Լրահոս

2026-04-14
  • Img default alt hy
    Մամուլի տեսություն
    Երևանում օրինաչափությունը նույնն է․ անձրև է գալիս՝ քաղաքը վերածվում է վենետիկյան տեսարանի. «Ժողովուրդ»
    2025 թվականի ընթացքում Երևանի քաղաքապետարանը հավանություն է տվել 110 խոշոր քաղաքաշինական ծրագրի նախագծի։ Միաժամանակ երկարաձգվել է 241 շինարարության թույլտվություն, տրամադրվել է 88 նոր շինթույլտվություն, իսկ 107 դեպքում իրականացվել է վերահամաձայնեցում։
    09:48
    14.04.26
    Ավելին
  • Img default alt hy
    Մամուլի տեսություն
    Օրը սկսենք մամուլի 3 կարևոր լուրով
    Գնալով ավելի ու ավելի անհանգստացնող են դառնում տեղեկությունները, որոնք կապված են դեպի ՌԴ արտահանվող ապրանքների հետ։ Հաջորդ սահմանափակումը վերաբերելու է «Ջերմուկ» հանքային ջրերի գործարանին:
    09:45
    14.04.26
    Ավելին
  • Img default alt hy
    Մամուլի տեսություն
    Բիզնեսը դժգոհ է Փաշինյանից. «Հրապարակ»
    Հանդիպման մանրամասների վերաբերյալ կառավարությունից կցկտուր տեղեկություններ հաղորդեցին: Որոշ տեղեկություններով, հանդիպումը երկու նպատակ է ունեցել․ նախ Ռուսաստանի՝ հայ գործարարների նկատմամբ սահմանափակումների ֆոնին հանգստացնող թերապիա անցկացնել եւ թույլ չտալ, որ գործարարները դուրս գան Նիկոլ Փաշինյանի դեմ` նրան մեղադրելով հակառուսական քաղաքականության եւ իրենց բիզնեսին վնասելու մեջ:
    09:41
    14.04.26
    Ավելին
  • Img default alt hy
    Մամուլի տեսություն
    Փշրված խոստումներ և արյունոտ իրականություն. հեղափոխությունների ողբերգական օրինաչափությունը. «Փաստ»
    Հեղափոխությունների պատմությունը և, ինչու չէ, նաև ներկան ցավալիորեն վկայում են այն ողբերգական օրինաչափության մասին, երբ ազատարար գաղափարներով, արդարության և բարօրության խոստումներով իշխանության եկած ուժերը ոչ միայն չեն կատարում իրենց հռետորաբանական պարտավորությունները, այլև ընկճում են իրենց ժողովուրդներին ավելի խոր ճգնաժամերի, արյան, տառապանքների և տարածքային կորուստների մեջ։ Այս օրինաչափությունը ոչ միայն կրկնվում է տարբեր դարաշրջաններում, տարբեր մշակույթներում և տարբեր աշխարհագրական տարածքներում, այլև բացահայտում է հեղափոխական փոփոխությունների խոր հակասական բնույթը, երբ վեհանձն գաղափարները վերածվում են բռնությունների, երբ ազատության խոստումները փոխարինվում են նոր բռնապետությամբ, երբ արդարության պահանջները հանգեցնում են զանգվածային դավադրությունների և ոչնչացումների։
    09:38
    14.04.26
    Ավելին
  • Img default alt hy
    Մամուլի տեսություն
    Գեղարքունիքից Սյունիք գնացած մարզպետն ու նրա ունեցվածքը. «Ժողովուրդ»
    2013–2019 թվականներին Ղուկասյանը եղել է «Թայմ Լենդ» հիմնադրամի հիմնադիր տնօրեն, իսկ 2019–2022 թվականներին զբաղեցրել է վարչապետի խորհրդականի պաշտոնը։ Նա «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ է։
    09:34
    14.04.26
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Լույս չի լինի. հասցեներ
    Սպառած էլեկտրաէներգիայի, անջատումների, Ձեր իրավունքներին կամ պարտականություններին վերաբերող, ինչպես նաև այլ հարցերի առնչությամբ կարող եք զանգահարել 1-80 և 0 8000 0 180 շուրջօրյա գործող հեռախոսահամարներով:
    09:30
    14.04.26
    Ավելին
  • Img default alt hy
    Տնտեսական
    Ադրբեջանից Հայաստան կուղարկվի դիզելային վառելիքով 22 երկաթուղային վագոն
    Ինչպես հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները, այսօր Ադրբեջանից Հայաստան կուղարկվի դիզելային վառելիքով բեռնված 22 երկաթուղային վագոն։ Նույն աղբյուրների համաձայն՝ Ադրբեջանի տարածքով Հայաստան կտեղափոխվի նաև Ռուսաստանից ուղարկված պարարտանյութով բեռնված 4 վագոն։
    09:25
    14.04.26
    Ավելին
  • Img default alt hy
    Մամուլի տեսություն
    ՌԴ-ն անցնում է կոշտ սցենարի. կարգելվի նաև «Ջերմուկի» արտահանումը Ռուսաստան. «Փաստ»
    Գնալով ավելի ու ավելի անհանգստացնող են դառնում տեղեկությունները, որոնք կապված են դեպի ՌԴ արտահանվող ապրանքների հետ: Մասնավորաբար, օրեր առաջ հայտնի դարձավ, որ Ռուսաստանի ալկոհոլի և ծխախոտի շուկան վերահսկող պետական մարմինը՝ «Ռոսալկոգոլտաբակկոնտրոլը», սկսել է «Պռոշյանի կոնյակի գործարանի» լիցենզիան չեղարկելու գործընթաց, ինչը նշանակում է, որ գործարանը կարող է զրկվել Ռուսաստանում իր արտադրանքը վաճառելու իրավունքից։
    09:20
    14.04.26
    Ավելին
  • Img default alt hy
    Մամուլի տեսություն
    Բազմամարդ հանրահավաքով ի՞նչ «մեսիջ» տվեց «Ուժեղ Հայաստանը» Նիկոլ Փաշինյանին. «Փաստ»
    Շաբաթ օրը Ազատության հրապարակում կայացավ «Ուժեղ Հայաստան» դաշինքի բազմահազարանոց հանրահավաքը, որի ժամանակ հնչեց նաև Սամվել Կարապետյանի առաջին` «Փոփոխության ելույթը»: Թեպետ իշխանության ներկայացուցիչներն ու մերձիշխանական սատելիտները փորձում էին տպավորություն ստեղծել, թե հանրահավաքը մարդաշատ չէր, սակայն անհերքելի փաստն այն էր, որ Ազատության հրապարակում տսանյակ հազարավոր մարդիկ էին հավաքվել: Դրա մասին են վկայում թե՛ հենց հրապարակից արված կադրերը, թե՛ հուժկու երթը:
    09:15
    14.04.26
    Ավելին
2026-04-13
  • Img default alt hy
    Արցախ
    Արցախի պատվիրակությունն ու Ֆրանսիայի հայոց թեմի առաջնորդը քննարկել են արցախցիների իրավունքների վերականգնման հարցը
    «Սույն թվականի ապրիլի 13-ին Ֆրանսիա կատարած այցի ընթացքում Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Աշոտ Դանիելյանի գլխավորած պատվիրակությանն ընդունեց Հայ Առաքելական եկեղեցու Ֆրանսիայի թեմի առաջնորդ Գրիգոր եպիսկոպոս Խաչատրյանը։ Հանդիպումը տեղի ունեցավ Ֆրանսիայի հայոց թեմի առաջնորդարանում։
    23:58
    13.04.26
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    ԱՄՆ-ն ավիակիր է տեղակայել Իրանի ափերից 200 կմ հեռավորության վրա․ BBC
    Ըստ տեղեկությունների՝ ամերիկյան նավն առաջին անգամ է այսքան մոտեցել Պարսից ծոցին Իրանում ԱՄՆ-ի ռազմական գործողության մեկնարկից ի վեր։ Հեռարձակող կորպորացիան նաև նշել է, որ ավիակրի հարվածային խմբի կազմում ընդգրկված են երկու հրթիռային էսմինեցներ։ Ապրիլի 11-ին Իսլամաբադում Իրանը և ԱՄՆ-ն բանակցությունների մի քանի փուլ են անցկացրել։ Իրանական պատվիրակությունը գլխավորել է խորհրդարանի խոսնակ Մոհամմադ Բագեր Ղալիբաֆը, իսկ ամերիկյանը՝ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը։ Ինչպես ավելի ուշ հայտնել են Թեհրանն ու Վաշինգտոնը, կողմերին չի հաջողվել համաձայնության գալ հակամարտության երկարաժամկետ կարգավորման հարցում՝ մի շարք հակասությունների պատճառով։ Դեռևս հայտնի չէ՝ արդյոք կկայանա խորհրդակցությունների նոր փուլ, թե ոչ։ ԱՄՆ-ն հայտարարել է ապրիլի 13-ից Իրանի ծովային շրջափակում սկսելու մտադրության մասին։
    23:52
    13.04.26
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Եթե ուզում եք հեռացնել Ալիևի երազանքների կամակատարին, պետք է խրախուսել մարդկանց գնալ ընտրատեղամաս. Տաթևիկ Հայրապետյան
    Մեր հանրային դաշտում շատերն են ուրախացել Հունգարիայի նախկին ղեկավար Վիկտոր Օրբանի կողմից ընտրություններում պարտվելու առթիվ։ Բնական է պատճառը՝ Օրբանը բոլորիս ուղեղում հայտնի է որպես մեկը, ով գործարքի է գնացել Ադրբեջանի բռնապետ Իլհամ Ալիևի հետ և գաղտնի կերպով արտահանձնել ադրբեջանցի մարդասպան Ռամիլ Սաֆարովին, ով քնած ժամանակ կացնահարել է հայ սպա Գուրգեն Մարգարյանին։ Այս մասին գրել է ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը։ «Նաև մարդիկ շեշտում են, որ Օրբանն ուներ Վենսի աջակցությունը կամ Պուտինի աջակցությունը ու պարտվեց։ Իսկ գիտե՞ք, ի շարս այլ հարցերի, ինչն է ապահովել նրա պարտությունը․ մարդկանց մեծաքանակ մասնակցությունը։ Ըստ աղբյուրների՝ ընտրողների մասնակցությունը կազմել է ռեկորդային 77.8%, ինչը ամենաբարձր ցուցանիշն է Հունգարիայի ընտրություններում։ Սա է, ըստ իս, դարձել որոշիչ։ Նման մասնակցության դեպքում ուզու՞մ ես կեղծես էլ, ով էլ քեզ գա օգնի, չես կարող հաղթել, եթե հանրությունը որոշել է գնա ընտրատեղամաս ու ՉԸՆՏՐԻ քեզ։ Նիկոլ Փաշինյանին հեռացման ուղին էլ է սա։ Նրա գլխավոր աջակիցն Ալիևն է, մյուսներին ինքը միգուցե և հարմար է, բայց ինքը շատ անհարմար է հենց հայ ժողովրդին, քանի որ շարունակ աճուրդի է հանում մեր շահը, իրավունքը, արժանապատվությունը, արմատը, ազգային արժեքները և փոխարենը մեզ համար ստանում է «Արևմտյան Ադրբեջան» զավթողական հայեցակարգ։ Դրա համար, եթե ուզում եք հեռացնել Ալիևի երազանքների կամակատարին, պետք է խրախուսել մարդկանց գնալ ընտրատեղամաս, դեռ մի կողմ, թե ում կընտրեն, ում կհավանեն, կարևորը, որ գնան, իրենց ձայնին տեր կանգնեն։ Եթե մարդկանց 70% ու ավելի հունիսի 7-ին գնաց ընտրության, Ալիևի մարդը և նրա «Քանդենք պետությունը» կուսակցությունը ՀՀ-ում իշխանության մնալու որևէ շանս չունի։ Սրա համար հանրային դաշտում պետք է ակտիվ խրախուսվի մարդկանց մասնակցությունը ընտրությանը, որովհետև նրանց ընտրողները սենց թե նենց գնալու են, մեզ պետք է, որ գնան նրանց չընտրողները ու չընդունողները, իսկ այդ մարդիկ ակնհայտ մեծամասնություն են»,-գրել է նա։
    23:48
    13.04.26
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    Շիրակի մարզում անասնապահությունը կանգնած է լուրջ և համակարգային խնդիրների առաջ. Մհեր Մելքոնյան
    ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ Շիրակի Մարզային կոմիտեի ներկայացուցիչ Մհեր Մելքոնյանը գրել է. «Այսօր Շիրակի մարզում անասնապահությունը կանգնած է լուրջ և համակարգային խնդիրների առաջ։ Տարիներ շարունակ անտեսված այս ռազմավարական ոլորտը արդեն չի կարողանում դիմակայել թե՛ տնտեսական ճնշումներին, թե՛ պետական քաղաքականության բացակայությանը։ ՀՀ վիճակագրական կոմիտեի 2025 թվականի տվյալների համաձայն՝ վերջին հինգ տարիների ընթացքում Շիրակի մարզում խոշոր եղջերավոր կենդանիների գլխաքանակը կրճատվել է 22 266-ով։ Սա պարզապես թիվ չէ․ սա աղետալի միտում է, որն ուղղակիորեն հարվածում է մարզի սոցիալական կայունությանը, գյուղական համայնքների կենսունակությանը և երկրի պարենային անվտանգությանը։ Պատճառները ակնհայտ են․ գյուղացին միայնակ է մնացել իր խնդիրների հետ։ Կերի գները շարունակում են աճել, անասնաբուժական ծառայությունները հաճախ անհասանելի են կամ թանկ, պետական աջակցության ծրագրերը՝ ոչ հասցեական և ձևական։ Ավելին՝ սպանդանոցների ցանցի բացակայությունը և մթերման արդար համակարգի չլինելը խեղդում են գյուղացուն՝ նրան զրկելով իր աշխատանքի արժանապատիվ արդյունքից։ Այս ամենի ֆոնին գործող իշխանությունները շարունակում են խոսել զարգացման մասին, սակայն իրականում գյուղատնտեսության այս կարևոր ճյուղը օրեցօր թուլանում է։ Երբ գյուղացին այլևս շահավետ չի համարում անասնապահությամբ զբաղվելը, դա արդեն լոկ ոլորտային խնդիր չէ՝ դա ազգային անվտանգության խնդիր է։ Եթե այս միտումը չկասեցվի, վաղը մենք ունենալու ենք ոչ միայն դատարկվող գյուղեր, այլ նաև արտաքին շուկաներից կախված պարենային համակարգ։ Այս պահին այլևս անթույլատրելի է խոսել կիսատ-պռատ լուծումների և ձևական ծրագրերի մասին։ Շիրակի անասնապահության անկումը պարզ տնտեսական խնդիր չէ․ դա պետական քաղաքականության ձախողման ուղիղ հետևանք է, որի գինը վճարում են գյուղացին, համայնքը և ամբողջ երկիրը։ Խոշոր եղջերավոր կենդանիների գլխաքանակի կրճատումը հստակ գնահատական է՝ ոչ թե գյուղացու աշխատանքի, այլ պետական մոտեցումների արդյունավետության վերաբերյալ։ Սա լուրջ նախազգուշացում է, որ եթե չձեռնարկվեն անհապաղ և համակարգային քայլեր, ապա գործընթացը կդառնա անկառավարելի։ Պետությունը պարտավոր է ոչ միայն արձանագրել խնդիրը, այլ կրել դրա ամբողջական պատասխանատվությունը և ներկայացնել հստակ գործողությունների ծրագիր՝ ժամկետներով, չափելի արդյունքներով և կոնկրետ պատասխանատուներով։ Հակառակ դեպքում մենք գործ ունենք ոչ թե պարզապես ոլորտի անկման, այլ գյուղական կյանքի կազմաքանդման, պարենային կախվածության խորացման և սոցիալ-տնտեսական նոր ճգնաժամի ձևավորման հետ։ Լռությունն այս հարցում այլևս հանցավոր է»։
    23:45
    13.04.26
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Ջուր հավաքեք․ ջուր չի լինելու
    Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
    23:30
    13.04.26
    Ավելին
  • Img default alt hy
    Արցախ
    Երախտագիտության պարգևներ են փոխանցվել արցախցիների իրավունքների պաշտպանության գործի նվիրյալներին
    Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ, ԱՀ նախագահի պաշտոնակատար Աշոտ Դանիելյանը երախտագիտության պարգևներ է փոխանցել Արցախցիների իրավունքների պաշտպանության գործին նվիրված մի շարք սփյուռքահայ և ՀՀ գործիչների։
    23:19
    13.04.26
    Ավելին
  • Քաղաքական
    Ֆեյք սիրո տեսարաններ՝ Փաշինյանի շուրջբոլորը. առաջնորդն արդեն անտանելի՞ է դարձել
    ՔՊ-ականների քարոզարշավին ուշադիր հետևող քաղտեխնոլոգները նկատում են՝ Փաշինյանի ամեն այցի ժամանակ նույն պատկերն է՝ բեմը պատրաստ է, մարդիկ՝ ներկա, մթնոլորտը՝ նախապես «ջերմացված»։ Այնպիսի զգացողություն է, թե ոչ թե իրական հանդիպումներ են տեղի ունենում, այլ լավ բեմադրված ներկայացումներ, որտեղ ամեն դետալ հաշվարկված է՝ անգամ ժողովրդական սերը: Այդուհանդերձ, ըստ Բորիս Մուրազիի, նկատելի է, որ նույնիսկ ամենամոլի փաշինյանականներ են հոգնել իրենց առաջնորդի շատախոսությունից:
    23:08
    13.04.26
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Դավիթ Մինասյանին ՔԿՀ են տարել սայլակով. փաստաբանը մանրամասն է ներկայացրել․ «Սպուտնիկ Արմենիա»
    «Մեզ համար բացարձակ սպասելի չէր, որ Դավիթին կտեղափոխեն ՔԿՀ։ Դավիթի վիճակն այնպիսին չէր, որ նրան տեղափոխեին. նա 10 օր է` չի քայլել, գլուխը նորմալ չի կարողանում շարժել, ուժեղ ցավեր ունի։ «Կատետերը» հանեցին Դավիթի թևից ու տարան»,– պատմել է փաստաբան Վարդուհի Էլբակյանը։
    22:57
    13.04.26
    Ավելին
  • Քաղաքական
    Տարեկան 45 հազար նոր աշխատատեղ. «Հայաստան» դաշինքը տնտեսական քարտեզ է մշակել
    «Աշխատատեղերը չեն ստեղծվում խոստումներով, այլ կոնկերտ գործողություններով»,- հիշեցրել է «Հայաստան» դաշինքը, որ Հայաստանում տարեկան 45 հազար աշխատատեղ ստեղծելու տնտեսական քարտեզ է մշակել:
    22:49
    13.04.26
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Ուշադրություն․ լուսադեմին օդում հնարավոր է 0-ին մոտ ջերմաստիճան
    Արագածոտնի և Կոտայքի նախալեռնային գոտիներում օդում հնարավոր է -1-2 աստիճան ցուրտ»:
    22:39
    13.04.26
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Նախորդ շաբաթ պարեկները հայտնաբերել են 416 ոչ սթափ վարորդ․ ՆԳՆ
    Ապրիլի 6-ից 13-ը մայրաքաղաքում իրականացված ծառայության ընթացքում Երևանի պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 4235 խախտում՝ պահպանվող հատուկ տարածք տեղափոխելով 114 ավտոմեքենա։ Մասնավորապես, հայտնաբերվել է ոչ սթափ 186 վարորդ, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 97 անձ։ Հայտնաբերվել է հաշվառման համարանիշի հետ կապված՝ 41, չամրակապված վարելու՝ 606, առանց մանկական նստատեղի՝ քարսիթի՝ 14, վարելու ընթացքում ծխելու՝ 579, վարելիս հեռախոսից օգտվելու՝ 262, հետիոտնի՝ ոչ սահմանված վայրով անցնելու՝ 149 և 1520 այլ իրավախախտում։ 107 մեքենա շահագործվել է առանց ԱՊՊԱ պայմանագրի, 120-ը՝ տեխնիկական զննություն չանցած, 56-ը՝ լուսարձակների անսարքությամբ, 38-ը՝ թաղանթապատված դիմապակիով և կողային ապակիներով։ Բացի այդ, տարբեր կասկածանքներով ձերբակալվել ու Համայնքային ոստիկանության բաժիններ է տարվել 70 անձ։
    22:27
    13.04.26
    Ավելին