Լրահոս
2026-04-29
-
ՔաղաքականՍա է ներկայիս վարչախմբի «խաղաղությունը»՝ թուրքերին ամեն ինչ, մեզ՝ հայերիս ոչինչ․ թյուրքագետԹյուրքագետ Վարուժան Գեղամյանը ֆյեսբուքյան իր էջում գրում է․Ավելին23:4529.04.26 -
ՀասարակականԲյուրեղավանում ջրի որակը ներկայումս համապատասխանում է սահմանված սանիտարահիգիենիկ նորմերին․ ՀՎԿԱԿՀիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը հաղորդագրություն է տարածել՝ անդրադառնալով Բյուրեղավանում արձանագրված աղիքային վարակիչ հիվանդության դեպքերին:Ավելին23:3029.04.26 -
ՀասարակականՎախը չի անցնում Բյուրեղավանում. ի՞նչ են գտել խմելու ջրի մեջՌոտավիրուս, ադենովիրուս արսափազդու անուններով ախտածիններ են հայտնաբերվել Բյուրեղավանում նմուշառված խմելու ջրում: Քննչական կոմիտեն «Հայլուր»-ին հայտնել է, որ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ անվտանգության պահանջներին չհամապատասխանող հումքերի կամ ապրանքների շրջանառության հատկանիշներով: Այդ դեպքում ի՞նչ հիմքով էր Վեոլիա ջուրը համաճարակի առաջին օրը հայտարարել, թե ջրում շեղումներ չեն հայտնաբերվել: Բյուրեղավանցիները թունավորման դեպքերից 1 շաբաթ հետո էլ ծորակից ջուր չեն խմում:Ավելին23:2229.04.26 -
ՔաղաքականԿառավարություն ձևավորելուց հետո անելու ենք ամեն ինչ, որ ապահովենք արցախահայության անվտանգ վերադարձը Արցախ․ ԿարապետյանԱռաջին հերթին մենք պետք է ապահովենք արցախահայության արժանապատիվ կյանքը Հայաստանում, և Կառավարություն ձևավորելուց հետո անելու ենք ամեն ինչ, որ ապահովենք արցախահայության անվտանգ վերադարձը Արցախ։ Այս մասին լրագրողներին ասել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանը։Ավելին23:1429.04.26 -
ՀասարակականՄեռանք խնդրելով, որ սարքեն. Արին-Բերդում գրազ են գալիս, որ չեն նորոգելու «դարավոր» փոսերըԱրինբերդի փողոցով անցնող վարորդները աշխատում են կաթ չգնել: Անդնդախոր փոսերում մեքենաներն այնքան են վեր ու վար լինում, որ կաթը կարագ է դառնում:Ավելին23:0529.04.26 -
ՔաղաքականՍեպտեմբերին պատերազմ չի լինի, որովհետև սեպտեմբերին Փաշինյանը չի լինի․ Սամվել ԿարապետյանՀայաստանում սկսվեց ապօրինությունների շարք, ներկա իշխանությունները հարձակվեցին Հայ Առաքելական եկեղեցու վրա, սկսվեց հարձակում հայոց ինքնության վրա, ավելի լավ է դու քո ձեռքով մեկ անգամ ճիշտ ու լավ անես, քան ամեն անգամ հույսդ դնես այլ քաղաքական ուժերի վրա։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանը՝ անդրադառնալով հարցին, թե ինչու է մուտք գործել քաղաքականություն։Ավելին22:4429.04.26 -
ՄիջազգայինՊուտինը և Թրամփը բանակցություններ են վարել. զրույցը տևել է մոտ մեկուկես ժամՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ, որը տևել է ավելի քան 1.5 ժամ։ Այս մասին հայտնել է Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը։Ավելին22:2929.04.26 -
ԻրավականԳլխավոր դատախազին նեղն են գցել խորհրդարանում. Աննա Վարդապետյանին նամակ է գրել Բագրատ սրբազանըԳլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը չի ուզում մեկնաբանել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական ծրագրի՝ Ամենայն Հայոց Կաթողիկոսին հեռացնելու դրույթը։ Գլխավոր դատախազը խորհրդարանում 2025 թվականի կատարողականը ներկայացնելու ժամանակ ասել է՝ «Դատախազությունը քրեական վարույթից դուրս գնահատականներ չի տալիս»: Այդ դեպքում ինչպե՞ս է Վարդապետյանը գնահատականներ տալիս «Բագրատ սրբազանի և նրա 18 աջակիցների գործով». ԱԺ-ում հետաքրքրվել է ընդդիմադիր պատգամավոր Գեղամ Մանուկյանը:Ավելին22:1629.04.26 -
ՀասարակականՎարորդների սարսափը շարունակվում է. հեղուկ գազի գինը չի իջնում լցակայաններումՀեղուկ գազի հնգօրյա դեֆիցիտը, կարծես, կարգավորվել է: Գազալցակայաններում հեղուկ գազ կա, հերթերն էլ են պակասել, բայց գինը, չգիտես ինչու, չի իջնում: 280 դրամ է 1 լիտր հեղուկ գազը:Ավելին22:0429.04.26 -
ՀասարակականՀայաստանի քաղաքացին ազատ կճամփորդի. Եվրոպայի հետ արդյունավետ բանակցություն է խոստանում «Հայաստանը»Ընդդիմախոսներին պրոռուսական հայացքների համար մեղադրող, իրեն Եվրոպայի դուռը բացողի դերը վերապահած Փաշինյանի կառավարման շրջանում ինչու՞ են ծանրաբեռնվել վիզա կենտրոնները, ինչու՞ է դեզի մեջ ասեղ ման գալու չափ բարդացել շենգեն վիզա ստանալու ընթացակարգը: Փաշինյանի գլխավոր քաղաքական հակառակորդի քաղաքական թիմում հիշեցնում են՝ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կառավարման տարիներին են սկսվել Եվրամիության հետ վիզաների ազատականցման մասին բանակցությունները: Հիմա էլ իրենք խոստանում են՝ ամեն բան անելու են, որ Հայաստանի քաղաքացին աշխարհով մեկ կճամփորդի ազատ:Ավելին21:5729.04.26 -
ԱշխարհԻսրայելական հարվածներից վերջին 24 ժամում ավելի քան 40 լիբանանցի է զոհվելԻսրայելական հարվածների հետևանքով վերջին 24 ժամվա ընթացքում Լիբանանում զոհվել է 42, վիրավորվել՝ 99 մարդ։Ավելին21:4229.04.26 -
ՀասարակականԱղմկահարույց վթարից տուժածը մահացել է, հարազատ եղբայրը ինքնասպան եղել. «Իշխանություն»«Իշխանություն» լրատվականի տեղեկություններով՝ ՆԳՆ գվարդիայի ավտոբուսի մասնակցությամբ տեղի ունեցած վթարի հետևանքով հիվանդանոցում մահացել է ուղևոր Բաբկեն Համբարյանը: Նույն օրը ինքնшսպան է եղել նաև նրա եղբայրը՝ Բախշիկ Համբարյանը։ Վթարի օրը հիվանդանոցում մահացել էր նաև մեքենայի վարորդը։Ավելին21:2629.04.26 -
ԱշխարհԵրեք մարդ զոհվել է, ութը՝ վիրավորվել ՌԴ-ում ավտոբուսի վրա Ուկրաինայի ԶՈւ-ի հարվածի հետևանքովՀարձակումը տեղի է ունեցել Շեբեկինսկի շրջանի Վոզնեսենովկա գյուղում, հայտնել է մարզպետ Վյաչեսլավ Գլադկովը: Ստացած վնասվածքներից երեք կանայք տեղում մահացել են։Ավելին21:1829.04.26 -
ՔաղաքականԱղվերանում հայ և ադրբեջանցի գործարարները քննարկել են համագործակցության զարգացման հարցը. ԱԳՆԱյսօր Աղվերանում հայկական ու ադրբեջանական պատվիրակությունների հանդիպումից զատ, տեղի է ունեցել նաև քննարկում հայ և ադրբեջանցի գործարարների միջև։ Այդ մասին տեղեկանում ենք քիչ առաջ ՀՀ ԱԳՆ-ի տարածած հաղորդագրությունից։Ավելին21:0529.04.26 -
ՔաղաքականԶգույշ խոսեք Հայաստանում. համատարած գաղտնալսումներո՞վ է սպառնում իշխանությունըՀամատարած գաղտնալսումներով է արդեն սպառնում իշխանությունը: Խորհրդարանի ՔՊ-ական խոսնակը բացեիբաց հայտարարել է, որ Ձեզ լսելու են՝ անկախ նրանից՝ կխոսեք փակ կապով, բաց կապով, Տելեգրամով, Վոթսափով, Ինստագրամով, սիգնալով, թե այլ բանով, զգույշ խոսեք Հայաստանում:Ավելին20:4929.04.26 -
ՀայլուրՀայլուր 20։30 Մուստաֆաևի հայ դասընկերը նրան տեսնել չի ուզում. նոր մանրամասներ՝ աղմկոտ այցիցՀայլուր 20։30 Մուստաֆաևի հայ դասընկերը նրան տեսնել չի ուզում. նոր մանրամասներ՝ աղմկոտ այցիցԱվելին20:3029.04.26 -
ՔաղաքականՈւտել լավաշ, մոռանալ Արարատը. Հայոց պատմության «կարմիր գիրքը» կամ ՀՀ քաղաքացու նորացվող անձնագիրըԱվելի է բորբոքվում սկանդալը կենսաչափական անձնագրերի փաշինյանական դիզայնի շուրջ: Արարատի պատկերը անձնագրերից ջնջած իշխանությանը հարց ունեն ընդդիմախոսները՝ Ադրբեջանի հետ բանակցող Արարատ Միրզոյանի անունը դեռ ոչ մեկին չի՞ անհանգստացրել, չէ՞ որ պատմական Հայաստանին հղում է պարունակում արտգործնախարարի անունը և կարող է Փաշինյանի սահմանած արտաքին քաղաքականությանը հակադրվող սադրանք համարվել Բաքվում: Հատկապես, որ դեռ 2022-ին Արարատ Միրզոյան-Մևլութ Չավուշօղլու հանդիպումից հետո Հայաստանի գլխավոր դիվանագետին թուրքական հեռուստատեսությամբ ներկայացրել էին նոր անունով՝ Արաբաթ Միրզոյան:Ավելին20:1629.04.26 -
ՀասարակականԲեռնատարը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և կողաշրջվել․ տուժածներ չկանԱպրիլի 29-ին, ժամը 10։39-ին Լոռու մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վանաձոր-Փամբակ ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ՝ գազ տեղափոխող կցորդով բեռնատարը կողաշրջվել է․ տուժածներ չկան։Ավելին20:0529.04.26 -
ՔաղաքականՀայաստանում Ադրբեջանի փոխվարչապետը խոշոր գործարարների հետ է հանդիպել. Մուստաֆաևի 5 ժամը՝ Աղվերանում1-ից 7 համարակալված շքեղ մինիվեններով են Աղվերանում շրջել առավոտյան Հայաստան ժամանած ադրբեջանցի բարձրաստիճան հյուրերը՝ ուժայինների մեքենաների ուղեկցությամբ: Ափրիքոթ՝ ծիրան անունով հյուրանոցի դռները փակ են եղել անգամ ադրբեջանական պատվիրակության մեկնումից հետո: Ըստ ամենայնի, հայ գործարարների է հանդիպել Ադրբեջանի փոխվարչապետը առողջարանային քաղաքում: Պաշտոնական ժուժկալ հայտարարությունների ֆոնին՝ ընդդիմությանը վստահ է, որ Շահին Մուստաֆաևը չի եկել Հայաստան ասելու, թե Շորժայից, Սև լճից՝ օկուպացված տարածքներից հետ է քաշվելու ադրբեջանական զորքը: Հակառակը կասկած կա, թե Մուստաֆաևը Սյունիքի հարավի ճակատագրով է զբաղվում, որտեղով Ալիևն ուզում է անցկացնել պանթուրանական միջանցքը:Ավելին19:4129.04.26 -
ՄիջազգայինԹրամփը սեղմում է Իրանի շուրջ օղակը. պատերազմի նոր փուլ է սկսում ԱՄՆ-ըՄիացյալ Նահանգների ղեկավար Դոնալդ Թրամփն իր խորհրդականներին հանձնարարել է գծել Իրանի տևական շրջափակման պլան, հայտնում է The Wall Street Journal-ը: Ըստ ամերիկյան հեղինակավոր պարբերականի՝ Թրամփը գիտակցում է, որ այս փուլում Իրանին դիվանագիտական սեղանի շուրջ վերադարձնելու ամենակարճ ճանապարհը ծովային շրջափակումն է: Նավերի և նավթատար տանկերների ելքը իրանական նավահանգիստներից արգելափակելով՝ Վաշինգտոնը մեծ հարված է հասցնում Իրանի տնտեսությանը: Գայանե Մովսիսյանն է հետևում զարգացումներին:Ավելին19:2629.04.26