեն համապատասխանել իրավական ակտերով սննդամթերքի անվտանգությանը և հիգիենային ներկայացվող պահանջներին. արտադրվել է վտանգավոր սննդամթերք: Տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ կաթնամթերքի և կիսաֆաբրիկատների այս արտադրամասի արտադրական գործունեության առանձին գործառույթը՝ «Կաթնաշոռ Lactoland 5 %», «Թթվասեր առանց լակտոզա 15 %» և «Կարկանդակ պանրով և խոզապուխտով» արտադրատեսակների արտադրությունը, կասեցվել է: Խախտումները վերացնելու համար սահմանվել է վերջնաժամկետ:Ավելին16:0207.05.26