Լրահոս

2026-04-14
  • Img default alt hy
    Հայաստան
    Անձն իր քվեն տալով ՔՊ-ի ծրագրին՝ ակամա մեղք է գործում և իրեն դուրս դնում Առաքելական Սուրբ Եկեղեցուց․ Եզրաս Սրբազան
    Անձն իր քվեն տալով ՔՊ-ի հակասահմանադրական կետ պարունակող հակաեկեղեցական ծրագրին՝ ակամա մեղք է գործում և իրեն դուրս դնում Առաքելական մեր սուրբ Եկեղեցուց, այս մասին հայտարարել է Հայ Առաքելական Եկեղեցու Ռուսաստանի և Նոր Նախիջևանի թեմի առաջնորդ Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանը։
    12:08
    14.04.26
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Մանրամասներ՝ Փոքր Վեդիում տեղի ունեցած հրդեհից
    Ապրիլի 14-ին, ժամը 06։21-ին Արարատի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Փոքր Վեդի բնակավայրի Տիգրան Պետրոսյան փողոցում այրվում է անասնագոմ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Այրվել է անասնագոմի տանիքից մոտ 85 քմ հատված։
    12:00
    14.04.26
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Մրգաշենում սպանությունը կատարել են եղբայրներ, որոնցից մեկն անչափահաս է. ՔԿ-ն մանրամասներ է հայտնել
    «Նախաքննության ընթացքում առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ եղբայրները ապրիլի 13-ին Ա.Ա.-ին կյանքից ապօրինաբար զրկելու ուղղակի դիտավորությամբ, փոխլրացնելով միմյանց գործողությունները՝ սուր կտրող-ծակող գործիքներով բազմաթիվ հարվածներ են հասցրել վերջինիս մարմնի տարբեր հատվածներին՝ սպանելով նրան: Եղբայրներից մեկի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետով (մի խումբ անձանց կողմից կատարված սպանությունը), իսկ անչափահասի նկատմամբ՝ 155-րդ հոդվածի 1-ին մասով (սպանությունը): Վերջիններիս վերաբերյալ կայացվել են ձերբակալման որոշումներ»,- ասվում է հաղորդագրությունում:
    11:53
    14.04.26
    Ավելին
  • Մամուլի տեսություն
    Մամուլի տեսություն 14.04.2026
    Մամուլի տեսություն 14.04.2026
    11:49
    14.04.26
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Հայտնաբերվել է մարտի 26-ից որոնվող Արթիկի բնակիչը
    Մարտի 26-ից որպես անհետ կորած որոնվում էր Շիրակի մարզի Արթիկ համայնքի բնակիչ 43-ամյա Գրիգոր Հակոբյանը։ Համայնքային ոստիկանության Արմավիրի բաժնի ծառայողներն, օպերատիվ տեղեկություններն իրացնելիս, նրան հայտնաբերել են Մայիսյան գյուղում։ Ծանուցում. Հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
    11:45
    14.04.26
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Պաշտպանները հրապարակում են փաստաթուղթ. ինչ է ՔԿ ղեկավարը վերագրում Բագրատ Սրբազանին
    Բանախոսներն են՝ Բագրատ Սրբազանի պաշտպաններ Տաթևիկ Սողոյանը, Սերգեյ Հարությունյանը, Հովհաննես Խուդոյանը։ Նրանք ներկայացնում են ՔԿ նախագահի կողմից հնչեցված՝ Բագրատ Սրբազանի ձեռքով գրված «Ահաբեկչության պլանը»։ Պաշտպանները կամփոփեն նախնական դատալսումներն ու կանդրադառնան  նաև Բագրատ Սրբազանի մասնակցությամբ  քաղաքացիական գործերին:
    11:20
    14.04.26
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Ծանր օրեր են, բայց վստահ եմ՝ Դավիթը կդիմանա. Ժաննա Ալեքսանյան
    «Ինչպես որ իր զորքով մտել էր եկեղեցի դիվադաթար անելու պատարագի մասնակիցներին, այնպես էլ հիմա շարունակում է դիվադաթար անել Դավիթին, նրա հարազատներին, մեզ ու դեռ չգիտենք, թե ինչպես են վարվելու տղայի հետ հանրության աչքից հեռու փակ բանտում։ Դավիթին, նրա հարազատներին ուժ և ամրություն եմ ցանկանում։ Ծանր օրեր են, բայց վստահ եմ՝ Դավիթը կդիմանա։ Ամեն ինչ փոխվելու է։ Մենք սիրում ենք Դավիթին, աղոթում ենք նրա համար։
    11:15
    14.04.26
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Ջուր չի լինելու․ հասցեներ
    Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
    11:03
    14.04.26
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    «Հայաստան» դաշինքը նոր պատգամավոր ունի. Գագիկ Համբարձումյանը ստանձնեց մանդատը
    Մեկնարկել է ԱԺ ութերորդ գումարման տասնմեկերորդ նստաշրջանի հերթական նիստը: ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը տեղեկացրեց, որ ԿԸՀ-ի արձանագրության համաձայն՝ «Հայաստան» դաշինքի թափուր մանդատը տրվել է ցուցակի հաջորդ թեկնածու Գագիկ Համբարձումյանին: Համաձայն «ԱԺ կանոնակարգ» օրենքի՝ նորընտիր պատգամավորը երդվեց խորհրդարանի ամբիոնից՝ հանձն առնելով բարեխղճորեն կատարել ժողովրդի առջև ունեցած պարտավորությունները և պահպանել ՀՀ Սահմանադրությունը: Մանդատը թափուր էր մնացել Թադևոս Ավետիսյանի՝ Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովի անդամ ընտրվելու պատճառով:
    10:56
    14.04.26
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Պետք է ապահովել, որ Փաշինյանի կուսակցությունը նույնիսկ չհաղթահարի անցողիկ շեմը. Վարդան Օսկանյան
    «Հունիսի 7-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններին ընդառաջ՝ ընդդիմադիր դաշտը հիմնականում արդեն ձևավորվել է։ Նրանց ցուցակները հրապարակված են, ծրագրերը՝ ներկայացված։ Ծրագրերի մեջ ակնհայտ է ընդհանուր օրակարգը՝ խաղաղությունը, տնտեսական զարգացումը, աղքատության հաղթահարումը, արդարության վերականգնումը, ազգային վերածնունդն ու միասնությունը։
    10:43
    14.04.26
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Պուտինը սամովար է նվիրել Ինդոնեզիայի նախագահին․ Antara
    Ըստ տեղեկատվության՝ Մոսկվայում կայացած բանակցություններից հետո Պուտինն անձամբ է ուղեկցել Պրաբովո Սուբիանտոյին մինչև ծառայողական ավտոմեքենան։ Մինչ հրաժեշտ տալը երկու երկրների առաջնորդները փոխանակվել են նվերներով։ Պուտինը Պրաբովո Սուբիանտոյին սամովար է նվիրել, իսկ Ինդոնեզիայի նախագահը՝ ի պատասխան, բատիկայով նախշազարդված ծաղկաման և ճավայական Բորոբուդուր տաճարային համալիրի մանրակերտը։ Գործակալությունը նշում է, որ երկու առաջնորդներն էլ շնորհակալություն են հայտնել միմյանց նվերների համար։ Նվերների փոխանակումը դարձել է հարգանքի, բարեկամության և երկար տարիներ գոյություն ունեցող ամուր երկկողմ հարաբերությունների հետագա ամրապնդմանն ուղղված երկու երկրների ձգտման խորհրդանիշը, ընդգծում է «Antara»-ն։
    10:30
    14.04.26
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Արդյո՞ք այն, ինչ հիմա Դավիթի հետ է արվում, նույնը չէ, ինչ Բաքվի բանտում մեր հայրենակիցների հետ է կատարվում․ փաստաբան
    «Մի ամբողջ պետական ռեսուրս կենտրոնացել է ընդամենը 18-ամյա երիտասարդի վրա, ու արդյոք հիմա ինչ Դավիթի հետ է արվում նույնը չէ, ինչ բաքվի բանտում մեր հայրենակիցների հետ…»։
    10:19
    14.04.26
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Ինչպե՞ս են ՔՊ-ականները հաղթահարել աղքատությունը գլուխներում ու գրպաններում․ Մեսրոպ Մանուկյան
    Շիրակի ՔՊ-ականներին հաճելի դիտում մաղթելով՝ Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Մեսրոպ Մանուկյանը հայտարարել է նոր շարք սկսելու մասին։
    10:10
    14.04.26
    Ավելին
  • Img default alt hy
    Մամուլի տեսություն
    Նախընտրական բանակցությունները ձախողվել են. «Հրապարակ»
    Մարուքյանն ու Աղազարյանը քննարկում էին հունիսի 7-ի ընտրություններին համատեղ մասնակցության ֆորմատը: Նրանց միջեւ համագործակցությունը սկիզբ էր դրվել ամիսներ առաջ, երբ օրակարգ մտած իմպիչմենտի գործընթացին Աղազարյանն ու Հակոբ Ասլանյանը դիտարկեցին Մարուքյանի` որպես վարչապետի թեկնածությունը։
    10:00
    14.04.26
    Ավելին
  • Img default alt hy
    Մամուլի տեսություն
    Անդրանիկ Քոչարյանին «տռաս է հանել» անձամբ Փաշինյանը. «Իրավունք»
    ՔՊ լավատեղյակ աղբյուրների համաձայն` պատգամավոր Անդրանիկ Քոչարյանին իր` հայտնի «բարձրակարգ տղու» մասին արված հայտարարությունից հետո «տռաս է հանել» անձամբ Փաշինյանը։ Ասում են, թե նրան զգուշացրել է, որտեղից էլ իրենից մենակ վնաս է գալիս, ավելի լավ է` այսուհետ լռի, հակառակ պարագայում նրան ոչինչ չի խանգարի ծերուկին ցուցակից դուրս հանելու համար։
    09:52
    14.04.26
    Ավելին
  • Img default alt hy
    Մամուլի տեսություն
    Երևանում օրինաչափությունը նույնն է․ անձրև է գալիս՝ քաղաքը վերածվում է վենետիկյան տեսարանի. «Ժողովուրդ»
    2025 թվականի ընթացքում Երևանի քաղաքապետարանը հավանություն է տվել 110 խոշոր քաղաքաշինական ծրագրի նախագծի։ Միաժամանակ երկարաձգվել է 241 շինարարության թույլտվություն, տրամադրվել է 88 նոր շինթույլտվություն, իսկ 107 դեպքում իրականացվել է վերահամաձայնեցում։
    09:48
    14.04.26
    Ավելին
  • Img default alt hy
    Մամուլի տեսություն
    Օրը սկսենք մամուլի 3 կարևոր լուրով
    Գնալով ավելի ու ավելի անհանգստացնող են դառնում տեղեկությունները, որոնք կապված են դեպի ՌԴ արտահանվող ապրանքների հետ։ Հաջորդ սահմանափակումը վերաբերելու է «Ջերմուկ» հանքային ջրերի գործարանին:
    09:45
    14.04.26
    Ավելին
  • Img default alt hy
    Մամուլի տեսություն
    Բիզնեսը դժգոհ է Փաշինյանից. «Հրապարակ»
    Հանդիպման մանրամասների վերաբերյալ կառավարությունից կցկտուր տեղեկություններ հաղորդեցին: Որոշ տեղեկություններով, հանդիպումը երկու նպատակ է ունեցել․ նախ Ռուսաստանի՝ հայ գործարարների նկատմամբ սահմանափակումների ֆոնին հանգստացնող թերապիա անցկացնել եւ թույլ չտալ, որ գործարարները դուրս գան Նիկոլ Փաշինյանի դեմ` նրան մեղադրելով հակառուսական քաղաքականության եւ իրենց բիզնեսին վնասելու մեջ:
    09:41
    14.04.26
    Ավելին
  • Img default alt hy
    Մամուլի տեսություն
    Փշրված խոստումներ և արյունոտ իրականություն. հեղափոխությունների ողբերգական օրինաչափությունը. «Փաստ»
    Հեղափոխությունների պատմությունը և, ինչու չէ, նաև ներկան ցավալիորեն վկայում են այն ողբերգական օրինաչափության մասին, երբ ազատարար գաղափարներով, արդարության և բարօրության խոստումներով իշխանության եկած ուժերը ոչ միայն չեն կատարում իրենց հռետորաբանական պարտավորությունները, այլև ընկճում են իրենց ժողովուրդներին ավելի խոր ճգնաժամերի, արյան, տառապանքների և տարածքային կորուստների մեջ։ Այս օրինաչափությունը ոչ միայն կրկնվում է տարբեր դարաշրջաններում, տարբեր մշակույթներում և տարբեր աշխարհագրական տարածքներում, այլև բացահայտում է հեղափոխական փոփոխությունների խոր հակասական բնույթը, երբ վեհանձն գաղափարները վերածվում են բռնությունների, երբ ազատության խոստումները փոխարինվում են նոր բռնապետությամբ, երբ արդարության պահանջները հանգեցնում են զանգվածային դավադրությունների և ոչնչացումների։
    09:38
    14.04.26
    Ավելին