Լրահոս
2026-04-30
-
ԻրավականՊԵԿ-ը բացահայտել է խոշոր չափերի` կանխիկ 72,6 մլն ռուսական ռուբլու ներկրման դեպքերՀՀ օդային և ցամաքային սահմաններով տեղափոխվող կանխիկ դրամական միջոցների նկատմամբ իրականացվող ուժեղացված վերահսկողության շրջանակում, ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչության ու Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցները, համատեղ միջոցառումների արդյունքում, ստացել էին հերթական օպերատիվ տվյալներ։ Ըստ այդ տվյալների՝ Ռուսաստանի Դաշնությունից Հայաստանի Հանրապետություն էր ժամանելու ՌԴ քաղաքացի Ռ․Թ․-ն, ով իր հետ կանխիկ եղանակով տեղափոխելու էր առանձնապես խոշոր չափի դրամական միջոցներ։ Տեղեկություններն իրացնելու նպատակով՝ հրատապ ձեռնարկվել են օպերատիվ-հետախուզական միջոցառումներ: Արդյունքում, օրերս Հայաստանի Հանրապետություն ժամանելուց հետո՝ «Զվարթնոց» օդանավակայանում հայտնաբերվել է Ռ․ Թ․-ն, ում մոտ առկա է եղել կանխիկ 65 մլն․ ռուսական ռուբլի, որը շուրջ 321 մլն․ՀՀ դրամին համարժեք գումար է։ Հանցանք կատարելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի առկայության հիմքով՝ ՀՀ ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչության աշխատակիցները ՌԴ քաղաքացուն «Զվարթնոց» օդանավակայանից ձերբակալել և տեղափոխել են ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչություն։ Առերևույթ, հանցագործության հատկանիշներով հաղորդում է ներկայացվել ՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչություն: Քննչական կոմիտե է ներկայացվել նաև ձերբակալված անձը։ ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածով ՀՀ քննչական կոմիտեում նախաձեռնվել է քրեական վարույթ, իսկ Ռ․Թ-ի նկատմամբ՝ դատարանի որոշմամբ որպես խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը։ Ուշագրավ է այն հանգամանքը, որ մեկ օր անց ՀՀ ժամանած Ռ․Թ-ի ազգական՝ Ռուսաստանի Դաշնության քաղաքացի Հ․Թ․-ի մոտ ևս հայտնաբերվել է խոշոր կանխիկ գումար՝ 7,6 մլն․ռուսական ռուբլի, որը շուրջ 37 մլն․ ՀՀ դրամին համարժեք գումար է։ Վերջինս, «Զվարթնոց» օդանավակայանից ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածով հանցանք կատարելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի առկայության հիմքով նույնպես ձերբակալվել և տեղափոխվել է Կոմիտեի հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչություն, այնուհետև Քննչական կոմիտե, ուր ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածով նախաձեռնվել է քրեական վարույթ և Հ․Թ․-ի նկատմամբ՝ որպես խափանման միջոց, դատարանի որոշմամբ, ընտրվել է տնային կալանքը։ ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչությունը շարունակելու է ուժեղացված հսկողությունը ՀՀ օդային և ցամաքային սահմաններով տեղափոխվող կանխիկ դրամական միջոցների նկատմամբ և այդ նպատակով քաղաքացիներին հորդորում է արտերկրից դրամական միջոցները ՀՀ փոխանցել օրինական ֆինանսական հաստատությունների միջոցով և խուսափել զարտուղի ճանապարհներով դրանք կանխիկ եղանակով ՀՀ տեղափոխելուց։ Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։Ավելին10:2430.04.26 -
ՄիջազգայինԹուրքիայի ԱԳՆ-ն ծովահենություն է անվանել Իսրայելի գործողությունները Գազայի համար նախատեսված «Սումուդ» նավախմբի նկատմամբ«Միջազգային ջրերում իսրայելական ուժերի հարձակումը «Գլոբալ նավախումբ «Սումուդ»-ի վրա, որը ձևավորվել էր Գազա հումանիտար օգնություն հասցնելու համար, ծովահենության ակտ է։ Իսրայելը ոտնահարել է մարդկային արժեքները և խախտել միջազգային իրավունքը՝ հարձակվելով նավախմբի վրա, որը փորձում էր ուշադրություն հրավիրել Գազայում տիրող հումանիտար աղետի վրա։ Իսրայելի կողմից այս ագրեսիան նաև խախտում է միջազգային ջրերում նավագնացության ազատության սկզբունքը»,- ասված է դիվանագիտական գերատեսչության հայտարարության մեջ։ ԱԳՆ-ն կոչ է արել «միջազգային հանրությանը միասնական դիրքորոշում որդեգրել Իսրայելի այս հակաիրավական գործողության դեմ»։ «Այլ երկրների հետ միասին ձեռնարկվում են բոլոր անհրաժեշտ քայլերը նավախմբի նավերում գտնվող մեր քաղաքացիների և մյուս ուղևորների հետ կապված իրավիճակի առնչությամբ»,- նշել են ԱԳՆ-ում։ Երկրի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Օնջու Քեչելին իր հերթին հայտնել է, որ Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հեռախոսով քննարկել է նավախմբի հետ կապված իրավիճակը Իսպանիայի իր գործընկեր Խոսե Մանուել Ալբարեսի հետ։ «Զրույցի ընթացքում ընդգծվել է, որ Կրետեի ափերի մոտ բաց ծովում իսրայելական ուժերի ապօրինի միջամտությունը նավախմբի նկատմամբ վտանգի տակ է դրել տարբեր ազգերի բազմաթիվ քաղաքացիական անձանց կյանքը և խախտել միջազգային իրավունքը։ Նշվել է, որ միջազգային հանրությունը պետք է միասնական դիրքորոշում որդեգրի այս անօրինական միջամտության վերաբերյալ»,- գրել է դիվանագետը X-ում։Ավելին10:1930.04.26 -
ՀասարակականԻ՞նչ եղանակ է սպասվումՔամին`հարավարևմտյան`2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում 16-20 մ/վ արագությամբ։Ավելին10:1630.04.26 -
ՄիջազգայինԵվրամիությունը դիտարկում է Ուկրաինայի հետ մերձեցման տարբերակներ․ PoliticoՀրատարակության տվյալներով՝ արագացված անդամակցության գաղափարը մերժվել է մարտյան հանդիպմանը, որտեղ անդամ երկրները անհնարին են համարել Ուկրաինայի մասնակցությունը մինչև առանցքային բարեփոխումների ավարտը։ Այնուամենայնիվ, նրանք պատրաստում են կարճաժամկետ միջոցառումների փաթեթ, որը թույլ կտա Կիևին ստանալ մի շարք քաղաքական և տնտեսական առավելություններ մինչև միությանը լիարժեք անդամակցելը։ Խոսքը, մասնավորապես, շուկաներին հասանելիության ընդլայնման և եվրոպական ծրագրերին ու ինստիտուտներին ավելի խորը մասնակցության մասին է։ Դրա փոխարեն քննարկվում է փուլային ինտեգրման հայեցակարգը։ Միևնույն ժամանակ, հրատարակության աղբյուրներն ընդգծում են, որ, չնայած անդամակցության կուրսի պահպանմանը, մոտակա հեռանկարում Բրյուսելում այն համարում են քիչ իրատեսական։Ավելին10:0730.04.26 -
ՀասարակականՔարաթափում Սիսիան-Լծեն-Տաթև ավտոճանապարհին․ երթևեկությունը երկկողմանի վերականգնվել էԱպրիլի 29-ին, ժամը 19։39-ին Սյունիքի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նորավան-Կապան ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում, ինչի հետևանքով ճանապարհի երթևեկելի մասը փակվել է։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Սիսիան-Լծեն-Տաթև ավտոճանապարհի 31-րդ կմ-ին տեղի է ունեցել քարաթափում (մոտ 10 խմ). ճանապարհահատվածը դարձել է միակողմանի երթևեկելի: Փրկարարները հեռացրել են քարերը․ երթևեկությունը երկկողմանի վերականգնվել է։Ավելին10:0030.04.26 -
Մամուլի տեսությունՀայ ժողովրդի ռեակցիան են ստուգում. «Հրապարակ»Նրանք նախապես ոչինչ չեն իմացել ո՛չ այցի, ո՛չ էլ, առավել եւս՝ օրակարգի մասին, տեղեկացել են, երբ վաղ առավոտյան ադրբեջանական մամուլը գրեց, որ «Զվարթնոց» օդանավակայանում վայրէջք է կատարել ադրբեջանական օդանավը, եւ ադրբեջանական պատվիրակություն է ժամանել Երեւան:Ավելին09:5230.04.26 -
Մամուլի տեսությունԻնչո՞ւ է վերաքննիչ դատարանը վարույթ ընդունել բոլոր հայցերը, բացի մեկից. «Փաստ»2025 թվականի հուլիսին Երևանի պետական համալսարանում տեղի ունեցավ հերթական աղմկահարույց կրճատումը: ԵՊՀ ռեկտորի որոշմամբ, հաշված օրերի ընթացքում լուծարվեց Ուսանողների հետ տարվող աշխատանքների կենտրոնը, որը հայտնի էր իր ռազմահայրենասիրական ծրագրերով և նախաձեռնություններով, իսկ կենտրոնի տնօրենը և որոշ աշխատակիցներ՝ նաև քաղաքացիական հստակ և երբեմն բավականին սուր ընդդիմադիր դիրքորոշմամբ: Լուծարման որոշումից անմիջապես հետո կենտրոնի աշխատակիցները հայտարարել են, որ տեղի ունեցածը քաղաքական պատվեր է և կայացված որոշումը ակնհայտ ապօրինի է: Դրան հաջորդել է դատական գործընթացը: Կենտրոնի 10 աշխատակից վիճարկել է ռեկտորի որոշումը՝ դիմելով դատարան:Ավելին09:4830.04.26 -
Մամուլի տեսությունՕրը սկսենք մամուլի 4 կարևոր լուրով2023 թ-ին` Արցախի անկումից հետո, ՀՀ ԱԱԾ-ում, այսպես կոչված, արցախցիների ստորաբաժանում է բացվել, որտեղ աշխատանքի են տեղավորվել Արցախի անվտանգության ծառայությունում աշխատած եւ Հայաստան եկած պաշտոնյաները: Հենց նրանց միջոցով էլ վերահսկում են արցախցի գործիչների շարժերը և տեղեկատվություն փոխանցում իշխանություններինԱվելին09:4530.04.26 -
Մամուլի տեսությունԿառավարությունը «Made in Armenia» ծրագիրը տապալել է. փաստաթուղթ. «Ժողովուրդ»«Ի պատասխան՝ 2026 թվականի ապրիլի 14-ի Ձեր հարցման, տեղեկացնում ենք, որ «Made in Armenia» բրենդի կայացման նպատակով 2021 թվականին ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից նախատեսված էր իրականացնել համապատասխան միջոցառում, որը հետագայում նախարարության կողմից չեղարկվել է, և տվյալ շրջանակում պայմանագիր չի կնքվել ու պետական բյուջեի միջոցներով ծրագրային վճարում չի կատարվել»։Ավելին09:4230.04.26 -
Մամուլի տեսությունԱԱԾ-ում հատուկ ստորաբաժանումն է վերահսկում արցախցիներին. «Հրապարակ»Ասում են՝ հենց նրանց միջոցով էլ վերահսկում են արցախցի գործիչների եւ, առհասարակ, արցախցիների շարժերը, նրանք են տեղեկատվություն փոխանցում իշխանություններին, թե ինչ է կատարվում արցախյան շրջանակներում:Ավելին09:3830.04.26 -
Մամուլի տեսությունԹափանցիկության բացակայություն՝ ադրբեջանական պատվիրակության այցի շուրջ. «Ժողովուրդ»Հայաստանի հանրությունն այս պահին չգիտի՝ ովքեր են մասնակցել այդ հանդիպմանը, ինչ ոլորտներ են քննարկվել, արդյոք խոսքը միայն տնտեսական հնարավոր կապերի մասին է եղել, թե նաև տարանցիկ ուղիների, ենթակառուցվածքների, լոգիստիկայի կամ այլ զգայուն հարցերի։ Չկան մանրամասներ նաև այն մասին, թե արդյոք քննարկվել են Հայաստանի համար կենսական նշանակության թեմաները՝ Ադրբեջանի կողմից Հայաստանի ինքնիշխան տարածքների օկուպացիան, հայ գերիների վերադարձը, անհետ կորածների ճակատագիրը, Արցախի հայկական մշակութային ժառանգության ոչնչացման փաստերը, ինչպես նաև Բաքվից պարբերաբար հնչող ագրեսիվ հայտարարությունները։Ավելին09:3430.04.26 -
ՀասարակականԼույս չի լինի. հասցեներ«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը հորդորում է հետևել էլեկտրաանվտանգության կանոններին:Ավելին09:3030.04.26 -
Մամուլի տեսությունԻնչ է հայտարարգրել ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետը. «Ժողովուրդ»Էդվարդ Ասրյանը ծնվել է 1977 թվականի մայիսի 22-ին՝ Արցախի Ազոխ գյուղում։ 1994 թվականից սկսել է ծառայել զինված ուժերում և մինչև 2021 թվականը զբաղեցրել է տարբեր ղեկավար պաշտոններ՝ աստիճանաբար առաջխաղացում ունենալով համակարգում։ 2015-2017 թվականներին եղել է ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանի համազորային ֆակուլտետի պետի տեղակալ, ապա ֆակուլտետի պետ։ 2017-2019 թվականներին զբաղեցրել է ԶՈՒ գլխավոր շտաբի օպերատիվ վարչության պետի տեղակալի պաշտոնը, իսկ 2019 թվականի նոյեմբերի 29-ին նշանակվել է օպերատիվ գլխավոր վարչության օպերատիվ վարչության պետ։ 2020 թվականի հոկտեմբերի 30-ին նրան շնորհվել է գեներալ-մայորի զինվորական կոչում։ 2021 թվականի մայիսի 21-ին նշանակվել է ԶՈՒ գլխավոր շտաբի օպերատիվ գլխավոր վարչության պետ՝ գլխավոր շտաբի պետի տեղակալ։ 2022 թվականի հուլիսի 14-ին ՀՀ նախագահի հրամանագրով նշանակվել է Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, իսկ 2023 թվականի հուլիսի 3-ին ստացել է գեներալ-լեյտենանտի զինվորական կոչում։Ավելին09:2530.04.26 -
Մամուլի տեսություն«Նախնական զինվորական պատրաստվածություն» դասընթացը կփոխարինվի այլ առարկայով. «Փաստ»Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել հանրակրթական պետական ուսումնական հաստատությունների 1-12-րդ դասարանների առարկայական վերանայված չափորոշիչների, ծրագրերի նախագծերը։ Հանրակրթության պետական չափորոշիչն ամբողջությամբ ներդրված է Տավուշի մարզում, ինչպես նաև Հայաստանի բոլոր դպրոցներում՝ բացառությամբ 12-րդ դասարանի։ Նախագծով նախատեսվող փոփոխություններից մեկը վերաբերում է «Ֆիզիկական կրթություն և անվտանգ կենսագործունեություն» բնագավառին։ Գործող «Նախնական զինվորական պատրաստվածություն» դասընթացի բովանդակության վերլուծությունը նախարարությանը ցույց է տվել, որ այն հիմնականում ուղղված է ռազմամարզական պատրաստության ձևավորմանը, մինչդեռ սահմանափակ չափով է ապահովում սովորողների կարողությունները արտակարգ իրավիճակներում գործելու, պետական, տեղեկատվական, անհատական և կոլեկտիվ անվտանգության հարցերում, ինչպես նաև առօրյա կյանքում հանդիպող ռիսկերի կանխարգելման և դրանց արձագանքման ուղղություններով։ Հաշվի առնելով դա՝ նախատեսվում է ընդլայնել առարկայի ուսումնասիրման շրջանակը և 8-րդ դասարանում դասավանդվող «Նախնական զինվորական պատրաստվածություն» առարկան փոխարինել «Անվտանգ կենսագործունեություն» առարկայով՝ այն ներդնելով 5-րդ դասարանից։ Սա կապահովի արտակարգ իրավիճակներին (այդ թվում՝ բնական, տեխնածին, համաճարակային և ռազմական) արձագանքման վերաբերյալ գիտելիքների և կարողությունների փուլային ձևավորում։ Առարկայի գործնական բաղադրիչը նախատեսվում է խորացնել ավագ դպրոցում՝ ուսումնական ճամբարների շրջանակում։Ավելին09:2030.04.26 -
Մամուլի տեսությունԳնաճը նորանոր ռեկորդներ է սահմանում. «Փաստ»Անդրադառնալով վիճակագրական այս ցուցանիշին՝ «Լույս» հիմնադրամը նշում է, թե սա նշանակում է, որ բարձր տնտեսական ակտիվության պայմաններում պահանջարկի կողմից գների ճնշումները շարունակում են պահպանվել, սակայն առկա են նաև առաջարկի կողմից ճնշումներ՝ պայմանավորված տարածաշրջանային լարվածությամբ և դրա հետևանքով առաջացող մատակարարման հնարավոր խնդիրներով. «Այս պայմաններում դրամավարկային քաղաքականության պայմանները դեռևս չեն խստացվել՝ վերաֆինանսավորման տոկոսադրույքը պահպանվել է 6,5 % մակարդակում»։Ավելին09:1530.04.26
2026-04-29
-
ՔաղաքականՍա է ներկայիս վարչախմբի «խաղաղությունը»՝ թուրքերին ամեն ինչ, մեզ՝ հայերիս ոչինչ․ թյուրքագետԹյուրքագետ Վարուժան Գեղամյանը ֆյեսբուքյան իր էջում գրում է․Ավելին23:4529.04.26 -
ՀասարակականԲյուրեղավանում ջրի որակը ներկայումս համապատասխանում է սահմանված սանիտարահիգիենիկ նորմերին․ ՀՎԿԱԿՀիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը հաղորդագրություն է տարածել՝ անդրադառնալով Բյուրեղավանում արձանագրված աղիքային վարակիչ հիվանդության դեպքերին:Ավելին23:3029.04.26 -
ՀասարակականՎախը չի անցնում Բյուրեղավանում. ի՞նչ են գտել խմելու ջրի մեջՌոտավիրուս, ադենովիրուս արսափազդու անուններով ախտածիններ են հայտնաբերվել Բյուրեղավանում նմուշառված խմելու ջրում: Քննչական կոմիտեն «Հայլուր»-ին հայտնել է, որ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ անվտանգության պահանջներին չհամապատասխանող հումքերի կամ ապրանքների շրջանառության հատկանիշներով: Այդ դեպքում ի՞նչ հիմքով էր Վեոլիա ջուրը համաճարակի առաջին օրը հայտարարել, թե ջրում շեղումներ չեն հայտնաբերվել: Բյուրեղավանցիները թունավորման դեպքերից 1 շաբաթ հետո էլ ծորակից ջուր չեն խմում:Ավելին23:2229.04.26 -
ՔաղաքականԿառավարություն ձևավորելուց հետո անելու ենք ամեն ինչ, որ ապահովենք արցախահայության անվտանգ վերադարձը Արցախ․ ԿարապետյանԱռաջին հերթին մենք պետք է ապահովենք արցախահայության արժանապատիվ կյանքը Հայաստանում, և Կառավարություն ձևավորելուց հետո անելու ենք ամեն ինչ, որ ապահովենք արցախահայության անվտանգ վերադարձը Արցախ։ Այս մասին լրագրողներին ասել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանը։Ավելին23:1429.04.26 -
ՀասարակականՄեռանք խնդրելով, որ սարքեն. Արին-Բերդում գրազ են գալիս, որ չեն նորոգելու «դարավոր» փոսերըԱրինբերդի փողոցով անցնող վարորդները աշխատում են կաթ չգնել: Անդնդախոր փոսերում մեքենաներն այնքան են վեր ու վար լինում, որ կաթը կարագ է դառնում:Ավելին23:0529.04.26