Լրահոս
2022-05-27
-
ՔաղաքականՀունիսի 3-ը՝ «ջրբաժանի օր». ընդդիմությունն Ազգային ժողով է վերադառնում իր օրակարգովՎաղը՝ մայիսի 28-ին՝ Առաջին հանրապետության հռչակման օրը, Դիմադրության շարժման համակարգողների ձևակերպմամբ, Ֆրանսիայի հրապարակում «Համահայկական դիմադրության» հանրահավաք կլինի: Ընդդիմությունն ավելի կտրուկ գործողությունների մասին սպասումներ է ձևավորում հունիսի 3-ի համար՝ այդ օրն անվանելով «ջրբաժանի օր» կամ «վերջի սկիզբ»: «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցություններն այդ օրը արտահերթ նիստ են հրավիրել, որին մասնակցելու որոշում ՔՊ-ում դեռ չկա:Ավելին21:5127.05.22 -
ՄիջազգայինՄենք առանց հապաղելու պետք է պատասխանատվության կանչենք Ադրբեջանին. Ֆրենկ ՓելոնԱՄՆ-ը պետք է առանց հապաղելու Ադրբեջանին պատասխանատվության կանչի Արցախի դեմ չհրահրված ագրեսիայի համար։ Այս մասին Twitter-ում գրել է կոնգրեսական Ֆրենկ Փալոնեն։ «Ես ոգևորված եմ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի զրույցից։ ԱՄՆ-ը պետք է շարունակի ակտիվ դերակատարություն ունենալ տարածաշրջանում խաղաղության և անվտանգության ապահովման գործում, բայց մենք առանց հապաղելու պետք է պատասխանատվության կանչենք Ադրբեջանին՝ Արցախի դեմ նրա չհրահրված ագրեսիայի համար»,- նշել է նա։Ավելին21:4027.05.22 -
ԻրավականԱլեքսան Ասատրյանը ՀՀ ԱԱԾ-ում է և իբրև թե հրաժարվել է պաշտպան ունենալու իրավունքից․ ՊաշտպանՓաստաբան Արթուր Նահապետյանը ֆեյսբուքյան էջում գրել է․Ավելին21:3027.05.22 -
ԱշխարհՄեծ Բրիտանիայում կապիկի ծաղիկով վարակվածների թիվը հասել է 106-իՄեծ Բրիտանիայի բժշկական ծառայությունները մեկ օրում երկրում կապիկի ծաղիկի վարակման ևս 16 դեպք են հայտնաբերել: Այս մասին հայտնել է Մեծ Բրիտանիայի առողջապահության ոլորտի անվտանգության գործակալությունը, փոխանցում է «ՏԱՍՍ» լրատվական գործակալությունը: Նշվում է, որ կապիկի ծաղիկով վարակվածների ընդհանուր թիվը հասել է 106-ի, որից 101 դեպքը բաժին է ընկնում Անգլիային, 3 -ը ՝ Շոտլանդիային և մեկական դեպք գրանցվել է Հյուսիսային Իռլանդիայում և Ուելսում:Ավելին21:2127.05.22 -
Հայաստան«Ո՞րն է իմ պայքարը»․ Ֆրանսիայի հրապարակում այսօրվա բանախոսության հյուրը Ագնեսա Շահնազարյանն է«Ո՞րն է իմ պայքարը»․ Ֆրանսիայի հրապարակում այսօրվա բանախոսության հյուրը Ագնեսա Շահնազարյանն էԱվելին21:1027.05.22 -
ՍպորտԱրթուր Բազեյանը հաղթել է թուրք մրցակցին՝ անցնելով կիսաեզրափակիչԵրևանում ընթացող Եվրոպայի բռնցքամարտի առաջնությունում 57 կգ քաշային Արթուր Բազեյանը հաղթել է Թուրքիան ներկայացնող Բետուհան Սիտֆիին և անցել կիսաեզրափակիչ փուլ:Ավելին21:0027.05.22 -
Քաղաքական«Սմերչը տեղում է, թիրախները՝ խոցված». հրետանային զորքերի վարժանքներ44-օրյա պատերազմի փորձը հաշվի առնելով՝ Բաղրամյանի զորավարժարանում այս օրերին վարժանքներ են՝ շրջափակմանը վերաբերող սցենարներով: Ռազմական վերադասը հրետանավորների արդյունքները գնահատել է լավ և գերազանց, ոգին՝ մարտական: Ալբերտ Սերոբյանն ու Նորայր Շարբաթյանն են տեսել խոցումները:Ավելին20:5127.05.22 -
ՔաղաքականՀետաձգված հանդիպում. Չեռնոգորիայի նախագահը հայ գերիների հարցերը կքննարկի միջազգային գործընկերների հետՏարածաշրջանից կայունություն ակնկալող ՆԱՏՕ-ի անդամ Չեռնոգորիայի նախագահն այսօր Հայաստանի նախագահի հետ պայմանավորվել է Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների և քաղաքացիական պատանդների հարցը քննարկել միջազգային գործընկերների հետ: Ի տարբերություն Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման՝ այսօր Միլո Ջուկանովիչ-Վահագն Խաչատուրյան հանդիպումը առանց ակցիաների ուղեկցության է անցել: Բայց լրագրողների աչքից չի վրիպել Հայաստանի նախագահի լարվածությունը:Ավելին20:4027.05.22 -
ԻրավականԽախտում են Ալեքսան Ասատրյանի՝ իրավաբանական օգնություն ստանալու իրավունքը, հրավիրում եմ ՄԻՊ ուշադրությունը․ փաստաբան«Հարգելի՛ հայրենակիցներ, սիրելի՛ պայքարակիցներ,Ավելին20:2227.05.22 -
Քաղաքական«Ապագա կա» տիեզերքում. հայկական արբանյակն այնքան էլ հայկական չէ ու գուցե արբանյակ չէ«Ապագա կա» տիեզերքում. հայկական արբանյակն այնքան էլ հայկական չէ ու գուցե արբանյակ չէԱվելին20:1827.05.22 -
ՄիջազգայինՉավուշօղլուն սպառնացել է ՀունաստանինԹուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն սպառնացել է Հունաստանին՝ ասելով, որ Անկարան վճռական գործողությունների կդիմի, եթե Աթենքը չապառազմականացնի Էգեյան ծովի՝ Թուրքիային սահմանակից 1 տասնյակից ավելի կղզիները: Հաղորդում է Ermenihaber.am-ը։Ավելին20:0727.05.22 -
ՀասարակականԾիծեռնակաբերդի խճուղում ընթանում է փլուզված հատվածի վերակառուցումըԾիծեռնակաբերդի խճուղում արագորեն վերակառուցվում է փլուզված հատվածը: Գործընթացը պարտավորվել է կատարել ճամփեզրին շինարարություն իրականացնող «Սահակյանշին» ընկերությունը։ Տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանը։Ավելին19:5627.05.22 -
ՀայաստանԴեմ Դիմաց | Արդյո՞ք վստահելի է պետական տեղեկատվական քաղաքականությունըԱվելին19:4627.05.22 -
ԱրցախԱրցախի նախագահն ընդունել է Փարիզի քաղաքապետի գլխավորած ներկայացուցչական պատվիրակությանըԱրցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը մայիսի 27-ին ընդունել է Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոյի գլխավորած ներկայացուցչական պատվիրակությանը: Տեղի ունեցած առանձնազրույցի ժամանակ ԱՀ Նախագահը գոԱվելին19:3527.05.22 -
ՀասարակականԳնդեվազում 88 տարեկան կինը ինքնասպան է եղելArmLur.am-ին հայտնի դարձավ, որ այսօր ցավալի դեպք է եղել Գնդեվազ գյուղում: Ըստ բնակիչների՝ 88 տարեկան Դուխիկ Ստեփանյանը իր բնակարանում կախվելու միջոցով ինքնասպանություն է գործել: Վերջինս աստիճանահարթակին կից ծածկից կտորե գլխաշորով կախվելու միջոցով ինքնասպանություն է գործել: Ըստ գյուղի բնակիչների՝ թոշակառու կինը առողջական խնդիրներ ուներ: Դեպքի հանգամանքները պարզվում են:Ավելին19:2527.05.22 -
ՀասարակականՀարցում հարկ վճարողների շրջանում. մասնակիցների 86.1%-ը դրական է գնահատել ՊԵԿ ընդհանուր գործունեությունըեկամուտների կոմիտեի գործունեության վերաբերյալ հարկ վճարողների շրջանում, ապրիլի 4-ից մայիսի 4-ն ընկած ժամանակահատվածում անցկացված գոհունակության գնահատման առցանց հարցումն ավարտվել է:Ավելին19:1627.05.22 -
ՀասարակականԼոռու մարզի պարեկները ապօրինի ծառահատման դեպք են բացահայտելՄայիսի 24-ին, ժամը 17.30-ի սահմաններում, պարեկային ծառայության Լոռու գումարտակի ոստիկանները երեկոյան շրջայցի ժամանակ Դսեղ գյուղ տանող ճանապարհին նկատել էին երկու տղամարդու, որոնցից մեկը բենզասղոցով ծառ էր կտրում: Մոտեցել են ու պարզել, որ տղամարդկանցից մեկը՝ Դսեղ, մյուսը Չկալով գյուղի բնակիչ են: Ծառահատման թույտվություն չեն ունեցել, իսկ նրանց մեքենաները բեռնված են եղել փայտանյութով: Տղամարդիկ բերման են ենթարկվել ոստիկանության Թումանյանի բաժին: Փայտանյութով բեռնված մեքենաներն էլ տեղափոխվել են բաժնի պահպանվող հատուկ տարածք: Դեպքի առթիվ նախապատրաստված նյութերը ոստիկանությունից ուղարկվել են ԼՄ դատախազություն:Ավելին19:0727.05.22 -
ՀասարակականԼոռու մարզում Honda-ն մի քանի պտույտ գլորվելով, կողաշրջված հայտնվել է ձորում«shamshyan.com»-ը գրել է․ Այսօր՝ մայիսի 27-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 15:20-ի սահմաններում Honda մակնիշի ավտոմեքենան Վանաձոր-Ստեփանավան ավտոճանապարհի Գարգառ գյուղի վարչական տարածքռւմ դուրս է եկել երթևեկելի գոտուց, մի քանի պտույտ գլորվելով՝ կողաշրջված վիճակում հայտնվել ձորում:Ավելին18:5827.05.22 -
ՔաղաքականԱդրբեջանի կողմից եկող ճնշումն ու տարածքային նոր նկրտումները գնալով ավելի են ուժեղանալու․ Տաթևիկ ՀայրապետյանԱԺ նախկին պատգամավոր Տաթևիկ Հայրապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Ադրբեջանի նախագահը հերթական «խաղաղասիրական» ելույթն է ունեցել, որտեղ հնչեցվել են հետևյալ հիմնական թեզերը` Ադրբեջանը հաղթող պետություն է, Հայաստանը` պարտված։ Բոլորը պետք է հաշվի առնեն այս իրողությունը։ Հայ-ադրբեջանական շփումների հիմքում հենց այդ գործոնն է ընկած։ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը լուծված է։ Մինսկի խումբը ավարտել է իր գործունեությունը։ Հայաստանը պետք է համակերպվի, որ չկա Լեռնային Ղարաբաղ և չկա կարգավիճակի հարց, կա ղարաբաղյան շրջան, Բրյուսելում դա արձանագրվեց։ Ադրբեջանցիները դարերով ապրել են Զանգեզուրի արևելքում և արևմուտքում։ Այս տարածքներն անարդարացիորեն կտրվել են Ադրբեջանից և հանձնվել Հայաստանին։ Երևանը ևս կտրվել է և հանձնվել հայերին։ Դա անթույլատրելի հանցանք էր։ Մենք շարունակելու ենք հզորացնել մեր ռազմական ներուժը, քանի որ աշխարհում հարցերը լուծվում են ուժով։ Հ.Գ. Հստակ էր և կանխատեսելի, որ Ալիևը այսպես է պատասխանելու հայկական կողմի հետքայլերի քաղաքականությանը և Արցախի հարցում նշաձողի իջեցմանն ուղղված վտանգավոր գործելաոճին։ Ադրբեջանի կողմից եկող ճնշումն ու տարածքային նոր նկրտումները գնալով ավելի են ուժեղանալու։ Ուստի ինքնախաբեությամբ զբաղվելով և կեղծ «խաղաղություն» կառուցելով՝ մենք հերթական անգամ անպատրաստ ենք լինելու դիմակայել մեր մարտահրավերներին»։Ավելին18:4927.05.22