Լրահոս
Քաղաքական
18:38
22.04.26
124

Մհեր Գրիգորյանը և Չինաստանի դեսպանը քննարկել են երկկողմ ռազմավարական գործընկերության հարցեր

Img default alt hy

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է ՀՀ-ում ՉԺՀ արտակարգ և լիազոր դեսպան Սինվեյ Լիին:

Հանդիպման սկզբում փոխվարչապետը կարևորել է Հայաստանի և Չինաստանի միջև ձևավորված ռազմավարական գործընկերությունը և ընդգծել, որ երկկողմ հարաբերությունների զարգացման նոր հորիզոններ են բացվել:

Քննարկվել են «Խաղաղության խաչմերուկ» և Չինաստանի «Գոտի և ճանապարհ» նախաձեռնությունների միջև հնարավոր սիներգիան:

Գոհունակությամբ է շեշտվել առևտրատնտեսական ոլորտում համագործակցության աճը, կարևորվել է բիզնես համայնքների միջև շփումների ակտիվացումը: