Լրահոս
Միջազգային
17:47
07.05.26
120

Չինաստանում երկու նախկին պաշտպանության նախարարների մահապատժի են դատապարտել կոռուպցիայի համար

Img default alt hy

Չինաստանի երկու նախկին պաշտպանության նախարարներ մայիսի 7-ին մահապատժի են դատապարտվել կոռուպցիայի գործով: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում են չինական պետական ​​լրատվամիջոցները։

Ռազմական տրիբունալը համապատասխան դատավճիռը կայացրել է Վեյ Ֆենհեի և Լի Շանֆուի նկատմամբ։ Նրանք մեղավոր են ճանաչվել կաշառք ստանալու համար։

Նշվում է, որ դատարանը համաձայնել է դատավճռի կատարումը հետաձգել երկու տարով։

Չինական լրատվամիջոցները պարզաբանում են, որ երկրում հետաձգմամբ մահապատիժը հաճախ փոխարինվում է ցմահ ազատազրկմամբ, եթե դատապարտված անձը հանցագործություն չի կատարում հետաձգման ժամանակամիջոցում։

Վեյ Ֆենհեն Չինաստանի Ժողովրդական Հանրապետության պաշտպանության նախարարի պաշտոնն զբաղեցրել է 2018-2023 թթ.։ Նրանից հետո ռազմական գերատեսչությունը գլխավորել է Լի Շանֆուն. այդ պաշտոնում նա աշխատել է մեկ տարուց պակաս։ Նրանք հեռացվել են Կոմունիստական ​​կուսակցությունից 2024 թվականին։