Լրահոս
Մամուլի տեսություն
09:45
30.04.26
110

Օրը սկսենք մամուլի 4 կարևոր լուրով

Img default alt hy

«Հրապարակ»

Մուստաֆաեւի այցը ստոգողական էր, փորձում են հայ ժողովրդի ռեակցիան ստուգել, այլ կերպ ասած՝ ադապտացնել հետագայում ադրբեջանցիների հետ համակեցության մտքին։ Խոսվում է, որ գործընթացը կմեկնարկի ընտրություններից հետո, եթե Փաշինյանը վերընտրվի։

«Հրապարակ»

2023 թ-ին` Արցախի անկումից հետո, ՀՀ ԱԱԾ-ում, այսպես կոչված, արցախցիների ստորաբաժանում է բացվել, որտեղ աշխատանքի են տեղավորվել Արցախի անվտանգության ծառայությունում աշխատած եւ Հայաստան եկած պաշտոնյաները: Հենց նրանց միջոցով էլ վերահսկում են արցախցի գործիչների շարժերը և տեղեկատվություն փոխանցում իշխանություններին

«Փաստ»

2026 թ. մարտին 12-ամսյա գնաճը կազմել է 4,5%՝ փետրվարի 4,3%-ի դիմաց:

«Ժողովուրդ»

«Made in Armenia» բրենդի կայացման համար նախատեսված միջոցառումը չեղարկվել է, պայմանագիր չի կնքվել, պետական բյուջեից ծրագրային վճարում չի կատարվել։

Օրվա մամուլի հրապարակումները ժամը 11-ին, «5-րդ ալիք»-ի ուղիղ եթերում «Օրագիր» հաղորդման մեկնաբան Հայկա Ալոյանը կքննարկի գնդապետ Միհրան Մախսուդյանի հետ: