Լրահոս
2026-04-22
-
ՀայաստանԵրասխում անվճար բուժօգնություն տրամադրող EliseCare-ին աջակցում է աշխարհահռչակ պարֆյումեր ՔյուրքջյանըԵրասխում անվճար բժշկական հետզոտություններ են անում Էլիզքեյր հիմնադրամի բժիշկները: Նարնջագույն շարժական հիվանդանոցը ինքն է մտնում այն գյուղեր, որտեղ հիվանդները տեղաշարժի խնդիր ունեն: Ֆրանսահայ Էլիզ Պողոսյանի բարի գործերին են միանում աշխարհահռչակ հայեր: Այս տարի նրա բարեգործական գալա ընթրիքին մասնկացելու համար Հայաստան է եկել աշխարհն իր բույրերով հմայած Ֆրենսիս Քյուրքջյանը:Ավելին17:1922.04.26 -
ՀասարակականԱպրիլի 23-ին և 24-ին մի շարք փողոցներում կսահմանափակվի երթևեկությունըԱպրիլի 24-ին՝ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրը, հասարակական կարգի պահպանության, անվտանգության ապահովման, քաղաքացիների հոսքերի արդյունավետ կառավարման և պետական արարողակարգային միջոցառումների բնականոն ընթացքն ապահովելու նպատակով կգործեն երթևեկության և տեղաշարժի ժամանակավոր սահմանափակումներ։ Ապրիլի 24-ին՝ ժամը 6։00-ից 24։00-ը, տրանսպորտային միջոցների համար երկկողմանի փակ կլինեն՝ Հաղթանակ կամրջից Աթենքի փողոց-Ծիծեռնակաբերդի խճուղի հատվածը մինչև Քըրք Քըրքորյան (նախկին՝ Լենինգրադյան) փողոցը, Հրազդանի կիրճից դեպի «Հրազդան» մարզադաշտ տանող ճանապարհահատվածը։ Քաղաքացիների մուտքի և ելքի կազմակերպում․ Քաղաքացիների համար Ծիծեռնակաբերդի հուշահամալիր մուտքը կկազմակերպվի գլխավոր ծառուղով՝ Քըրք Քըրքորյան (նախկին՝ Լենինգրադյան) փողոցի կողմից, ելքը՝ դեպի Բրազիլիայի հրապարակ։ Այստեղից քաղաքացիների համար կկազմակերպվի համայնքային ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցներով անվճար փոխադրում։ Հիշատակի միջոցառման խաղաղ և բնականոն ընթացքի ապահովման նպատակով արգելվելու է քաղաքացիների ընդհանուր հոսքին հակառակ տեղաշարժը՝ բացառությամբ ակնհայտ հաշմանդամություն ունեցող և նրանց ուղեկցող անձանց համար։ Պետական արարողակարգային միջոցառումների մասնակիցների անվտանգությունն ապահովելու նպատակով՝ ժամը 07։00-ից 10։00-ն ժամանակավորապես կսահմանափակվի քաղաքացիների մուտքը Ծիծեռնակաբերդի հուշահամալիր։ Ջահերով երթի մասնակիցների անվտանգությունն ապահովելու նպատակով՝ ապրիլի 23-ին՝ ժամը 18։00-21։00-ն ընկած ժամանակահատվածում, կսահմանափակվի երթևեկությունը Հանրապետության հրապարակ մտնող փողոցներում։ Ժամը 20։00-ից կսահմանափակվի երթևեկությունը հետևյալ ուղղությամբ՝ Հանրապետության հրապարակ - Ամիրյան փողոց, Մաշտոցի պողոտա - Ֆրանսիայի հրապարակ, Բաղրամյան պողոտա -Բարեկամության հրապարակ, Կիևյան փողոց - Կիևյան կամուրջ՝ մինչև Հալաբյան և Քըրք Քըրքորյան փողոցների խաչմերուկ ճանապարհահատվածում։ «Հարգելի՛ քաղաքացիներ, պատճառված անհարմարությունների համար հայցում ենք ձեր ներողամտությունն ու շնորհակալություն հայտնում ըմբռնման համար»,- ասվում է հաղորդագրությունում։Ավելին17:0422.04.26 -
ՔաղաքականԱդրբեջանցիներն արդեն կարող են Հայաստանում պետգույք գնել. Նարեկ ԿարապետյանԱյս մասին հայտարարել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը։Ավելին16:5822.04.26 -
ՀասարակականԿասեցվել է «ՊՐՈԳՐԵՍ8888» ՍՊԸ-ի արտադրական գործունեության առանձին գործառույթըՍննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ կասեցվել է «ՊՐՈԳՐԵՍ8888» ՍՊԸ-ին պատկանող հանրային սննդի օբյեկտի (ք․ Երևան, Սաֆարյան 6/4) արտադրական գործունեության առանձին գործառույթը՝ որոշ արտադրատեսակների արտադրությունը: Այս մասին հայտնում են տեսչական մարմնից: Որոշման հիմքը լաբորատոր հետազոտությամբ արձանագրված անհամապատասխանություններն են։ Փորձաքննության ներկայացված «տավարի մսից պատրաստված ֆարշ քյաբաբի» արտադրատեսակի նմուշը՝ «մեզոֆիլային աերոբ և ֆակուլտատիվ անաերոբ մանրէների քանակ (ՄԱՖԱնՄՔ)», «աղիքային ցուպիկների խմբի մանրէներ (ԱՑԽՄ)», «ախտածին ա/թ սալմոնելաներ», «Լիստերիա (Listeria monocytogenes)» ցուցանիշներով, իսկ «խոզի շաուրմա լավաշով», «հավի շաուրմա լավաշով», «հավի մսից պատրաստված քյաբաբ» արտադրատեսակների նմուշները՝ «ՄԱՖԱնՄՔ», «ԱՑԽՄ», «ոսկեգույն ստաֆիլակոկ (S. Aureus)» ցուցանիշներով չեն համապատասխանել Մաքսային Միության տեխնիկական կանոնակարգերով սահմանված պահանջներին: Տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ «ՊՐՈԳՐԵՍ8888» ՍՊԸ-ին պատկանող հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեության առանձին գործառույթը՝ «տավարի մսից պատրաստված ֆարշ քյաբաբի», «խոզի շաուրմա լավաշով», «հավի շաուրմա լավաշով», «հավի մսից պատրաստված քյաբաբ» արտադրատեսակների արտադրությունը, կասեցվել է: Տնտեսավարողին հանձնարարվել է ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ նշված արտադրատեսակները օրենսդրության պահանջներին համապատասխանեցնելու համար: Հայտնաբերված խախտումները վերացնելու համար սահմանվել է վերջնաժամկետ:Ավելին16:4722.04.26 -
ՔաղաքականՊետք է Արուսյակ Ջուլհակյանի վերաբերյալ էթիկայի հանձնաժողով ձևավորել. Մելոյանը՝ Ջուլհակյանի «կրծքագիտական վերլուծության» վերաբերյալ«Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Գոհար Մելոյանը՝ ՔՊ-ական պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանի «կրծքագիտական վերլուծության» վերաբերյալ։Ավելին16:3922.04.26 -
ՔաղաքականՀրապարակվել է «Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքի ընտրական ամբողջական ցուցակը«Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակը և մյուս փաստաթղթերը ներկայացվեցին ԿԸՀ։Ավելին16:2922.04.26 -
ՔաղաքականՄարդկանց համատարած գաղտնալսում են իրականացնում, բա ՔՊ-ի վերաբերյալ գաղտնալսում ինչո՞ւ չեն հրապարակում. Արամ ՎարդևանյանԱյս մասին հայտարարեց փաստաբան Արամ Վարդևանյանը։ Ավելին՝ տեսանյութում։Ավելին16:2522.04.26 -
ՄիջազգայինՀորդանանի արևմտյան ափում իսրայելցիները կրակել են տղաների դպրոցի վրա. դեռահասներ են սպանվելԻրավիճակը պայթյունավտանգ է մնում ավերված Գազայում: Հրեա վերաբնակները, որոնց աջակցում է ՑԱՀԱԼ-ը՝ Իսրայելի բանակը, գյուղերից մեկում դիմահար կրակ են բացել դպրոցի վրա: Չնայած 2025 թվականի հոկտեմբերի 10-ից ուժի մեջ է մտել Իսրայել-ՀԱՄԱՍ հրադադարի պայմանավորվածությունը՝ մոտ կես տարում 750 պաղեստինցի է սպանվել Գազայի տարածքում:Ավելին16:1522.04.26 -
ՔաղաքականԱյդ ձայնագրությունները մոնտաժված են, դրանց բովանդակությանը վերապահումով վերաբերվեք. Արամ ՎարդևանյանԼրագրողների հետ զրույցում ասաց փաստաբան Արամ Վարդևանյանը։Ավելին16:0622.04.26 -
ՀասարակականՍյունիքում մեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մոտ 500 մետր գլորվելով հայտնվել ձորում․ զnհ կաԱյսօր 12։00-ի սահմաններում Ագարակ-Երևան ավտոճանապարհի 25 կմ հատվածում Արմավիրի մարզի բնակիչ 57-ամյա Արայիկ Ա․-ն իր վարած «Lada Granta» մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մոտ 500 մետր գլորվելով հայտնվել ձորում։Ավելին15:5822.04.26 -
ՄիջազգայինԹրամփն Իրանին մի քանի օր ժամանակ է տվել բանակցություններին վերադառնալու համար․ AxiosԸստ դրանցից մեկի հայտարարության՝ «Թրամփը պատրաստ է զինադադարը երկարաձգել ևս երեքից հինգ օրով, որպեսզի իրանցիները կարողանան կարգավորել իրենց գործերը»։ Կրակի դադարեցման ռեժիմի երկարաձգումը «անժամկետ չի լինի», - հավելել է նա։ Ամերիկացի պաշտոնյայի խոսքով՝ «որոշվել է դիվանագիտական ջանքերին մի փոքր ավելի շատ ժամանակ տալ»։ Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Truth Social-ում հայտարարել էր Իրանի հետ հրադադարի ռեժիմը երկարաձգելու մտադրության մասին, որի ժամկետը պետք է լրանար առաջիկա ժամերին։ Իրանի Մեջլիսի (խորհրդարանի) խոսնակի խորհրդական Մահդի Մոհամմադին, իր հերթին, հայտարարել է, որ Վաշինգտոնի կողմից հրադադարի երկարաձգումը հնարք է, որը թույլ կտա նոր անսպասելի հարված նախապատրաստել իսլամական հանրապետության դեմ։ Մոհամմադիի համոզմամբ՝ ԱՄՆ-ն՝ որպես պարտված կողմ, «չի կարող պայմաններ թելադրել»։Ավելին15:5222.04.26 -
ՔաղաքականԵթե ՔՊ-ն մեր օրակարգը կընդունի, պատրաստ ենք համագործակցել. «Բոլորին դեմ եմ»-ը փաստաթղթերը հանձնեց ԿԸՀԼրագրողների հետ զրույցում ասաց «Բոլորին դեմ եմ»-ի ներկայացուցիչը։Ավելին15:4822.04.26 -
ՔաղաքականԻշխանափոխությունից հետո մեր քայլերը պետք է ուղղվեն հանրային համերաշխության վերականգնմանը․ պատգամավորՆկատել էի, որ օրինականությունից դուրս այսպիսի պահանջը ստեղծելու է լարվածություն վարորդի և ուղևորների միջև։ Ցավոք, չսխալվեցի։Ավելին15:4322.04.26 -
ՔաղաքականԱյս պահին 3 քաղաքական ուժ է փաստաթղթերը ներկայացրել ԿԸՀ. Սեդա ՂուկասյանԼրագրողների հետ զրույցում ասաց ԿԸՀ մամուլի քարտուղար Սեդա Ղուկասյանը։Ավելին15:3422.04.26 -
ՀայլուրՀայլուր 15։30 Արտակարգ դեպք Բյուրեղավանում. մեկ թաղամասից 40 կանչ է գրանցվելՀայլուր 15։30 Արտակարգ դեպք Բյուրեղավանում. մեկ թաղամասից 40 կանչ է գրանցվելԱվելին15:3022.04.26 -
Զինված ուժերՊապիկյանը Թբիլիսիում այցելել է Հերոսների հրապարակԱյս մասին տեղեկացնում են ՀՀ ՊՆ-ից:Ավելին15:2422.04.26 -
ՔաղաքականՉմոռանա՜ք, այս իշխանության համար «Ադրբեջանը Հայաստանի անվտանգության երաշխավորն է․․․․»․ պատգամավորԳետնի երեսից բառիս ուղիղ իմաստով Ադրբեջանը օկուպացված Ստեփանակերտում ջնջում է Սուրբ Աստվածամոր Հովանու տաճարը, իսկ Երևանում նփ-ն շտապում է պաշտպանության տակ առնել իր «խաղաղասեր ու բարեկիրթ» գործընկերոջը՝ հայտարարելով, թե՝«Իմ հոգսը Հայաստանի տարածքում գտնվող հուշարձաններն են»։Ավելին15:1522.04.26 -
ՔաղաքականԽնդրում եմ ինձ գրեն այն մարդիկ, ովքեր այս շրջանում ՔՊ-ից ինչ-որ ծառայությունների կամ աշխատանքների առաջարկներ ու խոստումներ են ստացել. Ալիկ ԱլեքսանյանԽնդրում եմ՝ գրեն նաև այն մարդիկ, ովքեր այլ հայացքներ ունենալու պատճառով զրկվել են աշխատանքից, կամ աշխատանքի վայրում խնդիրներ են ունեցել, կամ նրանց սպառնացել են աշխատանքից հեռացմամբ»,- հայտարարել է նա՝ հրապարակելով տեսանյութ։Ավելին14:4922.04.26 -
ՔաղաքականՄհեր Գրիգորյանն ընդունել է դեսպան Վասիլիս ՄարագոսինԵՄ դեսպանի հետ կայացած հանդիպմանը փոխվարչապետը հույս է հայտնել, որ Եվրոպական քաղաքական համայնքի և ՀՀ-ԵՄ առաջիկա գագաթնաժողովները կարտացոլեն կողմերի մտադրությունը շարունակելու համագործակցային և փոխադարձ շահեկան գործընկերությունը, որը միտված կլինի Հայաստանի ինտեգրմանը եվրոպական տրասպորտային, էներգետիկ և թվայնացման ցանցերին՝ դրանով իսկ նպաստելով տարածաշրջանային խաղաղությանը և կայուն զարգացմանը։Ավելին14:3822.04.26