Լրահոս
2026-04-14
-
ՔաղաքականԲերման է ենթարկվել «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Գոհար ՂումաշյանըԱյս մասին հայտնում է «Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Գոհար Մելոյանը։Ավելին17:0014.04.26 -
ԻրավականՄեքենայի մեջ հայտնաբերվել է ապօրինի զենք-զինամթերքԱպրիլի 11-ին՝ ժամը 23-ի սահմաններում, Սյունիքի մարզի պարեկները Մեղրի-Քաջարան ավտոճանապարհին կանգնեցրել են «Միցուբիշի» մակնիշի ավտոմեքենա, որի սրահում տեսել են հրազեն, իսկ վարորդը փաստաթուղթ չի ներկայացրել։ Քաջարանի բնակիչ 58-ամյա վարորդը ներկայացրել է զենք-զինամթերք, որոնց մեջ կային նաև ապօրինի պահվող զենքեր, այդ թվում՝ օդամղիչ հրացան, ակոսափող հրազեն։ Ըստ նրա՝ զենք-զինամթերքի տեսականին պատկանել է հանգուցյալ պապին։ Կազմված փաստաթղթերը և հայտնաբերվածը փոխանցվել են Սյունիքի մարզային քննչական վարչություն:Ավելին16:5614.04.26 -
ՔաղաքականՄիրզոյանն ու Կալասը քննարկել են ՀՀ-ԵՄ ռազմավարական օրակարգն ու Երևանում կայանալիք գագաթնաժողովըՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ, ԵՄ արտաքին գործերի ու անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասի հետ։ Զրուցակիցները քննարկել են ՀՀ-ԵՄ գործընկերության ռազմավարական օրակարգի հետևողական կյանքի կոչման հարցեր: Հանգամանալից անդրադարձ է կատարվել մայիսին Երևանում կայանալիք ՀՀ-ԵՄ գագաթնաժողովի բովանդակային նախապատրաստման հարցերին. ընդգծվել է ՀՀ քաղաքացիների համար շոշափելի արդյունքների ապահովմանն ուղղված ծրագրերի իրականացման շուրջ համաձայնությունը: Արարատ Միրզոյանը և Կայա Կալասը քննարկել են ժողովրդավարական դիմակայունության շարունակական ամրապնդմանն ուղղված նախաձեռնությունները, որոնք ՀՀ-ԵՄ արժեքահեն գործընկերության և ռազմավարական օրակարգի կարևոր մաս են կազմում: Այս համատեքստում համաձայնություն է ձեռք բերվել ժողովրդավարական գործընթացներին աջակցության նպատակով առկա հստակ մեխանիզմների շարունակականության և արդյունավետության ապահովման շուրջ: ՀՀ ԱԳ նախարարը և ԵՄ ԱԳԱՔ բարձր ներկայացուցիչն ընդգծել են տնտեսական ու տրանսպորտային փոխկապակցվածության, ինչպես նաև էներգետիկայի ոլորտում համագործակցության խթանման հարցում փոխշահավետ ծրագրերի կյանքի կոչման կարևորությունը: Հանդիպմանը մտքեր են փոխանակվել նաև փոխադարձ հետաքրքրություն ներկյացնող այլ հարցերի շուրջ։Ավելին16:4814.04.26 -
ՄիջազգայինՄակրոնը Իրանի և ԱՄՆ-ի առաջնորդներին կոչ է արել ապաշրջափակել Հորմուզի նեղուցըՄակրոնը հավելել է, որ ապրիլի 17-ին Ֆրանսիան և Միացյալ Թագավորությունը այլ երկրների մասնակցությամբ կանցկացնեն տեսակոնֆերանս՝ քննարկելու Հորմուզի նեղուցով նավերի ուղեկցման հնարավոր «զուտ պաշտպանական առաքելությունը», որը, սակայն, հնարավոր կլինի միայն այն դեպքում, «երբ թույլ տա անվտանգային իրավիճակը»: Պետության ղեկավարը նաև կոչ է արել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին և Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանին վերսկսել Իսլամաբադում ընդհատված բանակցությունները, «փարատել տարաձայնությունները և խուսափել էսկալացիայի նոր փուլերից»: Նա նաև հանդես է եկել երկու երկրների միջև համաձայնեցված զինադադարի խիստ պահպանման և այդ զինադադարը Լիբանանի վրա տարածելու կոչով, որտեղ Իսրայելը ռազմական գործողություն է իրականացնում «Հեզբոլլահ» շարժման դեմ: Փետրվարի 28-ին ԱՄՆ-ն և Իսրայելը պատերազմ են սկսել Իրանի դեմ: Հարվածների տակ են հայտնվել իրանական խոշորագույն քաղաքները, այդ թվում՝ Թեհրանը: Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) հայտարարել է լայնածավալ պատասխան գործողության մասին՝ գրոհելով Իսրայելը: Իրանի իշխանությունները նաև որոշում են կայացրել փակել Հորմուզի նեղուցը ԱՄՆ-ի, Իսրայելի և այն երկրների նավերի համար, որոնք աջակցել են Իսլամական Հանրապետության դեմ ուղղված ագրեսիային: Ապրիլի 11-ին Պակիստանի մայրաքաղաք Իսլամաբադում Իրանը և ԱՄՆ-ն անցկացրել են բանակցությունների մի քանի փուլ: Իրանական պատվիրակությունը գլխավորել է խորհրդարանի խոսնակ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը, իսկ ամերիկյանը՝ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը: Ինչպես հետագայում տեղեկացրել են երկու կողմերը, մի շարք հակասությունների պատճառով նրանց չի հաջողվել համաձայնության գալ հակամարտության երկարաժամկետ կարգավորման հարցում: Թեհրանի և Վաշինգտոնի միջև երկխոսության առաջընթացի հեռանկարներն անորոշ են: Սպիտակ տունը հայտարարել է ապրիլի 13-ից Իրանի ծովային շրջափակում սկսելու մտադրության մասին:Ավելին16:4114.04.26 -
ՀայաստանՄարդիկ շատ ուղիղ տեսքով ասում են, որ ուզում են միջամուխ լինել եկեղեցու գործերին. Արշակ ՍրբազանԱյս մասին դատական նիստի ավարտին լրագրողներին ասաց Արշակ Սրբազանը։Ավելին16:3014.04.26 -
ՔաղաքականՖրանսիական պատվիրակությունը Ծիծեռնակաբերդում հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակինՊատվիրակությունը շրջել է հուշահամալիրի տարածքում, դեսպան Օլիվիե Դըկոտինյինի առաջարկով մոտեցել Հուշապատին, որի հետնամասում հատուկ խորշերի մեջ ամփոփված են 19-րդ դարավերջին և 20-րդ դարասկզբին թուրքական կառավարության իրագործած հայերի զանգվածային կոտորածների և ցեղասպանության դեմ իրենց բողոքի ձայնը բարձրացրած օտարազգի մի շարք հասարակական, քաղաքական գործիչների, մտավորականների և միսիոներների գերեզմաններից վերցված հողով լի փոքր սափորները: Հյուրերը կանգ են առել Անատոլ Ֆրանսի և Լուի Դարթիժ դյու Ֆուռնեի հուշաքարերի մոտ:Ավելին16:2114.04.26 -
ՏարածաշրջանԶինված հարձակում թուրքական դպրոցի վրա. ո՞վ և ինչո՞ւ է կրակելԶինված հարձակում թուրքական դպրոցի վրա. ո՞վ և ինչո՞ւ է կրակելԱվելին16:1814.04.26 -
ԻրավականՄի կնոջ երազ և անգլերեն տեքստ կցել են Սրբազան պայքարի գործին. փաստաթղթեր են հրապարակվելԲագրատ Սրբազանի փաստաբաններն այսօր հրապարակել են իբրև թե Սրբազանի ձեռքով գրված, այսպես կոչված, ահաբեկչության պլանը, որ դրվել է մեղադրանքի հիմքում: Բագրատ սրբազանը դատական նիստի ժամանակ հերքել է, թե դա իր ձեռագիրն է: Փաստաբանները նույնպես վստահեցրել են, որ անգլերեն գրված այդ փաստաթուղթը Բագրատ Սրբազանինը չէ, թեև հայտնաբերվել է նրա կեցավայրից՝ խուզարկության ժամանակ:Ավելին16:0614.04.26 -
ԻրավականԴատարանը մերժել է Արշակ Սրբազանին կալանավորելու միջնորդությունըԱրշակ Սրբազանի գործով մեղադրող դատախազը պահանջեց չեղարկել վարչական հոկողություն խափանման միջոցը և կալանավորել Արշակ Սրբազանին:Ավելին15:5414.04.26 -
ՔաղաքականԴա հանգեցնելու է կատաստրոֆայի. Գառնիկ Դանիելյան«5-րդ ալիք»-ի հետ զրույցում նման տեսակետ է հայտնել «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը։Ավելին15:4614.04.26 -
ԻրավականԱմբողջ մեղադրանքը կառուցված է ինչ-որ մարդկանց ցնորքների հիման վրա. Արշակ ՍրբազանԴատականի նիստի ժամանակ ասաց Արշակ Սրբազանը։Ավելին15:3514.04.26 -
ՀայլուրՀայլուր 15։30 Արյունահեղություն՝ թուրքական դպրոցում. զինված հարձակման հեղինակը վերջ է տվել կյանքինՀայլուր 15։30 Արյունահեղություն՝ թուրքական դպրոցում. զինված հարձակման հեղինակը վերջ է տվել կյանքինԱվելին15:3014.04.26 -
ԻրավականԱյս գործը հնարվել է հակաեկեղեցական արշավի շրջանակներում. Սերգեյ ՀարությունյանԼրագրողների հետ զրույցում ասաց փաստաբասն Սերգեյ Հարությունյանը։Ավելին15:2614.04.26 -
ԻրավականՆիստից հետո Արշակ Սրբազանը հանդես կգա ասուլիսովԱրմավիր քաղաքի դատարանում տեղի է ունենում նիստ՝ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանի նկատմամբ իրականացվող քաղաքական հետապնդման գործով։ Սրբազանին մեղադրանք է ներկայացվել այն բանի համար, թե իբր նա 2018 թվականին «Նոր Հայաստան, նոր հայրապետ» շարժման անդամներին վարկաբեկելու նպատակով անհայտ անձին հանձնարարել է ակցիայի մասնակիցներ ուսապայուսակի մեջ մարիխուանա գցել։ Թե իբր այդպիսով Սրբազանը կատարել է իրացման նպատակով թմրամիջոցի շրջանառություն։ Այս գործով Սրբազանին 3 ամիս պահել են բանտարկության մեջ։ Համաձայն գործի, իբր շրջանառվել է թմրամիջոց, սակայն այդ թմրամիջոց իրեղեն ապացույցն անհետացել է քննչական մարմնից։Ավելին15:2014.04.26 -
ԻրավականՄասիսի համայնքային ոստիկանները կանխել են շնամարտըԱպրիլի 10-ին Համայնքային ոստիկանության Մասիսի բաժնում ստացվեց օպերատիվ տեղեկություն, որ մի քաղաքացի կազմակերպել է հովվաշների մարտեր, ինչը որակվում է որպես դաժան վերաբերմունք կենդանիների նկատմամբ։ Տեղեկությունը ստուգելու նպատակով համայնքային ոստիկանները մեկնեցին Նորաբաց գյուղի դաշտամիջյան հատված, որտեղ Այնթապ գյուղի բնակիչ 31-ամյա երիտասարդը իր երկու հովվաշների միջև մարտ էր անցկացնում։ Մարտը կանխվեց, իսկ 31-ամյա երիտասարդը հրավիրվեց բաժին, որտեղ ընդունեց արարքը։ Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Մասիսի քննչական բաժին։ Ծանուցում. Հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։Ավելին15:1514.04.26 -
ԱրցախԱկան է պայթել օկուպացված Վարանդայի շրջանում. մեկ հոգի մահացել էՕկուպացված Վարանդայի (Ֆիզուլի) շրջանում ական է պայթել, հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։ Հաղորդվում է, որ պայթյունի հետևանքով Ադրբեջանի ականազերծման գործակալության աշխատակից է մահացել։Ավելին15:0014.04.26 -
ՏարածաշրջանՌուսաստանի և Թուրքիայի ԱԳ նախարարները հեռախոսազրույց են ունեցել. օրակարգում Իրանն ու Ուկրաինան ենԱպրիլի 13-ին տեղի է ունեցել ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հեռախոսազրույցը Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանի հետ։Ավելին14:4514.04.26 -
ՀայաստանԻնչպես է Սամվել Կարապետյանը ձայնագրել ուղերձը. նրա դուստրը կադրեր է հրապարակելԳործարար, բարերար, «Ուժեղ Հայաստան» կուսակցության նախագահ Սամվել Կարապետյանի դուստրը՝ Տաթևիկ Կարապետյանը կադրեր է հրապարակել։Ավելին14:3414.04.26 -
ՄիջազգայինԻրանը կոչ է անում Եվրոպային ազդել ԱՄՆ-ի վրա՝ գործարքը կայացնելու համարԻրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը Եվրոպային կոչ է արել ավելի ակտիվ դերակատարում ստանձնել ԱՄՆ-ին համաձայնագրի կնքմանը դրդելու հարցում՝ հայտարարելով, որ դիվանագիտությունը դեռևս վեճերի լուծման լավագույն միջոցն է: Մակրոնի հետ զրույցում նա նշել է, որ Իրանը պատրաստ է շարունակել բանակցությունները միջազգային կանոնների շրջանակներում, և որ Եվրոպան կարող է խրախուսել Վաշինգտոնին հետևել այդ ուղուն: «Չնայած փորձագիտական մակարդակում կողմերի միջև առկա փոխըմբռնմանը, ԱՄՆ բարձրաստիճան պաշտոնյաների չափազանցված պահանջներն ու քաղաքական կամքի բացակայությունը խոչընդոտել են գործարքի կնքմանը»,- ասել է նա: Մասուդ Փեզեշքիանը հայտարարել է, որ Իրանը ձգտում է ապահովել նավագնացության անվտանգությունը Հորմուզի նեղուցում և զգուշացրել է, որ այդ ջրային ուղու նկատմամբ ցանկացած սպառնալիք կարող է լուրջ հետևանքներ ունենալ համաշխարհային առևտրի համար:Ավելին14:3014.04.26 -
ԻրավականՎճռաբեկ դատարանը ասել է՝ դադարեցրեք հետապնդումը, դրանով մի զբաղվեք, ամոթ է. Արամ Վարդևանյանը՝ Սամվել Կարապետյանի գործի մասինԱյս մասին հայտարարել է փաստաբան Արամ Վարդևանյանը։Ավելին14:2514.04.26