Լրահոս
Մամուլի տեսություն
10:35
21.04.26
133

Օրը սկսենք մամուլի 5 կարևոր լուրով

Img default alt hy

«Հրապարակ»

Ավտոերթի ու համերգի արդյունքներից Փաշինյանը հերթական անգամ հավասարակշռությունը կորցրել է եւ շան լափ թափել պատասխանատուների վրա։

«Փաստ»

Փաշինյանի «համերգին» ընդամենն իր հետ եկած մի քանի հարյուր «գաստրալ յորներն» էին, գումարած՝ տեղական ակտիվի մի քանի տասնյակ ներկայացուցիչներ: Պատվախնդիր գյումրեցիները կրկին մերժեցին Նիկոլ Փաշինյանին:

«Հրապարակ»

ՔՊ-աականները տարակուսած են Փաշինյան-Աննա Հակոբյան զույգի այս թատրոնից։

«Հրապարակ»

Շաբաթ օրը Նիկոլ Փաշինյանն այցելել էր Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր՝ ծանոթանալու նորոգման աշխատանքներին։ Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի աշխատակիցները, մարտական տրամադրված, սպասել են, որ նրա դեմքին ասեն իրենց դժգոհությունները՝ կապված Էդիտա Գզոյանի սկանդալային հրաժարականի եւ նոր տնօրենի նշանակման հետ, սակայն հանդիպումը չի կայացել` Փաշինյանը չի մտել թանգարան։ 

«Ժողովուրդ»

Իրավապահ համակարգում քննարկվում է Մանկավարժական համալսարանի պրոռեկտոր Մարիա Իսպիրյանի լիազորությունները կասեցնելու հարցը։

Օրվա մամուլի հրապարակումները ժամը 11-ին, «5-րդ ալիք»-ի ուղիղ եթերում «Օրագիր» հաղորդման մեկնաբան Հայկա Ալոյանը կքննարկի իրանցի քաղաքական վերլուծաբան Փույա Հոսսեյնիի հետ: