Լրահոս
2026-04-13
-
ԻրավականԴանակի հարվածներով սպանել են Մրգաշեն գյուղի ատամնաբույժինԴանակի մի քանի հարվածով կյանքից զրկել են Մրգաշեն գյուղի 52-ամյա ատամնաբույժին: Նրան դանակահարել են սեփական տան դիմաց։ Այս մասին «Հայլուրի» թղթակցի հետ զրույցում ասել է գյուղի վարչական ղեկավարը: Մահացած տղամարդը Արթուր Ավագյանն է՝ երեք անչափահասների հայր: Ամուսնու սպանության պահին կինն է տանը եղել, բայց շատ բան չի կարող պատմել: Շոկի մեջ է: Ըստ գյուղապետի՝ ապանված ատամնաբույժի կինը իրեն հասցրել է պատմել, որ ամուսինը դուրս է եկել ու 10 րոպե հետո շունը բակից նրա կոշիկը տարել է ներս: Կինը դրանից հասկացել է, որ մի բան այն չէ։ Դուրս է եկել, տեսել ամուսնուն բակում ընկած:Ավելին19:3613.04.26 -
ՀասարակականԵրևան-Գյումրի ավտոճանապարհին մեքենաներ են բшխվել․ կա 5 վիրшվորԱյսօր՝ ապրիլի 13-ին, ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 13։30-ի սահմաններում Երևան-Գյումրի ավտոճանապարհի 52 կմ հատվածում բախվել են Շիրակի մարզի բնակիչներ 35-ամյա Բարսեղ Գ․-ի վարած «Toyota Camry» մակնիշի, 58-ամյա Գագիկ Բ․-ի վարած «Volkswagen» մակնիշի և 43-ամյա Էդուարդ Գ․-ի վարած «Mercedes Vito» մակնիշի ավտոմեքենաները։ Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ վթարի հետևանքով 5 հոգի տեղափոխվել են «Թալին» բժշկական կենտրոն։ Վթարի փաստով Թալինի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են ավտոմեքենաների սեփականատերերի և վիրավորների ինքնությունը։Ավելին19:3213.04.26 -
ՔաղաքականԻրանի դեմ պատերազմը սպառնալիք է դարձնում TRIPP-ը. Թրամփի հետ գործարքը՝ խելագարությո՞ւն«Թրամփի ուղի» նախագծի ճակատագրի վերաբերյալ հայաստանցի ու արտասահմանցի փորձագետների տխուր կանխատեսումների ֆոնին՝ Նիկոլ Փաշինյանն իր քարոզարշավի ընթացքում քաղաքացիներին վստահեցնում է, թե շատ արագ կյանքի է կոչվելու TRIPP-ը: Մինչդեռ մեկ ամիս առաջ, հենց ինքն էր խոստովանում, որ իրանական պատերազմի պատճառով ԱՄՆ վարչակազմի համար առաջնահերթություն չէ տրանսպորտային այդ պրոյեկտը: Կոլումբիայի համալսարանի պրոֆեսոր Ջեֆրի Սաքսն էլ խելագարություն է համարում Թրամփի հետ տնտեսական զարգացման և անվտանգության ամրապնդման հույսեր կապելը:Ավելին19:2513.04.26 -
ԱշխարհՊետերբուրգում այրվում է այն տունը, որտեղ բնակվում է Telegram-ի հիմնադիր Պավել Դուրովի մայրը․ տարհանվել է 18 մարդՆևսկի պրոսպեկտում գտնվող բանկիր Հենրիխ Բլոկի եկամտաբեր տան ձեղնահարկը հրդեհվել է. հրդեհին շնորհվել է բարդության բարձր մակարդակ։ Ռուսական լրատվամիջոցները հայտնում են, որ հենց այրվող ձեղնահարկի տակ են գտնվում Telegram-ի հիմնադրի մորը՝ Ալբինա Դուրովային պատկանող բնակարանները։ Նևսկի պրոսպեկտը փակվել է, շենքից տարհանվել է 18 մարդ։ Հրդեհի մակերեսը կազմում է մի քանի հարյուր քառակուսի մետր։Ավելին19:1613.04.26 -
ՄիջազգայինԹրամփի՝ Իրանի մասին հայտարարությունը լուրջ անհանգստություն է առաջացրել ԱրևմուտքումԻրանը և ԱՄՆ-ը ապրիլի 11-ին բանակցություններ են սկսել Իսլամաբադում այն բանից հետո, երբ Թրամփն ապրիլի 8-ի գիշերը հայտարարեց Թեհրանի հետ երկշաբաթյա հրադադարի մասին համաձայնության հասնելու մասին։ Ապրիլի 12-ի առավոտյան ամերիկյան պատվիրակության ղեկավար, փոխնախագահ Ջեյ Դի Վենսը հայտնեց, որ երկարատև բանակցությունների ընթացքում երկրները չեն կարողացել համաձայնության գալ, և Նահանգների պատվիրակությունը տուն կվերադառնա առանց գործարքի։Ավելին19:0513.04.26 -
ՀասարակականՀերթական ողբերգական միջադեպը՝ Կոտայքի մարզում․ բժիշկներն արձանագրել են 52-ամյա ատամնաբույժի մահըԱյսօր՝ ապրիլի 13-ին, սպանություն է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 12։00-ի սահմաններում Եղվարդ քաղաքի շտապօգնությունից ահազանգ է ստացվել, ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Նաիրի բաժին, որ շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը կանչով մեկնել է Նաիրի խոշորացված համայնքի Մրգաշեն բնակավայրի 1-ին փողոցի 8-րդ նրբանցք, որտեղ հայտնաբերել են տղամարդու դի։Ավելին19:0013.04.26 -
ՀասարակականՎարորդական քննությունների կարգը փոխվում է. ՆԳՆ-ն նոր նախագիծ է ներկայացրելԱյսուհետ մեր քաղաքացիների համար տեսական քննությունը հաջողությամբ հանձնելուց հետո գործնական քննությանը մասնակցելու համար սահմանված առավելագույն ժամկետը մեկ տարվա փոխարեն կդառնա երկու տարի։ Սա հնարավորություն կտա ավելի շատ ժամանակ տրամադրել գործնական քննությանը պատրաստվելուն, ինչպես նաև կմեղմացնի ժամկետային սահմանափակումների խնդիրը։Ավելին18:5713.04.26 -
ՄիջազգայինՑավոտ վերջ՝ թուրքամետ Օրբանի իշխանության համար. Եվրամիությունը հաղթեց ՀունգարիայումՀունգարիայի խորհրդարանական ընտրություններում հաղթած Պետեր Մադյարին իր կողմնակիցները համեմատում են գարնանային քամու հետ, որը պետք է ցրի այն «քաղաքական մառախուղը», որ ձևավորվել էր Օրբանի 16-ամյա իշխանության տարիներին։ Պրոթուրքական, կոնսերվատիվ գործիչ Վիկտոր Օրբանն իր ուժի պարտությունը ցավոտ է անվանել և շնորհավորել քաղաքական մրցակցին:Ավելին18:4913.04.26 -
ՀասարակականԳյուղապետը մանրամասներ է ներկայացնում Մրգաշենի սպանությունիցԼրագրողների հետ զրույցում ասաց գյուղապետը։Ավելին18:4513.04.26 -
ԻրավականԿանխվել է uպանության դեպքը․ խուզարկությամբ նռնшկ է հայտնաբերվելՔրեական ոստիկանության Շիրակի մարզային վարչության ծառայողները ստացել էին օպերատիվ տեղեկություն, որ Գյումրիի երկու բնակիչ սպանություն են նախապատրաստում և հանցավոր մտադրությունն իրականացնելու համար փորձում են ապօրինի ձեռք բերել զենք-զինամթերք։ Ձեռնարկված միջոցառումներով տեղեկությունը ստուգվեց և Շիրակի մարզի քննչական վարչությունում նախաձեռնվեց քրեական վարույթ՝ այլ անձանց կյանքի համար վտանգավոր եղանակով մի խումբ անձանց կողմից սպանության նախապատրաստության, ինչպես նաև զենքի ապօրինի կրելու և հրազենի կամ ռազմամթերքի ապօրինի շրջանառության հատկանիշներով։ Դատարանի որոշմամբ ապրիլի 11-ին խուզարկություններ կատարվեցին 47 և 26 տարեկան տղամարդկանց բնակության վայրերում։ 47-ամյա տղամարդու Վարդ-Բաղ միկրոշրջանում գտնվող տան խուզարկությամբ հայտնաբերվեցին նռնակ, պայթուցիչ և մարիխուանայի նմանվող զանգվածով լցված ծխախոտի տուփ։ Երկուսն էլ ձերբակալվել և ներկայացվել են նախաքննական մարմին։ Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են։Ավելին18:3913.04.26 -
ՀայլուրՀայլուր 18։30 Սյունիքում Թրամփի մեծ տապալումն են կանխատեսում ԱՄՆ-ում.Փաշինյանն արագացնո՞ւմ է TRIPP-ըՀայլուր 18։30 Սյունիքում Թրամփի մեծ տապալումն են կանխատեսում ԱՄՆ-ում.Փաշինյանն արագացնո՞ւմ է TRIPP-ըԱվելին18:3013.04.26 -
ՀասարակականՍարսափելի ողբերգությունից ուշքի չի գալիս Շենիկը. ընտանեկան նոր բախումների վտանգ կա՞Շենիկ գյուղը ուշքի չի գալիս մոտ մեկ շաբաթ առաջ տեղի ունեցած ողբերգական դեպքից: Շենիկցի Սպարտակը որսորդական հրացանով սպանել է Վաչիկին։ Ըստ նախնական տեղեկությունների՝ մահացու միջադեպի պատճառը մեքենայի շուրջ ծագած վեճն է եղել։ Սակայն պարզվում է՝ ընտանիքների միջև լարվածությունը ավելի քան երկու տարվա պատմություն ունի: Հնարավոր նոր բախումները կանխելու նպատակով Շենիկում ոստիկանությունն անցել է ուժեղացված ծառայության:Ավելին18:2313.04.26 -
ՔաղաքականՉարը խափանվի, բարին կատարվի, Նիկոլ ջան, գնա՛, պրձնինք քեզնից. Վարդան Ղուկասյան«Պիղատոսները շատ են, բայց նրանք բոլորն էլ արժանանալու են Աստծո դատաստանին»,- այսօր դատական նիստի ավարտից հետո լրագրողների հետ զրույցում հայտարարեց Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանը։ Նրա խոսքով՝ շատերը կարծում են, թե իրենց արածներն անհետևանք կմնան, սակայն պետք է ընդամենը համբերել։ Անդրադառնալով իր քաղաքական դիրքորոշմանը՝ Ղուկասյանը նշեց, որ միանշանակ սատարելու է ընդդիմությանը, իսկ Սամվել Կարապետյանին աջակցելու հարցին կպատասխանի ավելի ուշ։ Նա նաև կոչ հղեց վարչապետին. Չարը խափանվի, բարին կատարվի, մեկ էլ էս տղուն Աստված խելք ու շնորհ տա, ինքն իրան թողնի գնա։ Գնա, գնա Նիկոլ ջան, գնա պրձնինք քեզնից»։Ավելին18:1113.04.26 -
ՀասարակականՎաղարշապատի Զվարթնոց թաղամասում հրդեհ է բռնկվել կայանված «Ford (Pickup)»-ում. այն դարձել է ոչ շահագործելիԱյսօր ժամը 13:00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Արմավիրի մարզի գումարտակում տեղեկություններ են ստացվել, որ Վաղարշապատի Զվարթնոց թաղամասում ավտոմեքենա է այրվում։ Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, մինչ կժամանեին ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայության Վաղարշապատի հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարները, «Ford (Pickup)» մակնիշի ավտոմեքենայում առաջացած կրակի դեմ պայքարել են վարորդը՝ նույն թաղամասի բնակիչ 27-ամյա Ռուբեն Հ.-ն, և քաղաքացիները, ապա ժամանած հրշեջները մարել են այն, սակայն ավտոմեքենան ամբողջությամբ դարձել է ոչ շահագործելի։Ավելին18:0013.04.26 -
ՔաղաքականՄտավախություններ ունեն, դրա համար են «Գյումրի 2»-ը կրկնում. Ավետիս ԱռաքելյանԼրագրողների հետ զրույցում ասաց Ավետիս Առաքելյանը։Ավելին17:5413.04.26 -
ՄիջազգայինԵՄ-ն բարձր գին է վճարում հիմարության և Եվրոպայի շահերի դավաճանության համար․ ԶախարովաԱվելի վաղ Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լյայենը նշել էր, որ «ԵՄ-ն չափազանց բարձր գին է վճարում օտարերկրյա էներգիայից կախվածության համար»։ «Ո՛չ։ ԵՄ-ն չափազանց բարձր գին է վճարում բրյուսելյան բյուրոկրատիայի կողմից դրսևորվող հիմարության և Եվրոպայի շահերի դավաճանության համար»,- պատասխանել է Զախարովան իր Telegram-ալիքում։Ավելին17:5413.04.26 -
ՄիջազգայինՊաղեստինցիները դատի են տվել Ավստրալիայի կառավարությանըԽմբերի հայտարարության մեջ նշվում է, որ հայցն ընդգրկում է մինչև 2023 թվականի հոկտեմբերի 7-ը տրված թույլտվությունները, որոնք շարունակում են ուժի մեջ մնալ, ինչպես նաև Իսրայելին ոչ ուղղակիորեն մատակարարվող զենքի արտահանումը։ Կազմակերպությունները պահանջում են փաստաթղթերը, որպեսզի ստուգեն, թե ինչպես է նախարարը գնահատել արտահանվող զենքի կամ տեխնոլոգիաների օգտագործման ռիսկերը մարդու իրավունքների խախտումների կամ Ավստրալիայի միջազգային պարտավորությունների տեսանկյունից։ Եթե ստուգումը ցույց տա, որ գնահատումը եղել է ոչ բավարար, դա կարող է հանգեցնել արտահանումը դադարեցնելու վերաբերյալ դատական հայցի։Ավելին17:4613.04.26 -
ՄիջազգայինԻրանը սպառնում է կործանել Պարսից ծոցի երկրների նավահանգիստները, եթե ԱՄՆ-ը ծովային շրջափակում մտցնիԻրանի ԶՈւ «Խաթամ ալ-Անբիա» կենտրոնական շտաբի մամուլի քարտուղար Էբրահիմ Զոլֆագարին հայտարարել է, որ Պարսից ծոցի և ոչ մի նավահանգիստ անվտանգ չի լինի, եթե իրանական նավահանգիստներին վտանգ սպառնա։ Այս հայտարարությունը հնչել է այն բանից հետո, երբ ԱՄՆ զինվորականները հայտարարեցին երկուշաբթի օրվանից իրանական նավահանգիստների շրջափակում սկսելու մասին։Ավելին17:2613.04.26 -
ԻրավականԴանակահարություն՝ Մրգաշեն գյուղում․ մեկ անձ մահացել է«Ապրիլի 13-ին` ժամը 12-ին, շտապօգնությունից ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Մրգաշեն գյուղում դանակահարված անձ կա։Ավելին17:1613.04.26 -
ՍպորտՄեր մարզիկները բոլոր 5 մրցումային ձևերում միասին նվաճել են 24 մեդալ2026թ ի ապրիլի 10-12 Ռուսատանի Դաշնության մայրաքաղաք Մոսկվա քաղաքում կայացավ «1 st Russian open chempionship»-ը միջազգային ITF HQ Korea ֆեդերացիայի հովանու ներքո։ Մրցաշարին իրենց մասնակցությունը ունեցան ՌԴ շրջանների և ԱՊՀ երկրների ավելի քան 270 մարզիկներ, ովքեր իրեց ուժերը չափեցի երեք հիմնական անհատական թիլ՝ (ֆորմալ կոմպլեքսներ)-ում. Անհատական մենամարտ և հարվածի ուժ մրցաձևերը, ինչպես նաև կրտսեր տարիքի երեխաների համար «փոինթ ստոպ» մենամարտ։ Հայաստանը ներկայացված էր «CHON JI» ակումբի հավաքական թիմի կազմով` 13 մարզիկ և երկու մարզիչ։ Մեր մարզիկները բոլոր 5 մրցումային ձևերում միասին նվաճել են 24 մեդալ , որից 11-ը՝ ոսկե, 2-ը՝ արծաթե, և 12 բրոնզե։Ավելին17:1013.04.26