Լրահոս
2026-04-21
-
ԻրավականԻջևանի քաղաքային զբոսայգու տարածքում գտնվող ևս 1 հողամաս վերադարձվեց համայնքինԳլխավոր դատախազությունը 2025 թվականի մարտի 11-ին հայցադիմում էր ներկայացրել Հակակոռուպցիոն դատարան՝ ընդդեմ ֆիզիկական անձի, երրորդ անձ՝ Տավուշի մարզի Իջևան համայնքի՝ Իջևանի Թատերական փողոց թիվ 18/2 հասցեում գտնվող՝ 0․0012 հա մակերեսով հողամասի նկատմամբ ֆիզիկական անձի կառուցապատման իրավունքը դադարեցնելու պահանջով։ Հակակոռուպցիոն դատարանի՝ 2026 թվականի փետրվարի 24-ի վճռով բավարարվել է Գլխավոր դատախազության հայցը: Վճռով դադարեցվել է Իջևանի Թատերական փողոց 18/2 հասցեում գտնվող հողամասի նկատմամբ ֆիզիկական անձի կառուցապատման իրավունքը: Հակակոռուպցիոն դատարանի վճիռը ստացել է օրինական ուժ: Գլխավոր դատախազության դիմումի հիման վրա՝ Կադաստրի կոմիտեն 2026 թվականի ապրիլի 21-ին դադարեցրել է հողամասի նկատմամբ ֆիզիկական անձի կառուցապատման իրավունքը. հողամասը վերադարձվել է Իջևան համայնքին:Ավելին14:1521.04.26 -
ՔաղաքականՈրքան շատ են փորձում մեզ կանգնեցնել, այնքան ավելի ենք ուժեղանում, հաղթանակը չի՛ ուշանալու. «Ուժեղ Հայաստան»Սամվել Կարապետյանին թույլատրվել է հրապարակային ելույթներ ունենալ և հարցազրույցներ տալ: 5 ժամ տևած դատական նիստի ընթացքում մեղադրող դատախազը պնդել է, թե Կարապետյանը կարող է խոչընդոտել գործի քննությանը և իր դիրքն օգտագործելով ազդել մարդկանց վրա։ «Ուժեղ Հայաստան»-ը շարունակում է հայտարարել, որ հենց Կարապետյանն է իրենց վարչապետի թեկնածուն։ Ինքը՝ Կարապետյանը, նախորդ դատական նիստին ասել է, որ Ռուսաստանի և Կիպրոսի քաղաքացիություններից հրաժարվելու գործընթաց է սկսել։ Նա բարձր է գնահատում իր ղեկավարած քաղաքական ուժի հնարավորություններն Ազգային Ժողովի ընտրություններում։Ավելին14:0321.04.26 -
ԻրավականՓաշինյանի ուղղությամբ խնձոր նետած պապիկի արդարացումը դատախազությանը հանգիստ չի տալիս. փաստաբան«Հիմա էլ վճռաբեկ բողոք են ներկայացրել՝ պնդելով, որ 75-ամյա Ալբերտ Առստամյանը խախտել է համակեցության կանոնները և ստորացրել Հայաստանի վարչապետին»,- գրել է նա։Ավելին13:5021.04.26 -
ՄիջազգայինՆեթանյահուն պնդում է, որ Իսրայելը վերացրել է Իրանի կողմից սպառնացող «միջուկային Հոլոքոստի» վտանգը«Իրանում այաթոլլաների վարչակարգը ծրագրում էր ևս մեկ Հոլոքոստ։ Նա մտադիր էր մեզ ոչնչացնել միջուկային զենքով։ Ռումբեր և հազարավոր բալիստիկ հրթիռներ։ Եթե մենք չգործեինք էկզիստենցիալ սպառնալիքի դեմ, եթե մենք չգործեինք վճռականությամբ և քաջությամբ, ապա մահվան վայրերի անունները՝ Նաթանզը, Ֆորդոն, Սպահանը (Իրանի քաղաքներ, որտեղ գտնվում են միջուկային օբյեկտները - խմբ․), կարող էին կանգնել Հոլոքոստի մահվան ճամբարների անվանումների կողքին՝ Օսվենցիմ, Մայդանեկ, Տրեբլինկա», - պնդել է Նեթանյահուն։Ավելին13:4521.04.26 -
Արտաքին քաղաքականությունԷմանուել Մակրոնը կժամանի ՀայաստանՄայիսի 4-ին Երևանում կմեկնարկի Եվրոպական քաղաքական համայնքի (ԵՔՀ) գագաթնաժողովը։Ավելին13:3921.04.26 -
ՔաղաքականՎահագն Խաչատուրյանը կմեկնի ՂազախստանԱշխատանքային այցի շրջանակներում նախատեսված են Հանրապետության նախագահի երկկողմ հանդիպումները Ղազախստանի և գործընկեր երկրների բարձր ղեկավարության ներկայացուցիչների հետ։Ավելին13:3521.04.26 -
ՀասարակականՎթար՝ Սպիտակ-Երևան ավտոճանապարհին. վիրավոր կաԱյսօր՝ ապրիլի 21-ին, ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 10:00-ի սահմաններում Սպիտակ-Երևան ավտոճանապարհի 13 կմ հատվածում բախվել են «MAN» մակնիշի բեռնատարն ու «Opel Astra» մակնիշի ավտոմեքենան։Ավելին13:2421.04.26 -
ՔաղաքականՉէինք պատկերացնում, որ կգա մի ժամանակ, երբ իշխանությունը կվախենա նայել Արարատին, խոսել ցեղասպանությունից ու Արցախից. Գագիկ ԾառուկյանԱյս մասին «Հայոց Ցեղասպանության և փոփոխվող տարածաշրջանը» խորհրդաժողովի ժամանակ ասել է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը:Ավելին13:1821.04.26 -
ՍպորտՉեմպիոնական տիտղոսը Հայաստան է բերել բռնցքամարտիկ Յուրի ՍաքունցըՈւժային եռամարտի աշխարհի և Եվրոպայի չեմպիոն, պրոֆեսիոնալ բռնցքամարտի WBF վարկածով Եվրոպայի չեմպիոն, Գինեսի ռեկորդակիր Յուրի Սաքունցը նվաճել է պրոֆեսիոնալ բռնցքամարտի WBՕ վարկածով եվրոպական գոտին: Նորընծա չեմպիոնին գիշերը մեծ շուքով դիմավորել են «Զվարթնոց» օդակայանում:Ավելին13:1521.04.26 -
ՄիջազգայինՌԴ-ն 28 տոննա մարդասիրական օգնություն է ուղարկել Լիբանան․ Բեյրութում բարձր են գնահատել Մոսկվայի աջակցությունըՄասնակցելով Բեյրութի օդանավակայան Իլ-76 ինքնաթիռով ժամանած բեռի փոխանցման արարողությանը՝ նա շնորհակալություն է հայտնել «Ռուսաստանի կառավարությանը և Լիբանանում դեսպանին՝ ՌԴ ԱԻՆ-ի ձեռնարկած նախաձեռնության համար, որը հաստատում է Ռուսաստանի անսասան աջակցությունը Լիբանանին, հատկապես դժվարին ժամանակներում», հայտնում է NNA գործակալությունը։ Խրեյշի խոսքով՝ «այս օգնությունն արտացոլում է երկու երկրների միջև համերաշխության ոգին ճգնաժամերի հաղթահարման գործում»։ Գեներալը նաև հույս է հայտնել, որ «Լիբանանում տառապանքները կավարտվեն, և երկիր կվերադառնան անվտանգությունն ու կայունությունը»։Ավելին13:0021.04.26 -
ՀասարակականԵրևանում հրդեհ է բռնկվել «ՎԱԶ 2121»-ում․ այն վերածվել է մետաղե ջարդոնի․ կա վիրավորԵրեկ՝ ապրիլի 20-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 23։10-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արտաշատի խճուղում ավտոմեքենա է այրվում։Ավելին12:5221.04.26 -
Հասարակական500 դրամ արժեքով մետաղադրամները շարունակում են մնալ շրջանառության մեջ. ԿԲՀաշվի առնելով բազմաթիվ հարցադրումները 2026 թ. ապրիլի 15-ից բնականոն մաշվածության արդյունքում շրջանառությունից դուրս եկած 2-րդ սերնդի մի շարք թղթադրամների վերաբերյալ՝ ԿԲ-ից հայտնում են, որ այս որոշումը վերաբերում է միայն նշված թղթադրամներին և չի տարածվում 500 դրամ անվանական արժեքով մետաղադրամի վրա։ «ՀՀ բոլոր մետաղադրամները, այդ թվում՝ 500 դրամ մետաղադրամը, շարունակում են մնալ շրջանառության մեջ և պահպանել իրենց՝ որպես օրինական վճարամիջոցի կարգավիճակը։ Քաղաքացիները կարող են ազատորեն օգտագործել դրանք առօրյա վճարումների համար՝ առանց որևէ սահմանափակման։ Շրջանառությունից դուրս եկող թղթադրամների վերաբերյալ տեղեկատվությանը ծանոթացեք այստեղ»,- ասվում է հաղորդագրության մեջ:Ավելին12:4121.04.26 -
ՔաղաքականՈւզում էի խոսել տիկին Հայկ Մարությանի մասին. ավագանու անդամԱյս մասին հայտարարեց Երևանի ավագանու «Հանրապետություն» կուսակցության անդամ Արմեն Մկրտչյանը։Ավելին12:3521.04.26 -
ՀայլուրՀայլուր 12։30 Ավտոբուսի վարորդի դանակահարության գործով ձերբակալված չկա. նոր մանրամասներՀայլուր 12։30 Ավտոբուսի վարորդի դանակահարության գործով ձերբակալված չկա. նոր մանրամասներԱվելին12:3021.04.26 -
ՔաղաքականՀայտնի է «Բոլորին դեմ եմ» կուսակցության նախընտրական ցուցակի առաջին 10 համարը«Բոլորին դեմ եմ» կուսակցության բաց նախընտրության արդյունքում ձևավորվել է ցուցակի առաջին 10 համարը։ Հայտնում են կուսակցությունից։ «Ընտրությանը մասնակցել է մոտ 200 հոգի և 46 թեկնածու։ 1․ Սպարտակ Կյուրեղյան 2․ Իշխան Գևորգյան 3․ Նինա Կարապետյանց 4․ Արամ Քոչարյան 5․ Միքայել Նահապետյան 6․ Տաթևիկ Քամալյան 7․ Հայկ Մանասյան 8․ Հովսեփ Ղազարյան 9․ Լիլիթ Մուրադյան 10․ Արամայիս Պետրոսյան «Բոլորին դեմ եմ» կուսակցությունը դեռ վարչապետի թեկնածու չի հայտարարել, Վարչապետի թեկնածուն ընտրվելու է առանձին ներքին ընտրություններով»։Ավելին12:1921.04.26 -
ՔաղաքականԱվագանու անդամն առաջարկում է փոխել Ամիրյան փողոցի անունըԱյս մասին հայտարարել է Երևանի ավագանու «Ազգային առաջընթաց» խմբակցության անդամ Հայկ Գրիգորյանը։Ավելին12:1521.04.26 -
Մամուլի տեսությունՄամուլի տեսություն 21.04.2026Մամուլի տեսություն 21.04.2026Ավելին12:0021.04.26 -
ՔաղաքականԴա քաղաքապետարանի կողմից հարգանքի տուրք էր Ախուրյանցի Անոյին. Մանուկ ՍուքիասյանՆիստի ժամանակ հայտարարեց Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության ղեկավար Մանուկ Սուքիասյանը։Ավելին11:5321.04.26 -
Միջազգային«Ջորջ Բուշ» ավիակիրն ուղղվում է դեպի Մերձավոր ԱրևելքԱյն պետք է միանա արդեն իսկ այդ տարածաշրջանում գործող ամերիկյան երկու ավիակիրներին՝ «Աբրահամ Լինքոլնին», որը գտնվում է Հորմուզի նեղուցի մոտ, և «Ջերալդ Ֆորդին», որը գործում է Կարմիր ծովում։ «Ջորջ Բուշն» ի վիճակի է փոխարինել «Ֆորդին», որն անդադար գործում է արդեն շուրջ 300 օր։ Արդյունքում, տվյալ տարածաշրջանում միաժամանակ կգտնվեն երեք ավիակիրներ։Ավելին11:4821.04.26 -
ԱրցախԱդրբեջանը ոչնչացրել է Ստեփանակերտի Սուրբ Աստվածամոր Հովանու եկեղեցին«Սա պարզապես եկեղեցու քանդում չէ։ Սա նույն քաղաքականության շարունակությունն է, որը մեկ դար առաջ հանգեցրեց Հայոց ցեղասպանությանը։ Այսօր այն դրսևորվում է նոր ձևերով՝ որպես մշակութային ցեղասպանություն և հայրենիքի ջնջման ծրագրված գործընթաց, որի նպատակն է Արցախում հայկական պատմական հիշողության, մշակույթի և հոգևոր ներկայության վերջնական վերացումը։ Քանդվում են ոչ միայն շենքեր, այլև ժողովրդի ինքնությունը, անցյալը և ապագայի իրավունքը։Ավելին11:4021.04.26