Լրահոս
Քաղաքական
20:16
29.04.26
160

Ուտել լավաշ, մոռանալ Արարատը. Հայոց պատմության «կարմիր գիրքը» կամ ՀՀ քաղաքացու նորացվող անձնագիրը

Ավելի է բորբոքվում սկանդալը կենսաչափական անձնագրերի փաշինյանական դիզայնի շուրջ: Արարատի պատկերը անձնագրերից ջնջած իշխանությանը հարց ունեն ընդդիմախոսները՝ Ադրբեջանի հետ բանակցող Արարատ Միրզոյանի անունը դեռ ոչ մեկին չի՞ անհանգստացրել, չէ՞ որ պատմական Հայաստանին հղում է պարունակում արտգործնախարարի անունը և կարող է Փաշինյանի սահմանած արտաքին քաղաքականությանը հակադրվող սադրանք համարվել Բաքվում: Հատկապես, որ դեռ 2022-ին Արարատ Միրզոյան-Մևլութ Չավուշօղլու հանդիպումից հետո Հայաստանի գլխավոր դիվանագետին թուրքական հեռուստատեսությամբ ներկայացրել էին նոր անունով՝ Արաբաթ Միրզոյան: