Լրահոս

2026-04-22
  • Img default alt hy
    Քաղաքական
    Փաշինյանը շնորհավորել է Վահագն Խաչատուրյանին ծննդյան օրվա առթիվ
    Ձեր երկարամյա հանրային-քաղաքական գործունեության ընթացքում Ձեզ ճանաչել եմ որպես սկզբունքային, պատասխանատու, պրոֆեսիոնալ գործիչ, ով առաջնորդվում է պետության և ժողովրդի շահերով։
    18:42
    22.04.26
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Մհեր Գրիգորյանը և Չինաստանի դեսպանը քննարկել են երկկողմ ռազմավարական գործընկերության հարցեր
    Քննարկվել են «Խաղաղության խաչմերուկ» և Չինաստանի «Գոտի և ճանապարհ» նախաձեռնությունների միջև հնարավոր սիներգիան:
    18:38
    22.04.26
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Արմեն Գրիգորյանը հանդիպել է Թուրքիայի նախկին նախագահ Աբդուլահ Գյուլի հետ
    ԱԽ-ից հայտնում են, որ հանդիպման ընթացքում զրուցակիցները մտքեր են փոխանակել երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ:
    18:34
    22.04.26
    Ավելին
  • Img default alt hy
    Հայլուր
    Հայլուր 18։30 ԵԽԽՎ-ում ատելությունից բողոքողները Հայաստանում արատավորում են ընդդիմությանը
    Հայլուր 18։30 ԵԽԽՎ-ում ատելությունից բողոքողները Հայաստանում արատավորում են ընդդիմությանը
    18:30
    22.04.26
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Բացահայտվել է ապօրինի ձեռնարկատիրական գործունեություն․ ձերբակալվել է 4 անձ
    Կոտայքի մարզի պարեկներն ապրիլի 18-ին ապօրինի հանքարդյունաբերությամբ զբաղվելու կասկածանքով Կոտայքի մարզի Կարենիս գյուղի մոտից Համայնքային ոստիկանության Չարենցավանի բաժին են ներկայացրել չորս քաղաքացու։ Նույն օրը ժամը 11-ի հատվածում պարեկները նկատել էին, որ սահմանափակ պատասխանատվությամբ մի ընկերության հատկացված հողատարածքի սահմաններից դուրս՝ մոտ 300 մետր դեպի Չարենցավան քաղաք, առանց լիցենզիայի, հատուկ տեխնիկայով իրականացվում են քանդման աշխատանքներ, և հումքը բեռնատարներով տեղափոխվում ու լցվում է աղացի մեջ։ Հատուկ տեխնիկայի և երեք բեռնատարների վարորդները ապօրինի հանքարդյունաբերությամբ զբաղվելու կասկածանքով ձերբակալվել են։ Կազմված փաստաթղթերը ներկայացվել են Չարենցավանի քննչական բաժին։ Հանգամանքները պարզվում են։
    18:18
    22.04.26
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Արտակարգ դեպք՝ Երևանում. հիվանդանոց է տեղափոխվել ծայրահեղ ծանր վիճակում գտնվող տղամարդ
    Այսօր՝ ապրիլի 22-ին, վիճաբանություն, ծեծկռտուք և դանակահարություն է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 06:00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Երևանի քրեական վարչությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ դանակահարված վիճակում Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոց է տեղափոխվել մի քաղաքացի, հաղորդում է Shamshyan.com–ը։ Տեղում բժիշկները ոստիկաններին հայտնել են, որ վիրավորն իրենց մոտ է տեղափոխվել ծայրահեղ ծանր վիճակում, գտնվում է վիրահատարանում և ի վիճակի չէ կատարվածի մասին բացատրություն տալու։ Վիրավորին հիվանդանոց են տեղափոխել ոստիկանության ծառայողները։ Մինչ բժիշկները պայքարում էին նրա կյանքի համար, քրեական ոստիկանները պարզել են, որ վիրավորը 32-ամյա Յուրի Գրիգորյանն է, ով դանակի մի քանի հարվածներ է ստացել Մաշտոցի պողոտա- Պուշկինի փողոց խաչմերուկում, ինչ-որ անհայտ անձանց հետ տեղի ունեցած վիճաբանությունից հետո, երբ մասնակիցներից մեկը դանակի մի քանի հարվածներ է հասցրել նրա կրծքավանդակին և որովայնին։ Դեպքի փաստով քրեական ոստիկանությունում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական 2-րդ բաժին, որտեղ դեպքի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ։
    18:10
    22.04.26
    Ավելին
  • Միջազգային
    Զելենսկին ուզում է հանդիպել Պուտինի հետ Թուրքիայում. օդային հարվածներից զոհեր կան ռազմաճակատում
    Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը կմեկնի Մեծ Բրիտանիա՝ Իրանի և Ուկրաինայի հարցերով բանակցությունների: Օրակարգի դետալները հայտնի չեն: Գիտենք, որ ավելի վաղ Կիևը խնդրել էր Թուրքիային Ուկրաինայի և Ռուսաստանի առաջնորդների հանդիպում հյուրընկալել: Կրեմլը չի արձագանքել այս հայտարարությանը, բայց նախկինում Պեսկովի շուրթերով մի քանի անգամ է հայտարարվել՝ Զելենսկիի հետ հանդիպումը միայն Մոսկվայում անցկացնելու վերաբերյալ Պուտինի դիրքորոշումը մնում է ուժի մեջ:
    18:00
    22.04.26
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Դատարկ տարածքներից դեպի աշխատատեղերի ստեղծում. Նարեկ Կարապետյան
    Հայաստանի հազարավոր վայրերում, հարյուրավոր կետերում, մենք տեսնում ենք դատարկ արտադրական տարածքներ, սա մեր արդյունաբերության դեմքն է։ Այս մասին ասել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը: «Ի՞նչ պետք է անենք մենք, պետք է մեր երկրին վերադարձնենք արդյունաբերությունը, վերածնենք արտադրությունը և այստեղ լինեն հարյուրավոր նոր աշխատատեղեր: Այդ դեպքում մեր երկիրը երկրորդ շունչ կստանա»,- նշել է Կարապետյանը:
    17:49
    22.04.26
    Ավելին
  • Img default alt hy
    Առողջապահական
    11 քաղաքացի է հոսպիտալացվել, նրանց առողջական վիճակը գնահատվում է միջին ծանրության. ՀՎԿԱԿ-ը՝ Բյուրեղավանի դեպքի մասին
    Ստացված շտապ հաղորդումների ընդհանուր թիվը կազմում է շուրջ 30։
    17:35
    22.04.26
    Ավելին
  • Img default alt hy
    Առողջապահական
    Բյուրեղավանում համաճարակային իրավիճակ է․ պոլիկլինիկայի տնօրենը մանրամասներ է հայտնում
    «Երեկ երեկոյան ժամը 7-ից, 8-ից սկսվել են շտապօգնության բազմակի կանչեր, բոլոր հիվանդների գանգատները եղել են նույնը՝ փսխումներ, սրտխառնոց, ջերմություն: Երեկ ունեցել ենք 30 կանչ, դա Բյուրեղավանի շտապօգնության համար աննախադեպ քանակ է: Ժամը 10-11-ի շրջանում, երբ արդեն կանչերի թիվը շատացել է, տվյալ իրավիճակի մասին հայտնել ենք հիվանդությունների վերահսկողության հանրապետական կենտրոն: Ամբողջ գիշեր՝ մինչև առավոտ, կանչերը շարունակվել են, այժմ էլ շարունակվում են»,- նշել է նա:
    17:26
    22.04.26
    Ավելին
  • Հայաստան
    Երասխում անվճար բուժօգնություն տրամադրող EliseCare-ին աջակցում է աշխարհահռչակ պարֆյումեր Քյուրքջյանը
    Երասխում անվճար բժշկական հետզոտություններ են անում Էլիզքեյր հիմնադրամի բժիշկները: Նարնջագույն շարժական հիվանդանոցը ինքն է մտնում այն գյուղեր, որտեղ հիվանդները տեղաշարժի խնդիր ունեն: Ֆրանսահայ Էլիզ Պողոսյանի բարի գործերին են միանում աշխարհահռչակ հայեր: Այս տարի նրա բարեգործական գալա ընթրիքին մասնկացելու համար Հայաստան է եկել աշխարհն իր բույրերով հմայած Ֆրենսիս Քյուրքջյանը:
    17:19
    22.04.26
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Ապրիլի 23-ին և 24-ին մի շարք փողոցներում կսահմանափակվի երթևեկությունը
    Ապրիլի 24-ին՝ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրը, հասարակական կարգի պահպանության, անվտանգության ապահովման, քաղաքացիների հոսքերի արդյունավետ կառավարման և պետական արարողակարգային միջոցառումների բնականոն ընթացքն ապահովելու նպատակով կգործեն երթևեկության և տեղաշարժի ժամանակավոր սահմանափակումներ։ Ապրիլի 24-ին՝ ժամը 6։00-ից 24։00-ը, տրանսպորտային միջոցների համար երկկողմանի փակ կլինեն՝ Հաղթանակ կամրջից Աթենքի փողոց-Ծիծեռնակաբերդի խճուղի հատվածը մինչև Քըրք Քըրքորյան (նախկին՝ Լենինգրադյան) փողոցը, Հրազդանի կիրճից դեպի «Հրազդան» մարզադաշտ տանող ճանապարհահատվածը։ Քաղաքացիների մուտքի և ելքի կազմակերպում․ Քաղաքացիների համար Ծիծեռնակաբերդի հուշահամալիր մուտքը կկազմակերպվի գլխավոր ծառուղով՝ Քըրք Քըրքորյան (նախկին՝ Լենինգրադյան) փողոցի կողմից, ելքը՝ դեպի Բրազիլիայի հրապարակ։ Այստեղից քաղաքացիների համար կկազմակերպվի համայնքային ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցներով անվճար փոխադրում։ Հիշատակի միջոցառման խաղաղ և բնականոն ընթացքի ապահովման նպատակով արգելվելու է քաղաքացիների ընդհանուր հոսքին հակառակ տեղաշարժը՝ բացառությամբ ակնհայտ հաշմանդամություն ունեցող և նրանց ուղեկցող անձանց համար։ Պետական արարողակարգային միջոցառումների մասնակիցների անվտանգությունն ապահովելու նպատակով՝ ժամը 07։00-ից 10։00-ն ժամանակավորապես կսահմանափակվի քաղաքացիների մուտքը Ծիծեռնակաբերդի հուշահամալիր։ Ջահերով երթի մասնակիցների անվտանգությունն ապահովելու նպատակով՝ ապրիլի 23-ին՝ ժամը 18։00-21։00-ն ընկած ժամանակահատվածում, կսահմանափակվի երթևեկությունը Հանրապետության հրապարակ մտնող փողոցներում։ Ժամը 20։00-ից կսահմանափակվի երթևեկությունը հետևյալ ուղղությամբ՝ Հանրապետության հրապարակ - Ամիրյան փողոց, Մաշտոցի պողոտա - Ֆրանսիայի հրապարակ, Բաղրամյան պողոտա -Բարեկամության հրապարակ, Կիևյան փողոց - Կիևյան կամուրջ՝ մինչև Հալաբյան և Քըրք Քըրքորյան փողոցների խաչմերուկ ճանապարհահատվածում։ «Հարգելի՛ քաղաքացիներ, պատճառված անհարմարությունների համար հայցում ենք ձեր ներողամտությունն ու շնորհակալություն հայտնում ըմբռնման համար»,- ասվում է հաղորդագրությունում։
    17:04
    22.04.26
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Ադրբեջանցիներն արդեն կարող են Հայաստանում պետգույք գնել. Նարեկ Կարապետյան
    Այս մասին հայտարարել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը։
    16:58
    22.04.26
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Կասեցվել է «ՊՐՈԳՐԵՍ8888» ՍՊԸ-ի արտադրական գործունեության առանձին գործառույթը
    Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ կասեցվել է «ՊՐՈԳՐԵՍ8888» ՍՊԸ-ին պատկանող հանրային սննդի օբյեկտի (ք․ Երևան, Սաֆարյան 6/4) արտադրական գործունեության առանձին գործառույթը՝ որոշ արտադրատեսակների արտադրությունը: Այս մասին հայտնում են տեսչական մարմնից: Որոշման հիմքը լաբորատոր հետազոտությամբ արձանագրված անհամապատասխանություններն են։ Փորձաքննության ներկայացված «տավարի մսից պատրաստված ֆարշ քյաբաբի» արտադրատեսակի նմուշը՝ «մեզոֆիլային աերոբ և ֆակուլտատիվ անաերոբ մանրէների քանակ (ՄԱՖԱնՄՔ)», «աղիքային ցուպիկների խմբի մանրէներ (ԱՑԽՄ)», «ախտածին ա/թ սալմոնելաներ», «Լիստերիա (Listeria monocytogenes)» ցուցանիշներով, իսկ «խոզի շաուրմա լավաշով», «հավի շաուրմա լավաշով», «հավի մսից պատրաստված քյաբաբ» արտադրատեսակների նմուշները՝ «ՄԱՖԱնՄՔ», «ԱՑԽՄ», «ոսկեգույն ստաֆիլակոկ (S. Aureus)» ցուցանիշներով չեն համապատասխանել Մաքսային Միության տեխնիկական կանոնակարգերով սահմանված պահանջներին: Տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ «ՊՐՈԳՐԵՍ8888» ՍՊԸ-ին պատկանող հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեության առանձին գործառույթը՝ «տավարի մսից պատրաստված ֆարշ քյաբաբի», «խոզի շաուրմա լավաշով», «հավի շաուրմա լավաշով», «հավի մսից պատրաստված քյաբաբ» արտադրատեսակների արտադրությունը, կասեցվել է: Տնտեսավարողին հանձնարարվել է ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ նշված արտադրատեսակները օրենսդրության պահանջներին համապատասխանեցնելու համար: Հայտնաբերված խախտումները վերացնելու համար սահմանվել է վերջնաժամկետ:
    16:47
    22.04.26
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Պետք է Արուսյակ Ջուլհակյանի վերաբերյալ էթիկայի հանձնաժողով ձևավորել. Մելոյանը՝ Ջուլհակյանի «կրծքագիտական վերլուծության» վերաբերյալ
    «Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Գոհար Մելոյանը՝ ՔՊ-ական պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանի «կրծքագիտական վերլուծության» վերաբերյալ։
    16:39
    22.04.26
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Հրապարակվել է «Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքի ընտրական ամբողջական ցուցակը
    «Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակը և մյուս փաստաթղթերը ներկայացվեցին ԿԸՀ։
    16:29
    22.04.26
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Մարդկանց համատարած գաղտնալսում են իրականացնում, բա ՔՊ-ի վերաբերյալ գաղտնալսում ինչո՞ւ չեն հրապարակում. Արամ Վարդևանյան
    Այս մասին հայտարարեց փաստաբան Արամ Վարդևանյանը։ Ավելին՝ տեսանյութում։
    16:25
    22.04.26
    Ավելին
  • Միջազգային
    Հորդանանի արևմտյան ափում իսրայելցիները կրակել են տղաների դպրոցի վրա. դեռահասներ են սպանվել
    Իրավիճակը պայթյունավտանգ է մնում ավերված Գազայում: Հրեա վերաբնակները, որոնց աջակցում է ՑԱՀԱԼ-ը՝ Իսրայելի բանակը, գյուղերից մեկում դիմահար կրակ են բացել դպրոցի վրա: Չնայած 2025 թվականի հոկտեմբերի 10-ից ուժի մեջ է մտել Իսրայել-ՀԱՄԱՍ հրադադարի պայմանավորվածությունը՝ մոտ կես տարում 750 պաղեստինցի է սպանվել Գազայի տարածքում:
    16:15
    22.04.26
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Այդ ձայնագրությունները մոնտաժված են, դրանց բովանդակությանը վերապահումով վերաբերվեք. Արամ Վարդևանյան
    Լրագրողների հետ զրույցում ասաց փաստաբան Արամ Վարդևանյանը։
    16:06
    22.04.26
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Սյունիքում մեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մոտ 500 մետր գլորվելով հայտնվել ձորում․ զnհ կա
    Այսօր 12։00-ի սահմաններում Ագարակ-Երևան ավտոճանապարհի 25 կմ հատվածում Արմավիրի մարզի բնակիչ 57-ամյա Արայիկ Ա․-ն իր վարած «Lada Granta» մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մոտ 500 մետր գլորվելով հայտնվել ձորում։
    15:58
    22.04.26
    Ավելին