Լրահոս
Միջազգային
10:07
30.04.26
197

Եվրամիությունը դիտարկում է Ուկրաինայի հետ մերձեցման տարբերակներ․ Politico

Img default alt hy

Եվրամիությունը, չաջակցելով Ուկրաինայի արագացված անդամակցության գաղափարին, դիտարկում է Կիևի հետ աստիճանական մերձեցման այլընտրանքային ձևաչափեր։ Այս մասին հայտնել է եվրոպական Politico հրատարակությունը՝ հղում անելով դիվանագետներին։

Հրատարակության տվյալներով՝ արագացված անդամակցության գաղափարը մերժվել է մարտյան հանդիպմանը, որտեղ անդամ երկրները անհնարին են համարել Ուկրաինայի մասնակցությունը մինչև առանցքային բարեփոխումների ավարտը։ Այնուամենայնիվ, նրանք պատրաստում են կարճաժամկետ միջոցառումների փաթեթ, որը թույլ կտա Կիևին ստանալ մի շարք քաղաքական և տնտեսական առավելություններ մինչև միությանը լիարժեք անդամակցելը։ Խոսքը, մասնավորապես, շուկաներին հասանելիության ընդլայնման և եվրոպական ծրագրերին ու ինստիտուտներին ավելի խորը մասնակցության մասին է։ Դրա փոխարեն քննարկվում է փուլային ինտեգրման հայեցակարգը։

Միևնույն ժամանակ, հրատարակության աղբյուրներն ընդգծում են, որ, չնայած անդամակցության կուրսի պահպանմանը, մոտակա հեռանկարում Բրյուսելում այն համարում են քիչ իրատեսական։