Լրահոս
Զինված ուժեր
14:26
23.04.26
135

Պապիկյանն ու Կոբախիձեն քննարկել են տարածաշրջանային անվտանգության հարցեր

Img default alt hy

Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը ապրիլի 23-ին Թբիլիսիում հանդիպել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի հետ։ Այդ մասին հայտնում են ՊՆ-ից:

Սուրեն Պապիկյանը վարչապետ Կոբախիձեին է փոխանցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ջերմ ողջույնը:

ՀՀ պաշտպանության նախարարը ներկայացրել է փոխգործակցության առաջնահերթություններն ու հեռանկարները՝ բարձր գնահատելով պաշտպանության ոլորտում երկկողմ համագործակցության ընթացքը:

Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցերի, ինչի համատեքստում ընդգծել են, որ տարածաշրջանում երկարատև խաղաղության հաստատումը կնպաստի տարածաշրջանի բոլոր երկրների զարգացմանն ու բարգավաճմանը։