Լրահոս

2026-04-22
  • Img default alt hy
    Զինված ուժեր
    Պապիկյանն ու Վրաստանի պաշտպանության նախարարը քննարկել են տարածաշրջանային անվտանգությանն առնչվող մի շարք հարցեր
    Վրաստանի պաշտպանության նախարարությունում ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի դիմավորման հանդիսավոր արարողությունից հետո մեկնարկել է Հայաստանի և Վրաստանի պաշտպանության նախարարների առանձնազրույցը, որը շարունակվել է պատվիրակությունների ընդլայնված կազմով։ Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ-ից: Հանդիպմանը ներկա է եղել նաև Վրաստանում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Աշոտ Սմբատյանը։ Հանդիպման ընթացքում քննարկվել են պաշտպանության բնագավառում երկկողմ համագործակցության ընթացքին և զարգացման հեռանկարներին վերաբերող հարցեր։ Կողմերն անդրադարձել են նաև տարածաշրջանային անվտանգությանն առնչվող մի շարք հարցերի։
    14:29
    22.04.26
    Ավելին
  • Img default alt hy
    Արցախ
    «Արցախ Միությունը» պահանջում է պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի նկատմամբ՝ Ստեփանակերտի Մայր տաճարի ավերման համար
    Ադրբեջանի կողմից բռնազավթված Ստեփանակերտի Սուրբ Հակոբ եկեղեցու ավերմանը հաջորդած Սուրբ Աստվածամոր Հովանու Մայր տաճարի ոչնչացումը հանդիսանում է Ադրբեջանի կողմից հայկական մշակութային ներկայության հետևողական ջնջման և պետական մակարդակով իրականացվող մշակութային ցեղասպանության գագաթնակետը։ Արցախ Միությունը շեշտում է, որ այս նորանոր հանցագործությունները նախորդող ակտերի անպատժելիության, միջազգային հանրության բացարձակ լռության և Հայաստանի իշխանությունների կողմից հնչող փաստացի խրախուսական հայտարարությունների ու անգործության ուղղակի հետևանքն են։ Այս մասին ասված է Արցախ Միության տարածած հայտարարության մեջ:
    14:20
    22.04.26
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Գազ չի լինելու․ հասցեներ
    Ընկերությունը հայցում է գազասպառողների ներողամտությունը և խնդրում պահպանել անվտանգության պահանջները։
    14:10
    22.04.26
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    ԿԸՀ-ն բավարարել է դիմումը․ դաշինքի օգտահաշվի անվանումն է «Ուժեղ Հայաստան»
    ԿԸՀ–ից հայտնում են, որ պարզաբանումը վերաբերելի է Ընտրական օրենսգիրք սահմանադրական օրենքի վերջին փոփոխություններին, ինչպես նաև կուսակցության ստացած օգտահաշվի անվան վերաբերյալ հարցադրումներին։
    14:00
    22.04.26
    Ավելին
  • Img default alt hy
    Սփյուռք
    Ստամբուլում այս տարի ևս արգելվեցին Ապրիլի 24-ի հիշատակի միջոցառումները
    Նախկինում Ապրիլի 24-ին Ստամբուլի Թաքսիմ հրապարակում հիշատակի միջոցառումներ անցկացնող «Ապրիլի 24-ի հիշատակի պլատֆորմը» դիմել էր Ստամբուլի նահանգապետարան՝ այս տարի ևս հավաք անցկացնելու թույլտվություն ստանալու համար, սակայն մերժում է ստացել։ Ինչպես տեղեկացնում է պոլսահայ «Ակօս» շաբաթաթերթը, նախորդ 4 տարիներին ևս նահանգապետարանը թույլտվություն չէր տվել։ Դեպքի առնչությամբ «Ապրիլի 24-ի հիշատակի պլատֆորմը» հայտարարություն է տարածել, որը ներկայացնում ենք ստորև․ «Ապրիլի 24-ի հիշատակը ժողովրդավարական իրավունք է… 2010 թվականից մինչև համավարակը մենք Ստամբուլում, ինչպես նաև մի շարք այլ քաղաքներում, կազմակերպում էինք Ապրիլի 24-ի հիշատակի միջոցառումներ։ Համավարակի սկսվելուց հետո դրանք սկսեցին արգելվել։ Այս տարի ևս Ստամբուլի նահանգապետարանին ներկայացրեցինք Ցեղասպանության հիշատակի վերաբերյալ մեր դիմումը և սկսեցինք աշխատանքները՝ 1915 թվականին կյանքից զրկվածների հիշատակը հարգելու և առերեսման կոչեր հնչեցնելու նպատակով կազմակերպվող միջոցառման համար։ Նահանգապետարանն այս տարի ևս արգելեց մեր հիշատակի միջոցառումը։ Մենք չենք դադարելու պնդել մեր իրավունքը։ Չորս-հինգ տարի առաջ հրապարակներում անցկացվող հիշատակի միջոցառումների առանց որևէ բացատրության արգելումը որևէ հիմնավորում չունի։ Ապրիլի 24-ի հիշատակի միջոցառումները մի կողմից հարգանքի տուրք են հարյուր հազարավոր զոհվածներին՝ ցույց տալու, որ չենք մոռացել նրանց, ովքեր ընտանիքներից, ընկերներից, աշխատանքից ու շրջապատից կտրվելով սպանվեցին, իսկ մյուս կողմից՝ ուղերձ են այսօրվա հասարակությանը։ Ժողովրդավարության զարգացման, համակեցության մշակույթի ձևավորման, բռնության և ատելության խոսքի նվազեցման համար կարևորագույն քայլ է Ապրիլի 24-ին մեր կորուստները՝ մարդկանց, կենդանիներին, մշակույթը և ավանդույթները հիշելը, ցույց տալը, որ չենք մոռացել, և առերեսվելը։ Մենք բողոքում ենք հիշատակի միջոցառման արգելման դեմ և կոչ ենք անում որոշում կայացնողներին վերանայել իրենց դիրքորոշումը»։
    13:45
    22.04.26
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Կասեցվել է ալրային հրուշակեղենի արտադրամասի արտադրական գործունեությունը
    ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Լոռու մարզային կենտրոնի տեսուչներն անհատ ձեռնարկատեր Կարինե Աբովյանին պատկանող ալրային հրուշակեղենի արտադրամասում անցկացվող ստուգման ընթացքում պարզել են, որ այն գործում է իրավական ակտերով սահմանված սանիտարահիգիենիկ նորմերի խախտումներով (Լոռու մարզ, ք․ Վանաձոր): Այս մասին հայտնում են տեսչական մարմնից: Մասնավորապես՝ արտադրական շինությունների այն մասերում, որտեղ արտադրվում է սննդամթերք՝ • պատերի մակերևույթները պատված չեն եղել անջրանցիկ, լվացվող, ախտահանվող նյութերով, • առաստաղին եղել են անցանկալի բորբոսների հետքեր և մասնիկների թափվելու վտանգ, • սննդամթերքի հետ շփման մեջ գտնվող գույքը՝ սեղանը, եղել է անհարթ, ունեցել է ճեղքեր, որոնք հեշտությամբ մաքրելու և ախտահանելու խոչընդոտներ են։ Տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ ալրային հրուշակեղենի արտադրամասի արտադրական գործունեությունը կասեցվել է, սահմանվել է ժամկետ հայտնաբերված խախտումները վերացնելու համար։
    13:38
    22.04.26
    Ավելին
  • Միջազգային
    Թրամփի երկարաձգած հրադադարը չի ճանաչում Իրանը և դեռ քննարկում է բանակցություններին մասնակցելու հարցը
    Մերձավորարևելյան օդային մարտերը կարող են վերսկսվել: Այսօր է ավարտվել հաստատված երկշաբաթյա հրադադարն ու, չնայած Թրամփը հայտարարել է այն երկարաձգելու մասին՝ Թեհրանը չի ճանաչում այդ որոշումը և դեռ քննարկում է բանակցություններին մասնակցելու հարցը: Ըստ իրանական կողմի՝ ամերիկյան ուժերը իրականացնում են Իրանի ծովային շրջափակում, իսկ դա ոչ այլ ինչ է, քան հրադադարի պայմանավորվածությունների խախտում: Գայանե Մովսիսյանն է հետևում զարգացումներին:
    13:27
    22.04.26
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Քաղաքական մերկության վերջին կնիքը դրվեց. Նարեկ Մանթաշյան
    Միշիկի ռեսուրսը մնացել է մի քանի գրչակ, որոնք թեպետ շարունակում են ծառայել Միշին, բայց ներքուստ գիտակցում են, որ քաղաքական թրաֆիքինգի գերությունից ազատվելու իրենց միակ շանսը՝
    13:15
    22.04.26
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Բյուրեղավանում մեծ թվով բնակիչներ «սրտխառնոց, փսխում, ջերմության բարձրացում» ախտորոշմամբ դիմել են բուժհաստատություններ
    Բժիշկներին դիմած բոլոր տուժածները հայտնել են, որ իրենք ոչ գազից, ոչ էլ սննդից են թունավորվել, քանի որ բնակարաններում գազի արտահոսք տեղի չի ունեցել և կասկածելի սնունդ չեն օգտագործել։
    13:00
    22.04.26
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Իսակովն ասֆալտապատեցին ու լճակ բացեցին. Մեսրոպ Մանուկյան
    Շուրջ 10 օր փակեցին Իսակովի պողոտայի մի կողմը՝ ենթադրաբար «ասֆալտ փռելու» համար, փողերը «մսխեցին», արդյո՞ւնքը.  Եկեք շնորհավորենք ՔՊ-ին Երևանում առաջին լճակի բացման կապակցությամբ։ Այս մասին Facebook–ի իր էջում գրել է Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Մեսրոպ Մանուկյանը՝ կից հրապարակելով տեսանյութ։
    12:49
    22.04.26
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Բրիտանական հատուկ ծառայությունները մտահոգված են. շուրջ 100 երկիր կարող է կիբերհարձակում գործել Թագավորության վրա
    «Մեծ Բրիտանիայի հետախուզությունը պարզել է, որ աշխարհի երկրների կեսից ավելին, ենթադրաբար, ձեռք է բերել տեխնոլոգիաներ, որոնք կարող են կոտրել Բրիտանիայի ենթակառուցվածքները, ընկերությունները և մասնավոր ցանցերը: Բրիտանիայի Կիբերանվտանգության ազգային կենտրոնը, որը մտնում է Կառավարական կապի կենտրոնի կազմի մեջ, գտնում է, որ շուրջ 100 երկիր ձեռք է բերել ծրագրային ապահովում՝ կիբերներխուժումների համար», - հայտնում է հրատարակությունը:
    12:45
    22.04.26
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Բացահայտվել է ապօրինի թմրաշրջանառության դեպք․ խուզարկությամբ հայտնաբերվել է նաև զենք-զինամթերք
    Համայնքային ոստիկանության Շենգավիթի բաժնում ստացվել էր օպերատիվ տեղեկություն, որ Արարատյան փողոցի 36-ամյա բնակիչը ապօրինի թմրանյութ է ձեռք բերում, պահում և իրացնում։ Տեղեկությունն իրացնելիս ապրիլի 9-ին՝ ժամը 11:30-ին, մայրաքաղաքի Շիրակի փողոցում իրավապահները կանգնեցրել են նրա վարած մեքենան, ձերբակալել նրան ու ուղևորին և տեղափոխել Շենգավիթի բաժին։ Այս մասին տեղեկացնում են ՆԳՆ ոստիկանությունից: «Վարորդի խուզարկությամբ հայտնաբերվել են բյուրեղանման զանգվածներով երկու փաթեթ ու ծալովի դանակ, իսկ ուղևորի մոտ՝ ծալովի դանակ և մոխրացած հետքերով կաթուցիչ։ Նախաձեռնվել է քրեական վարույթ։ Նույն օրը, դատարանի որոշմամբ, խուզարկվել է 36-ամյա տղամարդու բնակության վայրը։ Մարիխուանայից, կանեփի սերմերից և թմրանյութ օգտագործելու համար հարմարեցված առարկաներից բացի հայտնաբերվել են պայթուցիչով նռնակ, ատրճանակ ու ծալովի դանակ։ 36-ամյա տղամարդը կալանավորվել և տեղափոխվել է քրեակատարողական հիմնարկ։ Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են»,- ասվում է հաղորդագրությունում։
    12:36
    22.04.26
    Ավելին
  • Img default alt hy
    Հայլուր
    Հայլուր 12։30 Աննախադեպ իրավիճակ Հորմուզում. պատերազմը Մերձավոր Արևելքում կարող է վերսկսվել
    Հայլուր 12։30 Աննախադեպ իրավիճակ Հորմուզում. պատերազմը Մերձավոր Արևելքում կարող է վերսկսվել
    12:30
    22.04.26
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Սրանք միայն զբաղված են «հիբրիդային պատերազմի» ուրվականներով՝ չնկատելով սեփական «աչքի գերանը». Գևորգ Դանիելյան
    Նա նշել է, որ այս եղկելի երևույթը կանխատեսել էր Ամենայն Հայոց Կաթողիկոսը և հստակ հնչեցրել աշխարհի շուրջ 400 բարձրաստիճան եկեղեցականների մասնակցությամբ մեկ տարի առաջ՝ 2025թ. ապրիլի 10-ին Շվեյցարիայում հրավիրված «Կրոնական ազատություն. հայկական հոգևոր, մշակութային և պատմական ժառանգության պահպանությունը ԼՂ-ում» խորագրով համաժողովում:
    12:15
    22.04.26
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Փաշինյանը ոչ մի դեպքում 30 տոկոսից ավելի չի հավաքի․ Արամ Գաբրելյանով
    Եթե ընտրողների 55 կամ ավելի տոկոսը մասնակցի, Փաշինյանը կպարտվի աղետալիորեն։ Եթե մասնակցի 35-40 տոկոսը, Փաշինյանը կարող է հույս դնել երկրորդ փուլի վրա՝ ընդդեմ Կարապետյանի։ Այնտեղ Նիկոլը վճռականորեն կպարտվի։ Այսպիսով, վարչապետն ունի միայն մեկ տարբերակ՝ չեղարկել ընտրությունները ցանկացած պատրվակով։
    12:06
    22.04.26
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Ի՞նչ եղանակ է սպասվում
    Քամին` հարավարևմտյան` 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում 16-20մ/վ արագությամբ:
    12:00
    22.04.26
    Ավելին
  • Մամուլի տեսություն
    Մամուլի տեսություն 22.04.2026
    Մամուլի տեսություն 22.04.2026
    11:57
    22.04.26
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Կասեցվել է «Յուրա Հայրապետյան Արսենի» ԱՁ-ին պատկանող լցակայանի բենզինի վաճառքը
    Ստուգմամբ պարզվել է, որ ընկերությունը շահագործում է չստուգաչափված չափիչ միջոցներ, որի արդյունքում կասեցվել է լցակայանում բենզինի վաճառքը՝ մինչև խախտումների վերացումը։
    11:53
    22.04.26
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Պնդում եմ, որ իրենց հայտարարությունները հիմնազուրկ են. Մեսրոպ Մեսրոպյան
    Պնդում եմ, որ իրենց հայտարարությունները հիմնազուրկ են։ Լրագրողների հետ զրույցում ասաց հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Մեսրոպ Մեսրոպյանը։
    11:42
    22.04.26
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Վահագն Խաչատուրյանն ու Տաջիկստանի նախագահը քննարկել են տարածաշրջանի նոր հնարավորությունները
    Նախագահները գոհունակությամբ ընդգծել են, որ երկու երկրների հարաբերությունները զարգանում են կայուն և դրական դինամիկայով՝ ընդգրկելով փոխգործակցության տարբեր ուղղություններ։ Միաժամանակ երկուստեք շեշտվել է, որ առկա է զգալի, դեռևս ամբողջությամբ չիրացված ներուժ, որի լիարժեք օգտագործումը պահանջում է նպատակային և հետևողական քայլեր, ինչպես նաև համատեղ նախաձեռնությունների ընդլայնում։
    11:30
    22.04.26
    Ավելին