Լրահոս
2026-04-21
-
ՀասարակականԿասեցվել է հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունըՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Արագածոտնի մարզային կենտրոնի տեսուչների կողմից անհատ ձեռնարկատեր Կարեն Ղազարյանին պատկանող (Արագածոտնի մարզ, գ․ Մաստարա, 4-րդ փողոց, 23) հանրային սննդի օբյեկտում իրականացված ստուգման ընթացքում արձանագրվել են սննդամթերքի արտադրության հետ անհամատեղելի սանիտարահիգիենիկ խախտումներ։ Այսպես՝ սննդի կառույցը նախագծված, կառուցված ու տեղակայված չի եղել այնպես, որ հնարավոր լինի այն մաքրել, ախտահանել, կատարել համապատասխան խնամք, ապահովվել աշխատանքային հիգիենիկ պայմաններ, հատակը և պատերը չեն ունեցել հարթ մակերես և չեն պահվել նորոգ վիճակում, իսկ պատերը պատրաստված չեն եղել անջրանցիկ, չներծծող, լվացվող նյութերից, սննդամթերք պարունակող տարածքների աշխատանքային մակերևույթները՝ սեղանները, չեն պահվել նորոգ վիճակում։ Տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը կասեցվել է, տնտեսավարողին հանձնարարվել է այն համապատասխանեցնել սահմանված նորմերին, ամրագրվել է վերջնաժամկետ հայտնաբերված խախտումները վերացնելու համար։Ավելին17:0621.04.26 -
ՔաղաքականԱլեն Սիմոնյանը հրապարակայնորեն հերքել է Փաշինյանի «խաղաղության» թեզը․ Սուրեն ՍուրենյանցՍա նորություն չէ։ Թուրքիա-Ադրբեջան հարաբերությունները (ռազմավարական, էներգետիկ, ռազմական և էթնիկ-մշակութային առումով) շատ խորն են։ Թուրքիայի համար Ադրբեջանը ոչ միայն դաշնակից է, այլև «մեկ ազգ՝ երկու պետություն» նախագծի կարևոր մաս։ Անկարան հազվադեպ է գնում քայլերի, որոնք կարող են լուրջ գրգռել Բաքուն, հատկապես երբ խոսքը վերաբերում է Հայաստանին։Ավելին16:5221.04.26 -
ՔաղաքականԱլեն Սիմոնյանը և ՆԱՏՕ-ի ներկայացուցիչը քննարկել են Հայաստան-ՆԱՏՕ հարաբերությունների նոր փուլը և տարածաշրջանային հարցերՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն ապրիլի 21-ին հանդիպել է Կովկասում եւ Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Քեւին Հեմիլթոնի հետ: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԺ մամուլի ծառայությունից:Ավելին16:4421.04.26 -
ՄիջազգայինԵՄ-ն սև ցուցակում է ներառել Ռուսաստանի հայրենակիցների հիմնադրամըԵՄ Խորհուրդը մեղադրել է Euromore-ին «եվրոպական ինստիտուտների լեգիտիմությունը իբր սասանող» տեղեկատվության տարածման մեջ, իսկ հայրենակիցների հիմնադրամին՝ նրանում, որ այն իբր հանդիսանում է Ռուսաստանի «փափուկ ուժի գործիք»։ Սև ցուցակում ներառումը ենթադրում է Եվրոպայում ակտիվների սառեցում և եվրոպական իրավաբանական ու ֆիզիկական անձանց համար այդ կազմակերպությունների հետ ցանկացած ֆինանսական գործարքի իրականացման արգելք։Ավելին16:3621.04.26 -
ՄիջազգայինԹրամփը մեղադրել է Իրանին հրադադարի ռեժիմի մի քանի խախտումների մեջ«Իրանը բազմիցս խախտել է հրադադարի ռեժիմը»,- գրել է ամերիկյան առաջնորդը Truth Social սոցիալական ցանցում՝ չհայտնելով մանրամասներ և չներկայացնելով որևէ ապացույց։Ավելին16:2821.04.26 -
ՔաղաքականՎահագն Խաչատուրյանն աշխատանքային այցով ժամանել է ԱստանաՀանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն աշխատանքային այցով ժամանել է Աստանա։ Այս մասին հայտնում են ՀՀ նախագահի աշխատակազմից: Նախագահը կմասնակցի ՄԱԿ-ի «Կայուն ապագայի ընդհանուր տեսլական» խորագրով տարածաշրջանային բնապահպանական գագաթնաժողովին։Ավելին16:2121.04.26 -
ՄիջազգայինՌուսաստանը Կիևին և Բրյուսելին է մեղադրել պատերազմը չավարտելու համար․ Զելենսկին նոր զենքեր է ցուցադրելՌուսաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Վալերի Գերասիմովը հայտարարում է «Լուգանսկի Ժողովրդական Հանրապետության ամբողջական ազատագրման» մասին։ Ռուս գեներալը մանրասնել է, որ վերջին երկու ամսում 3 տասնյակից ավելի բնակավայր է անցել ռուսների վերահսկողության տակ: Ուկրաինայից՝ դեռ որևէ արձագանք չկա այս հայտարարությանը:Ավելին16:1521.04.26 -
ԻրավականՈստիկանները քաղաքացու նշած վայրում ինքնաձիգեր, նռնականետի արկեր և փամփուշտներ են հայտնաբերելՈստիկանությունը հորդորում է ապօրինի զենք-զինամթերքը կամավոր հանձնել ոստիկանություն՝ քրեական պատասխանատվությունից խուսափելու համար։Ավելին16:0821.04.26 -
Քաղաքական«Ապրելու երկիր» կուսակցությունը և «Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքը առաջիկա ընտրություններին կմասնակցեն միասին«Կարևորելով վերոնշյալը՝ «Ապրելու երկիր» կուսակցությունը և «Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքը ստորագրել են հուշագիր՝ համաձայն որի միավորում են իրենց քաղաքական, կազմակերպչական և մարդկային ներուժը՝ առաջիկա խորհրդարանական ընտրություններին մասնակցելու նպատակով ձևավորելով միասնական քաղաքական օրակարգ և ապահովելով «Ապրելու երկիր» կուսակցության մարզային թիմերի ակտիվ ներգրավումը «Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքի շրջանակներում՝ վերջինիս ընտրական ցուցակում ընդգրկվելու միջոցով։Ավելին15:5521.04.26 -
ԻրավականՊետությանը պատճառված 326 մլն դրամի վնասը վերականգնվել էՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչությունում իրականացվում է մի շարք ընկերությունների կողմից անապրանք գործարքներ կատարելու և առանձնապես խոշոր չափերով հարկեր չվճարելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը: Նախաքննության ընթացքում իրականացված մեծածավալ և բազմակողմանի վարութային և ապացուցողական գործությունների արդյունքում ընկերություններից մեկի կողմից վերականգնվել է պետությանը պատճառված՝ առանձնապես խոշոր չափերով՝ 326 մլն ՀՀ դրամի վնասը: Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։Ավելին15:4921.04.26 -
ՏարածաշրջանԻրանը պատրաստ է ԱՄՆ-ի հետ պատերազմի հնարավոր վերսկսմանը․ TasnimԱվելի վաղ CNN հեռուստաալիքը, հղում անելով իր աղբյուրներին, հայտնել էր, որ ամերիկա-իրանական բանակցությունների երկրորդ փուլը տեղի կունենա ապրիլի 22-ի առավոտյան։ Ամերիկյան պատվիրակությունը կգլխավորի ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը։ Իրանի պետական հեռուստառադիոընկերության տվյալներով՝ Իրանի պատվիրակությունից որևէ մեկն այս պահին չի ժամանել և նույնիսկ չի մեկնել Իսլամաբադ՝ ԱՄՆ-ի հետ բանակցությունների համար։Ավելին15:4221.04.26 -
ՀասարակականԿասեցվել է «Սիլ-Մաազա»-ին պատկանող երկու արտադրատեսակի արտադրությունըԸստ փորձաքննության արդյունքների՝ «ՍԻԼ ՉԻՊՈ» ապրանքանիշի «գազավորված զովացուցիչ ըմպելիք տանձի համով» (արտադրված՝ 18․03․2026 թվականին) և «գազավորված զովացուցիչ ըմպելիք թարխունի համով» (արտադրված՝ 12․02․2026 թվականին) արտադրատեսակների նմուշները՝ մեզոֆիլ աէրոբ և անաէրոբ մանրէներ և «խմորասունկ/բորբոսասունկ գումարային» ցուցանիշներով չեն համապատասխանել Մաքսային Միության կանոնակարգերով սահմանված պահանջներին։Ավելին15:3721.04.26 -
ՀայլուրՀայլուր 15։30 Իրանի կապիտուլյացիան է պահանջում ԱՄՆ-ն. դեռ անորոշություն է բանակցությունների շուրջՀայլուր 15։30 Իրանի կապիտուլյացիան է պահանջում ԱՄՆ-ն. դեռ անորոշություն է բանակցությունների շուրջԱվելին15:3021.04.26 -
ՀասարակականՉարենցի փողոցում բախվել են «BMW»-ն և «Honda Fit»-ը․ կան վիրավորներԵրեկ՝ ապրիլի 20-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 21։10-ի սահմաններում Չարենցի փողոցում՝ «Մելլաթ բանկ»-ի դիմաց, բախվել են Երևանի բնակիչներ 18-ամյա Արթուր Վ․-ի վարած «BMW» մակնիշի և 66-ամյա Գրիգոր Ս․-ի վարած «Honda Fit» մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով «BMW»-ի անվահեծաններից մեկը կոտրվել է ու շպրտվել։Ավելին15:1521.04.26 -
ՔաղաքականՓաշինյանը և ՆԱՏՕ-ի ներկայացուցիչը քննարկել են տարածաշրջանային անվտանգության հարցերՎարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Կովկասում և Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Քևին Համիլթոնին։ Վարչապետը շնորհավորել է վերջինիս պաշտոնը ստանձնելու առիթով և կարևորել Հայաստան–ՆԱՏՕ համագործակցությունն ու սերտ երկխոսությունը՝ ի նպաստ տարածաշրջանում անվտանգության և կայունության ամրապնդման։ Զրուցակիցները քննարկել են Հայաստան–ՆԱՏՕ գործընկերության օրակարգին վերաբերող մի շարք հարցեր։ Մասնավորապես, անդրադարձ է կատարվել համագործակցության զարգացման հեռանկարներին, ինչպես նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ուղղություններով ծրագրերի արդյունավետ իրականացմանը։ Վարչապետ Փաշինյանը խոսել է Հայաստանի Կառավարության կողմից իրականացվող ժողովրդավարական բարեփոխումների ընթացքի մասին և ընդգծել միջազգային գործընկերների հետ հետևողական համագործակցության կարևորությունը՝ ինստիտուցիոնալ կարողությունների զարգացման և երկրի դիմակայունության ամրապնդման տեսանկյունից։ Հանդիպման ընթացքում մտքեր են փոխանակվել նաև տարածաշրջանային անվտանգային միջավայրի, առկա մարտահրավերների, ինչպես նաև խաղաղության և կայունության ապահովմանն ուղղված ջանքերի շուրջ։ Քևին Համիլթոնը նշել է, որ ՆԱՏՕ-ն կարևորում է Հայաստանի հետ գործընկերությունը և պատրաստ է շարունակել համագործակցությունը փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում։Ավելին15:0021.04.26 -
ՔաղաքականՀայաստանը պատրաստ է ընդլայնել ՀՀ-Իսրայել կապերը. ՀՀ ԱԳՆՀՀ ԱԳՆ-ը շնորհավորել է Իսրայելի կառավարությանը և ժողովրդին Անկախության օրվա կապակցությամբ։Ավելին14:4521.04.26 -
ՀասարակականՀարբած տղամարդը դանակով հարվածել է ավտոբուսի վարորդինՄայրաքաղաքում չի դադարում աղմուկը՝ ավտոբուսներից մեկի վարորդի դանակահարությունից հետո: Երկուշաբթի երեկոյան՝ ավտոբուսներից մեկում սկսված վեճն է վարորդի դանակահարությամբ ավարտվել:Ավելին14:3521.04.26 -
ՄիջազգայինԵՄ-ն Կիևին 90 մլրդ եվրոյով ֆինանսավորելու կարևոր որոշումներ կընդունի․ ԿալասԱվելի վաղ Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը հայտարարել էր, որ, չնայած ընտրություններում իր պարտությանը, Բուդապեշտի դիրքորոշումը չի փոխվել. 90 միլիարդ եվրոն չի ապաարգելափակվի, քանի դեռ Հունգարիան չի սկսել ռուսական նավթ ստանալ «Դրուժբա» նավթամուղով։Ավելին14:3021.04.26 -
ՀասարակականՍպասվում է անձրև և ամպրոպՔամին` հարավարևմտյան` 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 16-20 մ/վ արագությամբ:Ավելին14:2521.04.26 -
ՀասարակականՓարաքարում անձրևից հետո մեքենան մնացել է ջրի տակ. քաղաքացիները փրկել են մեքենայում գտնվող կնոջըՔաղաքացիներից մեկը գրկած ավտոմեքենայից դուրս է բերում կնոջը և հասցնում չոր հատված։ Դեպքը տեղի է ունեցել Փարաքար խոշորացված համայնքի Մերձավան բնակավայրի գերեզմաններ տանող ճանապարհին։ Քաղաքացին հարակից գյուղի բնակիչ է և ավտոմեքենայով փորձել են անցնել այդ հատվածով։Ավելին14:2121.04.26