Լրահոս
2026-04-14
-
ՀասարակականՏեղի է ունեցել քարաթափում․ ճանապարհը դարձել է միակողմանի երթևեկելիԱպրիլի 14-ին, ժամը 14։17-ին Վայոց Ձորի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ջերմուկի խաչմերուկից Սարավան ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում․ ճանապարհը դարձել է միակողմանի երթևեկելի։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ թափվել են մոտ 6 խմ տարբեր տրամաչափի քարեր։ Փրկարարներն ավտոճանապարհից հեռացրել են քարերը․ երթևեկությունը երկկողմանի վերականգնվել է։Ավելին19:0414.04.26 -
ՄիջազգայինՌմբակոծել է Լիբանանի քաղաքներն Իսրայելը Բեյրութի հետ վճռորոշ բանակցություններից առաջԼիբանանում պատերազմի դադարեցման շուրջ բանակցություններ են սպասվում Միացյալ Նահանգների մայրաքաղաքում: Վաշինգտոնում բանակցային սեղանին կնստեն Իսրայելի ու Լիբանանի ներկայացուցիչները՝ ԱՄՆ-ի միջնորդությամբ:Ավելին18:5414.04.26 -
ՀասարակականՀաշվառում չունեցող ընտրողները կարող են ժամանակավորապես ընդգրկվել ընտրողների ցուցակումՀայաստանի Հանրապետությունում հաշվառում չունեցող ընտրողները քվեարկությանը մասնակցելու համար կարող են լիազոր մարմին ներկայացնել դիմում՝ ընտրողների ցուցակում ժամանակավորապես ընդգրկվելու վերաբերյալ։ Դիմումները կընդունվեն ընտրատեղամասերի ձևավորումից հետո (ապրիլի 23-ից)։ Հետևապես՝ դիմումը պետք է ներկայացնել լիազոր մարմին՝ ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության տարածքային ստորաբաժանում քվեարկության օրվանից ոչ ուշ, քան 12 օր առաջ մինչև ժամը 14:00-ն՝ այսինքն՝ մինչև մայիսի 26-ը։ Դիմումը ներկայացվում է ընտրողների ցուցակում ժամանակավորապես ընդգրկվելու մասին՝ նշելով քվեարկության օրը ՀՀ-ում գտնվելու վայրի հասցեն։ Դիմումները հնարավոր է ներկայացնել և՛ էլեկտրոնային, և՛ թղթային եղանակով։ Էլեկտրոնային դիմումները պետք է ապահովված լինեն էլեկտրոնային թվային ստորագրությամբ։ Հայաստանի Հանրապետությունում հաշվառում չունեցող ընտրողի անունից դիմում ներկայացնելու դեպքում դիմումատուն պարտավոր է ներկայացնել նոտարական վավերացմամբ հաստատված լիազորագիր: Ըստ գտնվելու կամ նախընտրած վայրի ընտրական տեղամասի ընտրողների ցուցակում ավելացվելու, ինչպես նաև՝ ըստ գտնվելու վայրի ընտրական տեղամասի ընտրողների ցուցակում ընդգրկվելու վերաբերյալ ծանուցման ձևերը և կարգը սահմանում է ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը։ Դիմումի օրինակելի ձևը՝ այստեղ։Ավելին18:4514.04.26 -
ԻրավականՈ՞ր տեսանյութի համար են «Ուժեղ Հայաստան»-ի ներկայացուցչին ձերբակալել․ ArmlurԻնչպես հայտնի դարձավ Գոհար Ղումաշյանին բերման ենթարկելու պատճառն այն էր, որ նա իր տեսանյութերից մեկում հայտնել էր, որ 2025 թվականին «Սարգիս Կարապետյան» հիմնադրամը մեկնարկեց «Հայաստանի 100 լավագույն ուսանող» մրցույթը։ Ղումաշյանի խոսքով՝ այն գործելու է անգամ 2026 թվականին՝ ընտրություններից հետո՝ անկախ համապետական ընտրություններում «Ուժեղ Հայաստան»-ի գրանցած արդյունքից։Ավելին18:3514.04.26 -
ՀայլուրՀայլուր 18։30 Հայ-ռուսական տնտեսական պատերազմի վտանգ կա՞. ջղաձգվում են ՔՊ-ականներըՀայլուր 18։30 Հայ-ռուսական տնտեսական պատերազմի վտանգ կա՞. ջղաձգվում են ՔՊ-ականներըԱվելին18:3014.04.26 -
Իրավական«Սա բացահայտ հիշաչար վրեժխնդրություն է». Ռոբերտ Ամստերդամը՝ Գոհար Ղումաշյանի ձերբակալության մասինԱյն, ինչ տեղի է ունենում Գոհար Ղումաշյանի հետ, դուրս է բանականության և մարդկայնության ցանկացած սահմաններից: Քաղաքական ուժի անդամին բերման են ենթարկել և այս պահին քննվում է նրա կալանավորման միջնորդությունը՝ բարեգործական գործունեության իրականացման արգելքը խաթարելու անհեթեթ կասկածանքով։ Այս մասին գրել է միջազգային իրավապաշտպան Ռոբերտ Ամստերդամը։Ավելին18:2314.04.26 -
ՔաղաքականԳյումրիում արհեստական խնդիրներ է առաջացնում ՔՊ-ն. ճնշումներից չի վախենում քաղաքային իշխանությունըԳյումրիում արհեստական խնդիրներ առաջացնելու հարցում ՔՊ-ն, կարծես, հետքայլ չի անում: Քաղաքի կենտրոնական Բագրատունյաց փողոցում՝ դադարեցվել են փոսալցման աշխատանքները, հայտարարվել է, որ փողոցի փոսերը վերացվելու են պետական միջոցներով, բայց գործ անող չկա այնտեղ: Այս ֆոնին՝ Գյումրիի ավագանու ՔՊ-ական անդամները կառավարման ձախողումների համար են մեղադրում քաղաքի ղեկավարությանը:Ավելին18:1514.04.26 -
ՔաղաքականՀայաստանը Ադրբեջան չի դառնա. Մարիաննա ՂահրամանյանԼրագրողների հետ զրույցում ասաց «Ուժեղ Հայաստան» կուսակցության խոսնակ Մարիաննա Ղահրամանյանը։Ավելին18:0714.04.26 -
ԻրավականԻնչպես են բերման ենթարկում Գոհար ՂումաշյանինՂումաշյանի փոքրիկը դեռ 2 ամսական չկա։Ավելին17:5814.04.26 -
ՄիջազգայինԻրանում մեր առաքելությունը կավարտվի միայն վարչակարգի փոփոխությունից հետո․ «Մոսադի» ղեկավարԻսրայելի արտաքին հետախուզական ծառայության՝ «Մոսադի» տնօրեն Դավիթ Բարնեան երեքշաբթի հայտարարել է, որ այս հատուկ ծառայության առաքելությունն Իրանում կավարտվի միայն այնտեղ քաղաքական վարչակարգի փոփոխությունից հետո։ Ելույթ ունենալով Աղետի և եվրոպական հրեության հերոսության հիշատակի օրվա կապակցությամբ՝ Բարնեան նշել է, որ «Մոսադը» գործել է Թեհրանում՝ ռազմաօդային ուժերին տրամադրելով ճշգրիտ հետախուզական տվյալներ թիրախներին հարվածելու համար։ «Մեր առաքելությունը դեռ ավարտված չէ, բայց մենք չէինք էլ կարծում, թե այն կիրականացվի անմիջապես մարտական գործողությունների դադարեցումից հետո։ Մենք ծրագրել էինք, որ մեր արշավը կշարունակվի նաև Թեհրանի վրա հարձակումներից հետո ընկած ժամանակահատվածում։ Մեր պարտքը կատարված կհամարվի միայն այն ժամանակ, երբ այս վարչակարգը տապալվի»,- հայտարարել է Իսրայելի արտաքին հետախուզության ղեկավարը, որի ելույթը հեռարձակվել է իսրայելական հեռուստաալիքներով։ Ապրիլի 11-ին Իսլամաբադում մեկնարկել են Իրանի և ԱՄՆ-ի միջև բանակցությունները՝ այն բանից հետո, երբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ապրիլի 8-ի գիշերը հայտարարեց Թեհրանի հետ երկշաբաթյա զինադադարի շուրջ համաձայնության գալու մասին: Ապրիլի 12-ի առավոտյան ամերիկյան պատվիրակության ղեկավար, փոխնախագահ Ջեյ Դի Վենսը հայտնեց, որ տևական բանակցությունների ընթացքում երկրներին չի հաջողվել համաձայնության գալ։ Դրանից հետո Թրամփը հայտարարեց Իրանի նավահանգիստներ մուտք գործող և այնտեղից դուրս եկող բոլոր նավերի ծովային շրջափակում սկսելու մասին։Ավելին17:5514.04.26 -
ԻրավականԳոհար Ղումաշյանը ձերբակալվել է․ Արամ Վարդևանյանը ստանձնել է պաշտպանությունըՓաստաբան Արամ Վարդևանյանը ստանձնել է պաշտպանությունը։Ավելին17:5114.04.26 -
ԻրավականԻնչո՞ւ են բերման ենթարկել Գոհար Ղումաշյանին. Մելոյանը մանրամասներ է ներկայացնումԿուսակցության խորհրդի անդամ Գոհար Մելոյանը մանրամասներ է ներկայացնում։Ավելին17:4514.04.26 -
ՔաղաքականՍամվել Կարապետյանից վախեցած Փաշինյանը իրավապահներ է ուղարկել՝ բերման ենթարկելու կրծքով կերակրող, բազմազավակ մորը. «Ուժեղ Հայաստան»Փաշինյանի խուճապի հերթական դրսևորումը։ Այս մասին հայտարարություն է տարածել «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը:Ավելին17:4214.04.26 -
ՄիջազգայինՄիջուկային անվտանգությանն սպառնացող ռիսկեր կան Ուկրաինայում. Զելենսկին Բեռլին է գնացելԶապորոժիեի ատոմակայանը կրկին հոսանքազրկվել է. սա արդեն 13-րդ անգամն է։ Ուկրաինական կողմը ռուսներին մեղադրում է քաղաքացիական ենթակառուցվածքներին հասցված հարվածների համար: Օդային մարտերը նույնպես շարունակվում են:Ավելին17:3514.04.26 -
ՏարածաշրջանԻրանում ռմբակոծությունների հետևանքով վնասվել է մշակութային ժառանգության շուրջ 160 օբյեկտՆա ընդգծել է, որ թիրախավորված վայրերն արտացոլում են երկրի բազմադարյա քաղաքակրթությունն ու պատմությունը։Ավելին17:2414.04.26 -
ՀայաստանԹո՛ղ ինքը ծեծ ու քֆուր ուտի՝ ժողովրդի հետ գլուխ դնելով. Ավինյանը վարորդներին հանել է ուղևորների դեմԵրևանում տրանսպորտի ուղեվարձը վճարել-չվճարելու շուրջ բանավեճերն արդեն բռնությամբ են ավարտվում: Նախօրեին էր հայտնի դարձել Երևանի թիվ 74 երթուղին սպասարկող ավտոբուսում տեղի ունեցած վիճաբանության մասին: Ըստ պաշտոնական վարկածի՝ ուղեվարձի շուրջ վեճը ուղևորների մեջ է սկսվել, ինչին միջամտել է վարորդն ու բռնության զոհ դարձել:Ավելին17:1714.04.26 -
ԻրավականԳոհար Ղումաշյանին ձերբակալել են անհեթեթ հոդվածով․ Ալիկ ԱլեքսանյանՂումաշյանի փոքրիկը 40 օրականից այս վերջերս է նոր դուրս եկել, ասել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Ալիկ Ալեքսանյանը։Ավելին17:0814.04.26 -
ՔաղաքականԲերման է ենթարկվել «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Գոհար ՂումաշյանըԱյս մասին հայտնում է «Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Գոհար Մելոյանը։Ավելին17:0014.04.26 -
ԻրավականՄեքենայի մեջ հայտնաբերվել է ապօրինի զենք-զինամթերքԱպրիլի 11-ին՝ ժամը 23-ի սահմաններում, Սյունիքի մարզի պարեկները Մեղրի-Քաջարան ավտոճանապարհին կանգնեցրել են «Միցուբիշի» մակնիշի ավտոմեքենա, որի սրահում տեսել են հրազեն, իսկ վարորդը փաստաթուղթ չի ներկայացրել։ Քաջարանի բնակիչ 58-ամյա վարորդը ներկայացրել է զենք-զինամթերք, որոնց մեջ կային նաև ապօրինի պահվող զենքեր, այդ թվում՝ օդամղիչ հրացան, ակոսափող հրազեն։ Ըստ նրա՝ զենք-զինամթերքի տեսականին պատկանել է հանգուցյալ պապին։ Կազմված փաստաթղթերը և հայտնաբերվածը փոխանցվել են Սյունիքի մարզային քննչական վարչություն:Ավելին16:5614.04.26