-
Հասարակական
Մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
23:5422.07.26 -
Միջազգային
Խաղեր՝ Ռուսաստանի թիկունքում. Ալիևի սկանդալային հայտարարությունները՝ Բեռլինում
23:1422.07.26 -
Իրավական
Ինքնասպանություն գործած Նարեկ Թորոսյանի դեպքով 2 զինծառայող է ձերբակալվել. ArmLur
23:0022.07.26 -
Հասարակական
Վճարովի՞ է դարձել երեխաների բուժսպասարկումը Հայաստանում. աղմուկ՝ պոլիկլինիկաներում և նախարարի էջում
22:1522.07.26 -
Միջազգային
Իրանը համաչափ պատասխան կտա, եթե ԱՄՆ-ն հարվածի իր կամուրջներին և էլեկտրակայաններին
22:0022.07.26 -
Քաղաքական
Այսօրվա Հայաստանում քաղաքական հայտ ներկայացնելը հանցագործություն է համարվում. Նարեկ Կարապետյան
21:1422.07.26 -
Միջազգային
Կրասնոդարը՝ Ուկրաինայի թիրախում. դրոնային հարձակումները շարունակվում են ռազմաճակատում
20:5622.07.26 -
Հասարակական
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի մարզում
20:4522.07.26 -
Հասարակական
«Mercedes»-ի վարորդը շարժվել է լիցքավորման ժամանակ․ վառելիքաբաշխիչ աշտարակը ընկել է «Nissan»-ի վրա
20:2422.07.26 -
Միջազգային
Մահացու պատերազմում Թրամփն արդեն տասնյակ միլիարդներ է ծախսել. ԱՄՆ-ին ճահճից դուրս գալու կոչ՝ Իրանից
20:1522.07.26 -
Քաղաքական
Փաշինյանը և Մերցը քննարկել են Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատված խաղաղությունը
20:0022.07.26 -
Իրավական
Անսպասելի շրջադարձ՝ Ծառուկյանի գործում. ԲՀԿ առաջնորդի և իրանցի գործարարի առերեսումը հետաձգվել է
19:4422.07.26 -
Հասարակական
Հրդեհ է բռնկվել Գավառ-Մարտունի ճանապարհին գտնվող մատուռում․ այրվել և ջերմահարվել են սրբապատկերներ
19:1622.07.26 -
Իրավական
Նարեկ Կարապետյանը չի կարող կալանավորվել, բայց նրա դեմ քրեական հետապնդում կսկսվի. ԿԸՀ որոշումը
18:5422.07.26 -
Հասարակական
Եղվարդում բախվել են «Nissan Tiida»-ն և կանչի վայր մեկնող Եղվարդի հիվանդանոցի շտապօգնության ավտոմեքենան
17:4522.07.26 -
Իրավական
Նարեկ Կարապետյանը չի կալանավորվի. ԿԸՀ-ն մերժել է Դատախազության միջնորդությունը
16:5122.07.26 -
Հասարակական
Ծնվել է Ազատի զինվորական կացարանում հրդեհի հետևանքով զոհված զինծառայող Պավլիկ Աբազյանի քույրը` Արփին
16:2022.07.26 -
Իրավական
ԿԸՀ-ն Նարեկ Կարապետյանին ապօրինաբար զրկել է պատգամավորական անձեռնմխելիությունից. Ղահրամանյան
14:5122.07.26 -
Հասարակական
Ջարդել, ջնջել է գյուղացու ամբողջ բերքը կարկուտը. ուշքի չեն գալիս աղետից Շիրակում
13:5422.07.26 -
Հասարակական
Հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել Ծովակ բնակավայրի տներից մեկի մոտ բռնկված հրդեհի տարածումը
13:0722.07.26 -
Հասարակական
ՀՅԴ Հայաստանի ԳՄ հայտարարությունը՝ քննչական մարմինների ապօրինության մասին
12:5622.07.26 -
Կրթություն և գիտություն
Մեկ շաբաթով երկարաձգվել է քոլեջների ընդունելության էլեկտրոնային հայտագրումը
12:3722.07.26 -
Հայլուր
Հայլուր 12։30 Նոր ողբերգություն՝ բանակում. զինվորի մահվան մասին մանրամասներ չի հայտնում ՔԿ-ն
12:3022.07.26 -
Մշակույթ
Ֆոտոթակարդները «Խոսրովի անտառ» պետական արգելոցում արձանագրել են Կովկասյան ընձառյուծին
12:1622.07.26 -
Հասարակական
«FlyOne Armenia» ավիաընկերությունը չվերթեր կգործարկի Երևան-Դուշանբե-Երևան երթուղով
11:2222.07.26 -
Իրավական
Ռուբեն Վարդանյանի գործով գանգատ է ներկայացվել Մարդու իրավունքների եվրոպական դատարան․ փաստաբան
11:0822.07.26 -
Հասարակական
«Hongqi»-ն Պարոնյան-Ձորափնյա փողոցների հատման վայրում հայտնվել է քաղաքապետարանի փորված փոսում
10:0822.07.26 -
Մամուլի տեսություն
Գագիկ Մելքոնյանը հրաժեշտ է տալիս պատգամավորական մանդատին. «Ժողովուրդ»
09:4822.07.26 -
Մամուլի տեսություն
ՏԿԵ նախարարությունում կադրային փոփոխությունները շարունակվում են. «Ժողովուրդ»
09:4222.07.26 -
Միջազգային
Զելենսկին որոշել է Ուկրաինայի ԶՈՒ գլխավոր հրամանատար նշանակել Միխայիլ Դրապատիին
00:0622.07.26 -
Միջազգային
Թրամփը դիտարկում է Կանադայից ներմուծման նկատմամբ նոր մաքսատուրքեր սահմանելու հնարավորությունը
23:5621.07.26 -
Իրավական
Ձերբակալվել են ապօրինի զենք և զինամթերք պահելու ու կրելու մեջ կասկածվող անձինք
23:4621.07.26 -
Հասարակական
Մեծամորում 27-ամյա վարորդը «Mercedes»-ով վրաերթի է ենթարկել հետիոտնի․ նա հիվանդանոցում մահացել է
23:0621.07.26 -
Տնտեսական
Խոսքով ոչ կարանք ձուկ կերակրենք, ոչ վարկ փակենք. ձկնաբույծներին հունից հանում են խոստումներով
22:4621.07.26 -
Միջազգային
Այրվող գործարաններ՝ Ռուսաստանում, ավերածություններ՝ Ուկրաինայում. մահացու բախումներ են ճակատում
22:2521.07.26 -
Միջազգային
Ուժգին հարվածներ են իրար հասցնում Իրանն ու ԱՄՆ-ը. Թրամփը պնդում է՝ «քիչ գործ է մնացել»
21:4521.07.26 -
Քաղաքական
Ինտրիգներ, աղմկոտ մեղադրանք և իշխանական փոխատեղումներ. խորհրդարանի նոր կազմը հայտնի է
21:3021.07.26 -
Իրավական
Քաղաքական պատճառներով հետապնդվողների պաշտպանության և ընդդիմադիր պլատֆորմ ստեղծելու ծրագիր կա
21:0021.07.26 -
Հասարակական
Ստուգումներ՝ «Երևան Սիթի» առևտրային օբյեկտներում․ արձանագրվել է 50 վարչական իրավախախտում
20:4721.07.26 -
Արտաքին քաղաքականություն
Հայկական մուտք՝ բրիտանական թագավորական ընտանիք. ո՞վ է օրիորդ Էլեանորը
20:1521.07.26 -
Հասարակական
Փրկարարները հայտնաբերել և օգնություն են ցուցաբերել օտարերկրացի զբոսաշրջիկին
20:0021.07.26 -
Միջազգային
Որբեր՝ տներում, մասունքներ՝ փլատակներում. տառապանքն ամենօրյա է դարձել ավերված Գազայում
19:1521.07.26 -
Քաղաքական
Գյումրին կոլապսից փրկել է ընդդիմադիր ղեկավարությունը. ինչո՞ւ Առաքելյանը չվերցրեց պատգամավորի մանդատը
19:0021.07.26 -
Իրավական
ԿԸՀ-ն հետաձգել է Նարեկ Կարապետյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցի քննարկումը
18:5021.07.26 -
Միջազգային
Ադրբեջանը կողջուներ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև հակամարտության ավարտը․ Ալիև
18:0421.07.26 -
Իրավական
Արթուր Օսիպյանը դատի է տվել Նիկոլ Փաշինյանին. դատարանը վարույթ է ընդունել հայցադիմումը
17:5421.07.26 -
Միջազգային
Հնդկաստանում երիտասարդների ցույցերի ֆոնին Մոդին կոչ է արել անթերի քննական համակարգ ստեղծել
17:4621.07.26 -
Միջազգային
Ալիևը հայտարարել է Բաքվում Ռուսաստանի և Գերմանիայի ներկայացուցիչների հանդիպման մասին
17:3521.07.26 -
Իրավական
Մակար Սրբազանի նկատմամբ քրեական հետապնդումը ևս ենթակա է դադարեցման․ փաստաբան
16:5321.07.26 -
Քաղաքական
ՔՊ-ն 64 մանդատ է ստացել. հայտնի են իշխող կուսակցության պատգամավորների անունները
16:5021.07.26 -
Հասարակական
Լավ բան չի լինելու, եթե հարցին լուծում չտան. լոլիկ աճեցնողների տանջանքը ջուրն է ընկնում
16:4521.07.26 -
Արտաքին քաղաքականություն
Ադրբեջանից ուղարկվող նավթամթերքն ու գազը շատ կարևոր ներդրում են Հայաստանի էներգետիկ անվտանգության ոլորտում. Իլհամ Ալիև
16:1021.07.26 -
Քաղաքական
Նարեկ Կարապետյանի հետ կապված միջնորդություն է ներկայացվել ԿԸՀ. Արամ Վարդևանյան
15:4621.07.26 -
Իրավական
Դատախազը դատարան է հանձնել Դավիթ Ղազինյանի վերաբերյալ քրեական վարույթի նյութերը
15:0521.07.26 -
Իրավական
Կամո Արեյանը մեղադրվում է Երևանի կանաչ տարածքների ապօրինի օտարման գործընթացին մասնակցելու համար
15:0021.07.26 -
Հասարակական
Կասեցվել է «Կորպուս գաստրոբար»-ի արտադրական գործունեության առանձին գործառույթը
14:4821.07.26 -
Հասարակական
Անահիտ Մանասյանն այցելել է Սյունիքի մարզային նյարդահոգեբուժական դիսպանսեր
14:3021.07.26 -
Արտաքին քաղաքականություն
«Զանգեզուրի միջանցքը» կկրճատի դեպի Եվրոպա բեռնափոխադրումների հեռավորությունն ու ծախսերը. Քենան Գուրբանով
14:1721.07.26 -
Միջազգային
Թուրքիան շարունակում է Ս-400 ՀՕՊ համակարգերի շուրջ բանակցությունները երրորդ երկրների հետ
14:0821.07.26 -
Միջազգային
Ռուսաստանը հույսեր չի փայփայում Բրիտանիայի հետ հարաբերությունների բարելավման հարցում. Պեսկով
14:0221.07.26 -
Հասարակական
Փաշինյանը մասնակցել է Վահե Ղազարյանի որդու բանակից վերադարձի քեֆին. Ոսկան Սարգսյան
13:4521.07.26 -
Միջազգային
Իրանի հարվածների հետևանքով Հորդանանում ԱՄՆ բազայում երկու զինվորական է զոհվել․ WSJ
12:5521.07.26 -
Տարածաշրջան
Էրդողանի դեմ մահափորձ էին նախապատրաստում Անվար Սադաթի սպանության սցենարով․ ԶԼՄ
12:4321.07.26 -
Քաղաքական
Իշխանությունը դասագրքային քաղաքական հետապնդում է իրականացնում Գագիկ Ծառուկյանի նկատմամբ. Աբովյան
12:2721.07.26 -
Միջազգային
Թրամփն անկախության օրվան ընդառաջ մերժել է շուրջ 6 հազար ներման խնդրագիր. NYT
12:1921.07.26 -
Միջազգային
ԻՀՊԿ-ն հարված է հասցրել Հորդանանում ԱՄՆ ռազմաբազային. ոչնչացվել են ՀՕՊ ռադարն ու F-15 կործանիչը
11:3021.07.26 -
Հասարակական
29-ամյա վարորդը «BMW»-ով դուրս է եկել ճանապարհի երթևեկեկլի գոտուց և բախվել ժայռին․ կա վիրավոր
11:2321.07.26 -
Հասարակական
Մյասնիկյան պողոտայում «Mercedes»-ը բախվել է թիվ 5 երթուղին սպասարկող ավտոբուսին, ապա էլեկտրասյանը
11:0121.07.26 -
Միջազգային
Իրանը հայտարարել է Բահրեյնում Amazon-ի տվյալների կենտրոնի վրա հարձակման մասին
10:5421.07.26 -
Քաղաքական
«Ոչ մի բանի համար չեմ ափսոսում, չեմ փոշմանում․ շարունակելու եմ կառուցել»․ Գագիկ Ծառուկյանի ուղերձը
10:2221.07.26 -
Մամուլի տեսություն
ԿԸՀ-ում այսօր մանդատների բաշխումը կարող է անակնկալներով ուղեկցվել. «Ժողովուրդ»
10:0621.07.26 -
Մամուլի տեսություն
Ոչ մի խոսք գերիների մասին. ինչո՞ւ գործադիրը շրջանցեց թեման. «Ժողովուրդ»
09:5621.07.26 -
Մամուլի տեսություն
Ինչպես հարստացավ ՔՊ-ական պատգամավոր Էմմա Պալյանը, որը լքում է Աժ-ն. «Ժողովուրդ»
09:5221.07.26 -
Մամուլի տեսություն
Ալեն Սիմոնյանի հարսի գործը մտել է փակուղի. նա ընդունեց մեղքը, գործը կարճվեց, բայց դատական նիստեր չեն կայանում. «Ժողովուրդ»
09:4521.07.26 -
Հասարակական
Վաղ առավոտից լարված իրավիճակ է կառավարության շենքի մոտ. ձկնաբույծները բողոքում են
09:4221.07.26 -
Մամուլի տեսություն
Մխիթար Հայրապետյանը հրաժարվել է նաև պատգամավորական մանդատից. ՔՊ-ում հրաժարականներ են. «Ժողովուրդ»
09:2521.07.26 -
Մամուլի տեսություն
Աշխարհաքաղաքական խժդժությունների մետաստազները. ի՞նչ է փնտրում Հայաստանը ուժեղների բախման արանքում. «Փաստ»
09:2021.07.26 -
Մամուլի տեսություն
Կրիմինալ «ռազբորկաներն» ու քաղաքական ձերբակալությունները խեղդում են հանրային կյանքը. «Փաստ»
09:1521.07.26 -
Տնտեսական
«Արարատցեմենտ»-ը հանձնվել է ՀՀ կառավարմանը՝ ի դեմս Էկոնոմիկայի նախարարության․ Գևորգ Պապոյան
09:1021.07.26 -
Հասարակական
Երևանում արմատից չորացած հաստաբուն ծառը տապալվել է՝ կոտրելով գազախողովակներ, վնասելով ավտոմեքենաներ
23:3820.07.26 -
Իրավական
Կասկածելի են համարում ՄԱԿ փորձագետները «Սրբազան պայքարի» դեմ հարուցված մեղադրանքները
23:0120.07.26 -
Իրավական
Հայտնաբերվել է 516 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները
22:4520.07.26 -
Իրավական
Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել դատարան ընդդեմ Տիգրան Արզաքանցյանի որդու
22:3020.07.26 -
Հասարակական
Լարված դրություն՝ Ստեփանավանում. բնակիչների մեջ կռիվ է գցել ոսկու հանքը վերաբացելու հարցը
21:5620.07.26 -
Հասարակական
Անհնար է սենց ապրելը. Փաշինյանին մեկ շաբաթ են տալիս անհետ կորածների հարազատները
21:0720.07.26 -
Հայլուր
Հայլուր 20։30 Բունտ են անում լոլիկ աճեցնող գյուղացիները. տոննաներով բերքը փչանում է
20:3020.07.26 -
Հասարակական
Ավելի քան 3000 հայ մասնակցել է Իրանում Սուրբ Թադեի վանքի ամենամյա ուխտագնացությանը
20:1220.07.26 -
Հասարակական
Մահացու ջրեր. ջրահեղձության դեպքերը շատացել են, 21-ամյա տղայի մարմին են հանել գետից
19:3720.07.26 -
Հասարակական
Արյունոտ շաբաթ՝ Երևանում. կրակոցները տագնապի մեջ են պահում մարդկանց Էրեբունիից՝ Ստեփանավան
19:1620.07.26 -
Միջազգային
Մակրոնը շնորհավորել է Բըրնհեմին վարչապետի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ
18:1520.07.26 -
Հասարակական
Ոսկետափի բնակիչները փակել են Երևան-Երասխ ավտոճանապարհը. լոլիկի իրացման խնդիրներ են առաջացել
18:0820.07.26 -
Միջազգային
Իրանի դեմ նոր ուժեր է բերում ԱՄՆ-ը. Թեհրանը խիստ զգուշացնում է տարածաշրջանի երկրներին
18:0020.07.26 -
Միջազգային
Մոլդովայի նախկին վարչապետը ներկայացրել է նախագահ Սանդուի իմպիչմենտի նախագիծը
17:3420.07.26 -
Միջազգային
Մոսկվան՝ կրակի տակ, ռուսների ուժգին հարձակումը՝ Օդեսայի վրա. Լավրով-Ռուբիո հանդիպում է սպասվում
17:1520.07.26 -
Հասարակական
Հայաստանում ապօրինի զենքի շրջանառությունը դարձել է հանրային անվտանգության լուրջ խնդիր․ Վահագն Սարոյան
17:0020.07.26 -
Հասարակական
«Առինջ մոլի» 10-15 տաղավարի գործունեություն կասեցվել է․ Իվետա Տոնոյան․ «Սպուտնիկ Արմենիա»
16:4720.07.26 -
Իրավական
Ձերբակալվել է թմրանյութ տեղադրող 17-ամյա պատանի․ առգրավվել է 29 փաթեթ մարիխուանա
16:3420.07.26 -
Քաղաքական
Իրանը պատվից ցածր է համարում խաղաղությունը որպես նվեր ստանալը. Հակոբ Բադալյան
16:2120.07.26 -
Միջազգային
Զելենսկին հուսահատվել և օգնության համար դիմել է դաշնակիցներին․ Daily Express
16:0820.07.26 -
Միջազգային
Ուկրաինայի ԶՈւ գլխավոր հրամանատարին այսօր պետք է պաշտոնանկ անեն․ ուկրաինացի լրագրող
15:5020.07.26
1994 թ. զինադադարի մասին փաստաթղթի տակ Արցախի ստորագրությունն է. Դավիթ Բաբայանը հիշեցնում է Շառլ Միշելին
Եվրախորհրդի ղեկավար Շառլ Միշելի կողմից օգտագործված «Ղարաբաղի էթնիկ հայ բնակչություն» արտահայտությունը ճիշտ չէ, քանի որ այն ոչ միայն չի արտացոլում պատմական և քաղաքական իրողությունները, այլև կարող է Ադրբեջանի համար ագրեսիվ քաղաքականություն վարելու հնարավորություններ ստեղծել։ Այս մասին «News.am»-ի թղթակցի հետ զրույցում ասել է Արցախի արտգործնախարար Դավիթ Բաբայանը։
«Մեզ համար այս արտահայտությունը բացարձակապես անընդունելի է։ Տարբեր ժամանակներում տարբեր հայտարարություններ են հնչեցվել։ Ադրբեջանամետ առաջնորդներն ու խավիարով բտված գործիչներն ընդհանրապես ասում էին, որ Ղարաբաղ գոյություն չունի։
Բայց եթե խոսենք ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման մասին, ապա ոչ մեկից ոչ մի նման բան չի հնչել: Հավանաբար, պարոն Միշելը ծանոթ չէ այս գործընթացներին։
Բավական է միայն նայել բանակցային գործընթացի հիմնարար փաստաթղթերին, նրան, թե հակամարտության և բանակցությունների քանի կող կա, ովքեր են այդ կողմերը։ Արցախը պաշտոնապես ստորագրել է նաև 1994թ. Զինադադարի փաստաթղթի տակ: ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հայտարարում են, որ հարցը կարգավորված չէ:
Այդ մասին է խոսում նաև Ֆրանսիան, իսկ ռուսական կողմը դա ամեն անգամ շեշտում է՝ պարզաբանելով, որ սահմանազատման ու սահմանագծման հարցերն Արցախի հետկապ չունեն։
Ամերիկյան կողմը նույնպես նշում է, որ հարցը կարգավորված չէ։ Չենք ուզում մտածել, որ Միշելի հայտարարությունն արտացոլում է ԵՄ-ի համախմբված մոտեցումը։
Գուցե դա նրա անձնական կարծիքն է կամ սխալ։ Մենք չենք ուզում խորանալ այդ դետալների մեջ, պարզապես ուզում ենք ևս մեկ անգամ հստակ ընդգծել, որ Արցախի համար ցանկացած կարգավիճակ Ադրբեջանի կազմում անընդունելի է, քանի որ դա հայաթափման, ցեղասպանության, Արցախի սպանության կհանգեցնի։
Արցախի սպանությունից հետո Հայաստանի գոյությունը ժամանակի հարց կդառնա:
Շատ կարճ ժամանակահատվածում այնպիսի գործընթացներ տեղի կունենան, որոնք շատերը չեն էլ պատկերացնում։ Բայց ես չեմ ուզում, որ մենք բոլորս տեսնենք դա: Խնդիրը հենց դրանում է: Մենք ոչ մեկի նկատմամբ ատելություն չենք զգում, ոչ մեկին չենք վիրավորում, այդ թվում՝ Շառլ Միշելին։
Մենք միայն ասում ենք, որ այդ մոտեցումը սխալ է։ Ի՞նչ ժողովրդավարության մասին ենք մենք ընդհանրապես խոսքում այդ դեպքում։ Ի՞նչ մարդու իրավունքների։ Ի՞նչ ժողովրդի ինքնորոշման իրավունքի։ Ստացվում է, որ բռնապետական Ադրբեջանը կարող է հավակնել ժողովրդավարական Արցախի՞ն։ Այսինքն՝ մենք տեսնում ենք, որ մոլորակի որոշ հատվածներում արժեհամակարգը ոչնչացվել է։
Կա՛մ Միշելը խնդրի էությունը չի հասկանում, կա՛մ ծանոթ չէ գործընթացներին, կա՛մ սխալ է տեղի ունեցել։ Եթե նա չի հասկանում էությունը, ապա պետք է խորհրդակցեր խորհրդականների ու օգնականների հետ։ Իսկ եթե նա ամեն ինչ անում է գիտակցված և դա վարվող քաղաքականության արդյունք է, ապա դա անընդունելի երևույթ է։
Այո, մենք շահագրգռված ենք Բաքվի հետ ուղիղ երկխոսությամբ և ցանկանում ենք, որպեսզի ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման ձևաչափը լիարժեք կերպով վերականգնվի։ Բաքվի հետ Ստեփանակերտը կարող է խոսել «հավասարը հավասարին» սկզբունքով, ինչպես դա արձանագրված է հիմնարար փաստաթղթերում։
Եվ եթե մոլորակի ինչ-որ հատված կողմ է Միշելի հնչեցրած մոտեցումներին, ապա մենք պետք է դա արձանագրենք, համապատասխան եզրակացություններ անենք և մտածենք մեր քայլերի մասին։ Հարցականի տակ է ամբողջ հայ ժողովրդի գոյությունը։ Ավելին, դրված է աշխարհաքաղաքական ապագայի հարցը, քանի որ Արցախի անհետացումը սարսափելի հետևանքների կհանգեցնի ամբողջ աշխարհի համար։ Եթե դա Եվրոպայի մի մասի կարծիքն է, և իր նպատակներն է հետապնդում, ապա մենք չենք կարող որևէ երկրի կամ կառույցի նպատակների զոհը դառնալ։
Ղարաբաղի հարցում ամենակարևորն Արցախի կարծիքն է: Երևանը կարող է վկայակոչել այն, որ Ստեփանակերտն այլ կարծիք ունի, և իր վրա չվերցնել այս ծանրագույն հարվածները»,- ընդգծեց Բաբայանը։ Նա հիշեցրեց, որ «Ղարաբաղի հայեր» հասկացություն չկա, կա Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն, կա Արցախի Հանրապետություն։
«Այդ Հանրապետությունը ծանր վիրավոր է, բայց ողջ է, իսկ եթե ինչ-որ մեկն ուզում է մեզ շիրմաքար դնել կենդանության օրոք, ուրեմն դա մեր ճանապարհը չէ։ Եվրոպան ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորմամբ զբաղվող կառույց չէ.
Եթե Եվրոպան փորձում է դերակատարություն ստանձնել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման հարցում, ապա դա չպետք է լինի Արցախի հաշվին, կամ Արցախյան չորրորդ պատերազմի միջոցով, կամ ինչ-որ փաստաթղթերի ստորագրման միջոցով Արցախի անհետացման հաշվին: Գոյություն ունի Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ֆրանսիայից բաղկացած ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափ։
Այո, այն սառեցված է վիճակում է, բայց դա չի նշանակում, որ ձևաչափերը պետք է խախտվեն: Կրկին, եթե դա Միշելի անձնական կարծիքն է, ապա դա անընդունելի է։ Այդպիսի պաշտոնյան չի կարող նման կարծիքներ հայտնել. կա՛մ ինստիտուցիոնալ խնդիրներ կան, կա՛մ աշխատում է ադրբեջանական լոբբին։ Այդուհանդերձ, մենք երախտապարտ ենք Եվրոպայի այն հատվածին, որ բացում է խաղաքարտերը»,- ընդգծեց Արցախի արտգործնախարարը։
Ինչ վերաբերում է ճանապարհների հարցին, ապա, ինչպես հիշեցրեց Բաբայանը, դա արտացոլված է նաև 2020 թ. նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ: «Պետք է սպասել. ամեն ինչ արվելու է Արցախի անվտանգության ապահովման համար, որպեսզի Ադրբեջանն արտաքին աշխարհի հետ մեր կապը կաթվածահար անելու լծակներ չունենա»,- եզրափակել է նախարարը։
-
23:40
22.07.26
Բանտը չի կարող կանգնեցնել մեր պայքարը. Նարեկ Կարապետյան
Կարդալ ավելին
-
21:14
22.07.26
Այսօրվա Հայաստանում քաղաքական հայտ ներկայացնելը հանցագործություն է համարվում. Նարեկ Կարապետյան
Կարդալ ավելին
-
20:00
22.07.26
Փաշինյանը և Մերցը քննարկել են Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատված խաղաղությունը
Կարդալ ավելին
-
19:32
22.07.26
Փաշինյանը տեսնում է, որ Կարապետյանն իր ակտիվությամբ դառնում է ԱԺ-ի առանցքային ընդդիմադիր առաջնորդը․ փաստաբան
Կարդալ ավելին