Լրահոս

2026-04-14
  • Img default alt hy
    Հայաստան
    Ինչպես է Սամվել Կարապետյանը ձայնագրել ուղերձը. նրա դուստրը կադրեր է հրապարակել
    Գործարար, բարերար, «Ուժեղ Հայաստան» կուսակցության նախագահ Սամվել Կարապետյանի դուստրը՝ Տաթևիկ Կարապետյանը կադրեր է հրապարակել։
    14:34
    14.04.26
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Իրանը կոչ է անում Եվրոպային ազդել ԱՄՆ-ի վրա՝ գործարքը կայացնելու համար
    Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը Եվրոպային կոչ է արել ավելի ակտիվ դերակատարում ստանձնել ԱՄՆ-ին համաձայնագրի կնքմանը դրդելու հարցում՝ հայտարարելով, որ դիվանագիտությունը դեռևս վեճերի լուծման լավագույն միջոցն է: Մակրոնի հետ զրույցում նա նշել է, որ Իրանը պատրաստ է շարունակել բանակցությունները միջազգային կանոնների շրջանակներում, և որ Եվրոպան կարող է խրախուսել Վաշինգտոնին հետևել այդ ուղուն: «Չնայած փորձագիտական մակարդակում կողմերի միջև առկա փոխըմբռնմանը, ԱՄՆ բարձրաստիճան պաշտոնյաների չափազանցված պահանջներն ու քաղաքական կամքի բացակայությունը խոչընդոտել են գործարքի կնքմանը»,- ասել է նա: Մասուդ Փեզեշքիանը հայտարարել է, որ Իրանը ձգտում է ապահովել նավագնացության անվտանգությունը Հորմուզի նեղուցում և զգուշացրել է, որ այդ ջրային ուղու նկատմամբ ցանկացած սպառնալիք կարող է լուրջ հետևանքներ ունենալ համաշխարհային առևտրի համար:
    14:30
    14.04.26
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Ի՞նչ եղանակ է սպասվում
    Քամին` հյուսիսարևմտյան` 2-5 մ/վ:
    14:16
    14.04.26
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Սամվել Կարապետյանի խափանման միջոցի հարցը պետք է քննվի առաջնահերթության կարգով․ Արամ Վարդևանյան
    Վարդևանյանի խոսքով՝ քաղաքական հետապնդման պայմաններում յուրաքանչյուր ժամն էական է՝ հաշվի առնելով գալիք խորհրդարանական ընտրությունները։ Փաստաբանը շեշտեց, որ ապրիլի 21-ին նախատեսված «Ուժեղ Հայաստան» կուսակցության համագումարին ընդառաջ՝ Սամվել Կարապետյանի լիարժեք մասնակցությունը քաղաքական գործընթացներին անհրաժեշտություն է։ «Մրցակցության և հավասարության երաշխիքների տեսանկյունից սա ակնհայտ պահանջ է։ Հույս ունենք, որ դատական իշխանությունը կապահովի այդ իրավունքը»,- նշեց նա:
    14:05
    14.04.26
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Արմեն Գրիգորյանն ընդունել է Կատարի դեսպանին. քննարկվել են երկկողմ կապերն ու տարածաշրջանային իրավիճակը
    Ապրիլի 14-ին Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Կատարի Պետության դեսպան Մանսուր Աբդալլահ Ալ-Սուլայտինին: Կողմերը գոհունակությամբ ընդգծել են Հայաստան-Կատար երկկողմ հարաբերությունների բարձր մակարդակը և վերահաստատել պատրաստակամությունը շարունակելու համագործակցությունը երկուստեք հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում՝ լիարժեք իրացնելու բազմաոլորտ համագործակցության առկա ներուժը: Հանդիպմանը կողմերն անդրադարձել են նաև տարածաշրջանային զարգացումներին՝ ընդգծելով խաղաղության և կայունության հաստատման կարևորությունը:
    14:00
    14.04.26
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Ուժեղ Հայաստանում կրթված մարդը շատ արագ աշխատանք է գտնելու. Նարեկ Կարապետյան
    Նա մատնանշել է միջազգային փորձը, որտեղ շրջանավարտները հենց բուհն ավարտելիս ստանում են գրավիչ առաջարկներ, մինչդեռ Հայաստանում պատկերը հակառակն է. «Ծնողները տարիներով ներդրում են անում, բայց երիտասարդը դժվարությամբ է գործ գտնում: Խնդիրը համակարգային է: Օրինակ՝ Գերմանիայում Էկոնոմիկայի նախարարությունն է թելադրում կրթական պատվերը՝ հստակ նշելով անհրաժեշտ ինժեներների կամ ծրագրավորողների քանակը»: Որպես օրինակ Կարապետյանը հիշատակել է իր փորձը ԵՊՀ Միջազգային հարաբերությունների ֆակուլտետում՝ նշելով, որ իրենց կուրսից գրեթե ոչ ոք չի աշխատում մասնագիտությամբ, ինչը նշանակում է վատնված ժամանակ և միջոցներ: «Մենք երաշխավորում ենք՝ Էկոնոմիկայի նախարարությունը կդառնա կրթական պատվիրատուն: Սա ծնողների համար երաշխիք է, որ իրենց վճարած վարձավճարն ու երեխայի ջանքերը 4 տարի անց կփոխհատուցվեն կայուն աշխատանքով: Սա է այն մոտեցումը, որը կփոխի կրթության հանդեպ վերաբերմունքը մեր երկրում»,- հավելել է նա:
    13:46
    14.04.26
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    «Եկեղեցին ձեր գրպանային կառույցը չէ». Հարություն Աղա-Սարգսյանը պահանջում է չեղարկել կարգալույծ Արման Սարոյանի նշանակումը
    Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին ձեր գրպանային կառույցը կամ նախարարության ենթակայության ՊՈԱԿ չէ, որ ում ուզեք, երբ ուզեք՝ դարձնեք նրա «ներկայացուցիչը»։ Հայոց Եկեղեցու անունից խոսելու, հանդես գալու իրավունք տալիս է միայն Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինն ու Ամենայն Հայոց Կաթողիկոսը։ Որևէ արկածախնդիր չինովնիկ կամ վարչապետ իրավունք չունի իր հիվանդագին հայեցողությամբ «նշանակումներ» անել և պետական ակտերով պաշտոնականացնել իր իսկ հորինած զառանցանքները։
    13:34
    14.04.26
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Հավաքական Արևմուտքը զբաղվում է «ընտրական նեոգաղութատիրությամբ»․ Լավրով
    «Այսօր հավաքական Արևմուտքի պետությունները՝ այսպես կոչված համաշխարհային փոքրամասնությունը, ակտիվորեն միջամտում են այլ երկրների ներքին գործերին։ Կիրառվում են ամենատարբեր գործիքներ՝ սկսած «գունավոր հեղափոխությունների» խթանումից մինչև ուժային ճնշումների գործադրում և ուղղակի զինված ագրեսիաներ։ Այս շարքում նկատելի տեղ է զբաղեցնում այսպես կոչված «ընտրական նեոգաղութատիրությունը»՝ մեխանիզմների և փորձառությունների մի ամբողջ համալիր, որոնք ուղղված են քաղաքացիների ազատ կամարտահայտման և դրա արդյունքների խեղաթյուրմանը», - ասել է նախարարը «Ռուսաստան» ազգային կենտրոնում ընթացող՝ ընտրական գործընթացների դիտարկման և փորձաքննության ապահովման հարցերին նվիրված միջազգային գիտագործնական համաժողովի մասնակիցներին և կազմակերպիչներին ուղղված տեսաուղերձում։
    13:28
    14.04.26
    Ավելին
  • Img default alt hy
    Տնտեսական
    Տարադրամի փոխարժեքը՝ այսօր
    Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․91 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 5․02 դրամ:
    13:18
    14.04.26
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Ալեն Սիմոնյանը կմեկնի Ստամբուլ
    Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն այսօր լրագրողների հետ զրույցում հաստատեց իր մասնակցությունը Ստամբուլում կայանալիք Միջխորհրդարանական միության 152-րդ վեհաժողովին: Ապրիլի 16-19-ը նախատեսված այցի շրջանակում խորհրդարանի խոսնակը հանդիպումներ կունենա նաև Ադրբեջանի և Վրաստանի ԱԺ նախագահների հետ:
    13:07
    14.04.26
    Ավելին
  • Img default alt hy
    Տարածաշրջան
    Զինված հարձակում՝ Թուրքիայի դպրոցներից մեկում. կան վիրավորներ և պատանդներ
    Ըստ թուրքական լրատվամիջոցների՝ տվյալ դպրոցի աշակերտը հրացանով կրակ է բացել՝ վիրավորելով 16 մարդու, որից հետո պատանդ վերցրել մի խումբ հասակակիցների: 
    13:00
    14.04.26
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Մեծամորում ավտոմեքենա է այրվել
    Ապրիլի 14-ին, ժամը 10։11-ին Արմավիրի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մեծամոր քաղաքում այրվում է ավտոմեքենա։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 10։27-ին, մարվել՝ 10։43-ին։ Այրվել է «Opel» մակնիշի ավտոմեքենայի սրահը և բեռնախցիկը։
    12:45
    14.04.26
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Իսրայելին զենքի մատակարարման դեմ բողոքի ակցիա` Նյու Յորքում. կա շուրջ 90 ձերբակալված
    Ըստ հրապարակման՝ մոտ 200 ցուցարար հավաքվել է Նյու Յորքի կենտրոնական թաղամասերից մեկում գտնվող Դեմոկրատական կուսակցության սենատորներ Չակ Շումերի և Քիրստեն Ջիլիբրանդի գրասենյակների մոտ։ Նշվում է, որ ցուցարարները մեկ ժամ շարունակ արգելափակել են տրանսպորտային երթևեկությունը։ Նախնական տվյալներով՝ բերման ենթարկվածների թվում է եղել ԱՄՆ ռազմական հետախուզության նախկին վերլուծաբան Չելսի Մենինգը, ով հայտնի է WikiLeaks-ին գաղտնի փաստաթղթեր փոխանցելով։ NYT-ն ընդգծում է, որ ակցիայի մասնակիցներն իրենց աջակցությունն են հայտնել անկախ սենատոր Բեռնի Սանդերսի օրենսդրական նախաձեռնությանը, որը նպատակ ունի արգելափակել Իսրայելին գրեթե կես միլիարդ դոլարի զենքի վաճառքը։ Թերթի տեղեկություններով՝ բողոքի ակցիայի մասնակիցները նաև պահանջել են դադարեցնել ԱՄՆ-ի և Իսրայելի պատերազմն ընդդեմ Իրանի։
    12:36
    14.04.26
    Ավելին
  • Img default alt hy
    Հայլուր
    Հայլուր 12։30 Մրգաշենի ատամնաբույժի սպանության կասկածյալները եղբայրներ են. ՔԿ
    Հայլուր 12։30 Մրգաշենի ատամնաբույժի սպանության կասկածյալները եղբայրներ են. ՔԿ
    12:30
    14.04.26
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Ալեն Սիմոնյանի մոտ նյարդային գերլարվածություն է
    Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտնել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը:
    12:26
    14.04.26
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Պահանջում ենք, որ էդ սրիկային պատասխանատվության ենթարկեն, թե չէ հաշվեհարդար է լինելու. Անաստաս Իսրայելյան
    Լրագրողների հետ զրույցում ասաց արցախցի հասարակական-քաղաքական գործիչ, «Վերածնվող Արցախ» ՀԿ նախագահ Անաստաս Իսրայելյանը:
    12:15
    14.04.26
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    Անձն իր քվեն տալով ՔՊ-ի ծրագրին՝ ակամա մեղք է գործում և իրեն դուրս դնում Առաքելական Սուրբ Եկեղեցուց․ Եզրաս Սրբազան
    Անձն իր քվեն տալով ՔՊ-ի հակասահմանադրական կետ պարունակող հակաեկեղեցական ծրագրին՝ ակամա մեղք է գործում և իրեն դուրս դնում Առաքելական մեր սուրբ Եկեղեցուց, այս մասին հայտարարել է Հայ Առաքելական Եկեղեցու Ռուսաստանի և Նոր Նախիջևանի թեմի առաջնորդ Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանը։
    12:08
    14.04.26
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Մանրամասներ՝ Փոքր Վեդիում տեղի ունեցած հրդեհից
    Ապրիլի 14-ին, ժամը 06։21-ին Արարատի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Փոքր Վեդի բնակավայրի Տիգրան Պետրոսյան փողոցում այրվում է անասնագոմ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Այրվել է անասնագոմի տանիքից մոտ 85 քմ հատված։
    12:00
    14.04.26
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Մրգաշենում սպանությունը կատարել են եղբայրներ, որոնցից մեկն անչափահաս է. ՔԿ-ն մանրամասներ է հայտնել
    «Նախաքննության ընթացքում առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ եղբայրները ապրիլի 13-ին Ա.Ա.-ին կյանքից ապօրինաբար զրկելու ուղղակի դիտավորությամբ, փոխլրացնելով միմյանց գործողությունները՝ սուր կտրող-ծակող գործիքներով բազմաթիվ հարվածներ են հասցրել վերջինիս մարմնի տարբեր հատվածներին՝ սպանելով նրան: Եղբայրներից մեկի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետով (մի խումբ անձանց կողմից կատարված սպանությունը), իսկ անչափահասի նկատմամբ՝ 155-րդ հոդվածի 1-ին մասով (սպանությունը): Վերջիններիս վերաբերյալ կայացվել են ձերբակալման որոշումներ»,- ասվում է հաղորդագրությունում:
    11:53
    14.04.26
    Ավելին