Լրահոս
Միջազգային
19:26
29.04.26
167

Թրամփը սեղմում է Իրանի շուրջ օղակը. պատերազմի նոր փուլ է սկսում ԱՄՆ-ը

Միացյալ Նահանգների ղեկավար Դոնալդ Թրամփն իր խորհրդականներին հանձնարարել է գծել Իրանի տևական շրջափակման պլան, հայտնում է The Wall Street Journal-ը: Ըստ ամերիկյան հեղինակավոր պարբերականի՝ Թրամփը գիտակցում է, որ այս փուլում Իրանին դիվանագիտական սեղանի շուրջ վերադարձնելու ամենակարճ ճանապարհը ծովային շրջափակումն է: Նավերի և նավթատար տանկերների ելքը իրանական նավահանգիստներից արգելափակելով՝ Վաշինգտոնը մեծ հարված է հասցնում Իրանի տնտեսությանը: Գայանե Մովսիսյանն է հետևում զարգացումներին: