Լրահոս
2026-04-21
-
ՔաղաքականՀայտնի է «Բոլորին դեմ եմ» կուսակցության նախընտրական ցուցակի առաջին 10 համարը«Բոլորին դեմ եմ» կուսակցության բաց նախընտրության արդյունքում ձևավորվել է ցուցակի առաջին 10 համարը։ Հայտնում են կուսակցությունից։ «Ընտրությանը մասնակցել է մոտ 200 հոգի և 46 թեկնածու։ 1․ Սպարտակ Կյուրեղյան 2․ Իշխան Գևորգյան 3․ Նինա Կարապետյանց 4․ Արամ Քոչարյան 5․ Միքայել Նահապետյան 6․ Տաթևիկ Քամալյան 7․ Հայկ Մանասյան 8․ Հովսեփ Ղազարյան 9․ Լիլիթ Մուրադյան 10․ Արամայիս Պետրոսյան «Բոլորին դեմ եմ» կուսակցությունը դեռ վարչապետի թեկնածու չի հայտարարել, Վարչապետի թեկնածուն ընտրվելու է առանձին ներքին ընտրություններով»։Ավելին12:1921.04.26 -
ՔաղաքականԱվագանու անդամն առաջարկում է փոխել Ամիրյան փողոցի անունըԱյս մասին հայտարարել է Երևանի ավագանու «Ազգային առաջընթաց» խմբակցության անդամ Հայկ Գրիգորյանը։Ավելին12:1521.04.26 -
Մամուլի տեսությունՄամուլի տեսություն 21.04.2026Մամուլի տեսություն 21.04.2026Ավելին12:0021.04.26 -
ՔաղաքականԴա քաղաքապետարանի կողմից հարգանքի տուրք էր Ախուրյանցի Անոյին. Մանուկ ՍուքիասյանՆիստի ժամանակ հայտարարեց Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության ղեկավար Մանուկ Սուքիասյանը։Ավելին11:5321.04.26 -
Միջազգային«Ջորջ Բուշ» ավիակիրն ուղղվում է դեպի Մերձավոր ԱրևելքԱյն պետք է միանա արդեն իսկ այդ տարածաշրջանում գործող ամերիկյան երկու ավիակիրներին՝ «Աբրահամ Լինքոլնին», որը գտնվում է Հորմուզի նեղուցի մոտ, և «Ջերալդ Ֆորդին», որը գործում է Կարմիր ծովում։ «Ջորջ Բուշն» ի վիճակի է փոխարինել «Ֆորդին», որն անդադար գործում է արդեն շուրջ 300 օր։ Արդյունքում, տվյալ տարածաշրջանում միաժամանակ կգտնվեն երեք ավիակիրներ։Ավելին11:4821.04.26 -
ԱրցախԱդրբեջանը ոչնչացրել է Ստեփանակերտի Սուրբ Աստվածամոր Հովանու եկեղեցին«Սա պարզապես եկեղեցու քանդում չէ։ Սա նույն քաղաքականության շարունակությունն է, որը մեկ դար առաջ հանգեցրեց Հայոց ցեղասպանությանը։ Այսօր այն դրսևորվում է նոր ձևերով՝ որպես մշակութային ցեղասպանություն և հայրենիքի ջնջման ծրագրված գործընթաց, որի նպատակն է Արցախում հայկական պատմական հիշողության, մշակույթի և հոգևոր ներկայության վերջնական վերացումը։ Քանդվում են ոչ միայն շենքեր, այլև ժողովրդի ինքնությունը, անցյալը և ապագայի իրավունքը։Ավելին11:4021.04.26 -
ՔաղաքականԻնչո՞ւ եք քաղաքացիներին կռվացնում միմյանց հետ. Արշակ Սարգսյանը՝ ՔՊ-ականներինԱյս մասին հայտարարել է Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Արշակ Սարգսյանը։Ավելին11:3621.04.26 -
ՔաղաքականԱյ էդպես կմղկատաք. Մեսրոպ Մանուկյանը՝ ՔՊ-ականներինՆիստի ժամանակ ասաց Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Մեսրոպ Մանուկյանը։Ավելին11:3221.04.26 -
ԻրավականԵրևանում երթուղայինի վարորդին դանակահարելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ. ՔԿԵրևանում 8 համարի երթուղայինի վարորդին դանակահարելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ խուլիգանության և առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելու հոդվածների հատկանիշներով: Այս մասին հայտնում են ՀՀ Քննչական կոմիտեից: Նախնական տեղեկություններով՝ վեճ է ծագել ուղևորի և վարորդի միջև։ Նախնական տվյալներով՝ ուղևորը եղել է ոչ սթափ վիճակում և դանակով հարված է հասցրել վարորդին։ Ձեռնարկվում են միջոցառումներ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ։Ավելին11:2821.04.26 -
ՄիջազգայինԵՄ-ում աչք են փակում Սանդուի կողմից Մոլդովայում իրականացվող չարաշահումների վրա․ ՖիլատԵվրամիության ղեկավարությունն աչք է փակում Մոլդովայում նախագահ Մայա Սանդուի և նրա «Գործողություն և համերաշխություն» իշխող կուսակցության կողմից իրականացվող չարաշահումների վրա։ Այս մասին հայտարարել է արևմտամետ Լիբերալ-դեմոկրատական կուսակցության առաջնորդ, երկրի նախկին վարչապետ Վլադիմիր Ֆիլատը, որի կառավարությունը 2014 թվականին ստորագրել էր ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագիրը։ «Ցավոք, 2026 թվականին Եվրոպան այլևս այն չէ, ինչ նախկինում էր։ Մենք չենք կարող համաձայնել եվրոպական ինստիտուտների կողմից վարվող որոշակի քաղաքականության հետ, որը, մեր կարծիքով, աչք է փակում Մոլդովայում տեղի ունեցող չարաշահումների վրա։ Որքան հաճախ են ասում, թե մենք մոտ ենք Եվրամիությանը, այնքան ավելի է թվում, որ մենք հեռանում ենք այդ արժեքներից։ Արդարադատությունն ավելի ու ավելի է ենթարկվում քաղաքականությանը, իսկ արտահայտվելու ազատությունը խիստ սահմանափակվում է», - ասել է Ֆիլատը ֆրանսիական Omerta հրատարակությանը տված հարցազրույցում։ Նա կարծիք է հայտնել, որ Եվրոպան պետք է վերադառնա իր արժեքներին։ «Այսօր բացակայում է արտաքին քաղաքականության և տնտեսության վերաբերյալ համոզիչ ընդհանուր դիրքորոշումը։ Եվրոպան տուժել է նաև տնտեսական տեսանկյունից, հատկապես էներգետիկ խնդիրների պատճառով», - նշել է քաղաքական գործիչը։ Մոլդովան ծանր տնտեսական ճգնաժամ է ապրում Սանդուի և նրա կուսակցության իշխանության գալուց հետո, որոնք որդեգրել են Ռուսաստանի ու ԱՊՀ-ի հետ հարաբերությունների խզման և ԵՄ-ին ինտեգրվելու կուրս։ Երկրում սկսվել են զանգվածային բողոքի ակցիաներ՝ Սանդուի և նրա կառավարության հրաժարականի պահանջով, որոնց մասնակիցները իշխանություններին պատասխանատու են համարում գների բազմապատիկ աճի և աղքատության մակարդակի բարձրացման, կոռուպցիայի ու, ի հեճուկս սահմանադրությամբ ամրագրված չեզոքության, երկրի ռազմականացման համար։ Ի պատասխան՝ Սանդուն մեղադրել է ընդդիմությանը պետական հեղաշրջում նախապատրաստելու մեջ, ոստիկանությունը դաժանորեն ցրել է բողոքի ցույցերը, իսկ իշխանությունները որոշում են կայացրել փակել տասնյակ լրատվամիջոցներ, որոնք խոսքի իրավունք էին տրամադրում ընդդիմադիրներին։ Նախագահի նախաձեռնությամբ ստեղծվել է Ռազմավարական հաղորդակցության և ապատեղեկատվության դեմ պայքարի կենտրոնը՝ «Պատրիոտ» անվանումով, որի աշխատանքը, ըստ Սանդուի, ուղղված է Ռուսաստանի դեմ պայքարին (որին հանրապետության իշխանությունները մեղադրում են տեղեկատվական գրոհների մեջ), ինչպես նաև այն «հայրենիքի դավաճանների» դեմ, որոնք հանդես են գալիս իշխանությունների՝ եվրոինտեգրման կուրսի դեմ։ Երկրում քրեական գործեր են հարուցվել ընդդիմադիր կուսակցությունների ղեկավարների նկատմամբ, որոնցից մի քանիսն արգելվել են, ձերբակալվել են տասնյակ ակտիվիստներ։Ավելին11:2421.04.26 -
ՀայաստանԻնչո՞ւ է Բագրատ Սրբազանը հրաժարվել «պետականացված» Սուրբ ՀաղորդությունիցԶինված ուժերում հոգևոր ծառայությունը, ըստ էության, պետականացնելուց հետո հերթը հասավ քրեակատարողական հիմնարկներին: Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին այլևս զրկված է իր հոգևոր ներկայացուցիչներն ունենալու իրավունքից, իսկ հոգևոր ծառայության նշանակվում են աշխատավարձ նախատեսող պետական մարմինների հետ պայմանագիր կնքած այն սակավաթիվ հոգևորականները, որոնք միացել են հակաեկեղեցական արշավին։ Այս մասին գրել է իրավագիտության դոկտոր, պրոֆեսոր, Մայր Աթոռի Գերագույն հոգևոր խորհրդի անդամ Գևորգ Դանիելյանը։Ավելին11:1821.04.26 -
ՄիջազգայինԻրանում գետնի տակից ուրանի դուրսբերման գործընթացը երկար կտևի. Թրամփ««Կեսգիշերային մուրճ» գործողությունը (խմբ.՝ հարվածներ իրանական միջուկային օբյեկտներին 2025թ. հունիսին) դարձավ Իրանում միջուկային փոշու օբյեկտների լիակատար և ամբողջական ոչնչացում։ Հետևաբար, դրանց պեղումը կլինի երկարատև և դժվարին գործընթաց», - գրել է Թրամփը Truth Social սոցիալական ցանցում։ Երկուշաբթի օրը Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Իսմայիլ Բաղային հայտարարել է, որ Իսլամական Հանրապետությունը չի պլանավորում հարստացված ուրանը դուրս բերել ո՛չ ԱՄՆ, ո՛չ էլ որևէ այլ երկիր։ ԱՄՆ-ն և Իսրայելը փետրվարի 28-ին սկսեցին հարվածներ հասցնել Իրանի տարածքում գտնվող օբյեկտներին, ագրեսիայի զոհ դարձան ավելի քան երեք հազար մարդ։ Ապրիլի 8-ին Վաշինգտոնը և Թեհրանը հայտարարեցին երկշաբաթյա հրադադարի մասին։ Դրանից հետո Իսլամաբադում կայացած բանակցություններն ավարտվեցին անարդյունք։ Մարտական գործողությունների վերսկսման մասին չի հաղորդվել, սակայն ԱՄՆ-ն սկսել է իրանական նավահանգիստների շրջափակումը։ Միջնորդները փորձում են կազմակերպել բանակցությունների նոր փուլ։Ավելին11:1021.04.26 -
ՀասարակականՋուր հավաքեք․ ջուր չի լինելուԸնկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:Ավելին11:0321.04.26 -
ՄիջազգայինՄոջթաբա Խամենեին թույլատրել է իրանական թիմին բանակցել ԱՄՆ-ի հետ․ AxiosՊարբերականի տվյալներով՝ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը ապրիլի 21-ի առավոտյան կմեկնի Իսլամաբադ՝ Իրանի հետ պատերազմի ավարտի հնարավոր համաձայնագրի շուրջ բանակցություններ վարելու համար։Ավելին10:5521.04.26 -
ՏնտեսականՏարադրամի փոխարժեքը՝ այսօրՌուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․92 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 5․02 դրամ:Ավելին10:5021.04.26 -
ԻրավականԱլեն Սիմոնյանի հետ միջադեպի մասնակից Միքայել Մարգարյանի նկատմամբ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել էՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչությունում ավարտվել է Մ.Մ.-ի կողմից խուլիգանություն կատարելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը: Նախաքննության ընթացքում պարզվել է, որ 2026 թվականի մարտի 27-ին Մ.Մ.-ն Երևան քաղաքի Դեմիրճյան փողոցի 1/1 հասցեի մոտ իրականացրել է խուլիգանական գործողություններ, մասնավորապես՝ հասարակության նկատմամբ բացահայտ անհարգալից և բարոյական նորմերի նկատմամբ բացահայտ արհամարհական վերաբերմունք դրսևորելով՝ հայհոյանք և անպարկեշտ արտահայտություններ է հնչեցրել: Մ.Մ.-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով (խուլիգանությունը, որը կատարվել է տեղեկատվական կամ հաղորդակցական տեխնոլոգիաներն օգտագործելով): Նրա նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է վարչական հսկողությունը և բացակայելու արգելքը: Քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին՝ այն հաստատելու և քննության առնելու համար դատարան ուղարկելու միջնորդությամբ: Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։Ավելին10:4621.04.26 -
ՔաղաքականՁեր ղեկավարած հաստատությունն ի՞նչ միջոցներ է ձեռնարկել հայ գերիների իրավունքները պաշտպանելու համար․ Ռուբեն Վարդանյանը՝ ՀՀ ՄԻՊ-ինՀՀ քաղաքացիները երկար ժամանակ պահվում են ադրբեջանական բանտերում՝ առանց ընտանիքի անդամների հետ հանդիպումների և անկախ մոնիթորինգի, այդ թվում՝ Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի կողմից։ Այս պայմաններում, ՀՀ քաղաքացիների իրավունքների պաշտպանության համար պատասխանատու հաստատությունը որևէ նախաձեռնողականություն չի ցուցաբերում։Ավելին10:3921.04.26 -
Մամուլի տեսությունՕրը սկսենք մամուլի 5 կարևոր լուրովՇաբաթ օրը Նիկոլ Փաշինյանն այցելել էր Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր՝ ծանոթանալու նորոգման աշխատանքներին։ Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի աշխատակիցները, մարտական տրամադրված, սպասել են, որ նրա դեմքին ասեն իրենց դժգոհությունները՝ կապված Էդիտա Գզոյանի սկանդալային հրաժարականի եւ նոր տնօրենի նշանակման հետ, սակայն հանդիպումը չի կայացել` Փաշինյանը չի մտել թանգարան։Ավելին10:3521.04.26 -
ԻրավականՈւղևորը սթափ չի եղել․ ոստիկանությունը՝ ավտոբուսի վարորդին դшնակահարելու մասին․ «Sputnik Արմենիա»Ձեռնարկվում են միջոցառումներ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ։Ավելին10:2721.04.26 -
ՏնտեսականԱդրբեջանից Հայաստան կուղարկվի 16 վագոն դիզելային վառելիքՆախորդ անգամ Ադրբեջանից Հայաստան է ուղարկվել 15 վագոն (887 տոննա) դիզելային վառելիք:Ավելին10:2321.04.26