Լրահոս
Իրավական
16:38
23.04.26
182

Բագրատ Սրբազանը կալանքի տակ կմնա ևս 2 ամիս

Img default alt hy

Դատավոր Կարեն Ֆարխոյանը երկարաձգեց Բագրատ Սրբազանի խափանման միջոց կալանքը երկու ամսով:

«Այս պահին գործը գտնվում է հիմնական դատալսումների փուլում, և նախորդիվ դատարանի կողմից արձանագրված հիմքերն ու պայմանները չեն վերացել ու փոփոխվել։ Այսինքն` այլընտրանքային խափանման միջոցներն իրավաչափ չեն»,– ասաց Ֆարխոյանը։

ՔԿ-ն հրապարակել էր «Սրբազան պայքար» անվանումը կրող շարժման ղեկավարների և մասնակիցների ձայնագրությունները: 2025 թվականի հունիսի 25-ին քննչական կոմիտեից հաղորդագրություն էր տարածվել, որում նշվում էր, որ «Սրբազան պայքար» շարժման մասնակիցները և ղեկավարները պլանավորել էին ՀՀ-ում իրականացնել ահաբեկչական և իշխանությունը զավթելուն ուղղված գործողություններ:

Այս պահին այս գործով 18 մեղադրյալներից կալանավայրում են միայն Բագրատ Սրբազանն ու Վահագն Չախալյանը։