Լրահոս
Միջազգային
17:21
07.05.26
231

ՑԱԽԱԼ-ը մեկ ամսվա ընթացքում ոչնչացրել է «Հեզբոլլահի» 200 զինված արմատականների․ Նեթանյահու

Img default alt hy

Իսրայելի պաշտպանության բանակը (ՑԱԽԱԼ) մեկ ամսվա ընթացքում Լիբանանում ոչնչացրել է շիական «Հեզբոլլահ» շարժման ավելի քան 200 զինված արմատականների։ Այս մասին տեսաուղերձի ժամանակ հայտարարել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն, որը տարածել է նրա գրասենյակը։

«Մեկ ամսվա ընթացքում մենք լիկվիդացրել ենք «Հեզբոլլահի» ավելի քան 200 ահաբեկիչների, որոնք գործում էին Իսրայելի քաղաքացիների և ՑԱԽԱԼ-ի զինվորների դեմ», - ասել է Իսրայելի վարչապետը։

Նեթանյահուն նշել է, որ մայիսի 6-ին Բեյրութում ՑԱԽԱԼ-ը վերացրել է «Հեզբոլլահի» «Ռադվան» հատուկ նշանակության ստորաբաժանման հրամանատարին։ «Սա հենց այն բարձրաստիճան ահաբեկիչն է, ով ղեկավարում էր Իսրայելի հյուսիսը գրավելու ծրագիրը», - հայտարարել է վարչապետը։ Նրա խոսքով՝ ոչնչացվածը «կարծում էր, թե կկարողանա շարունակել ղեկավարել հարձակումները Բեյրութում գտնվող իր գաղտնի ահաբեկչական շտաբից»։ «Հավանաբար, նա («Ռադվան» ուժերի հրամանատարը - խմբ. ՏԱՍՍ) մամուլում կարդացել էր, որ Բեյրութում ունի անձեռնմխելիություն, բայց դա այլևս այդպես չէ», - հավելել է Նեթանյահուն։

Ավելի վաղ՝ հինգշաբթի օրը, ՑԱԽԱԼ-ը հաստատել էր մայիսի 6-ին Բեյրութում «Հեզբոլլահ» շարժման «Ռադվան» հատուկ նշանակության ստորաբաժանման հրամանատարի լիկվիդացումը։ Բանակի մամուլի ծառայության տվյալներով՝ «հարվածների ընթացքում ոչնչացվել են նաև այլ առանցքային ահաբեկիչներ, այդ թվում՝ «Նասեր» ստորաբաժանման հետախուզական բաժնի ղեկավարը և «Հեզբոլլահի» հակաօդային պաշտպանության դիտարկման սպան»։