Լրահոս
2022-04-15
-
Սպորտ«Պետության տվածը ճանապարհածախս է». ինչո՞ւ են մարզիկներն իրենց փողով պատրաստվում մրցաշարարիԵվրոպայում թուրքին հաղթած և երկրորդ անգամ Եվրոպայի չեմպիոն դարձած ըմբիշ Արսեն Հարությունյանը սեփական միջոցներով է հասել Սոչի, որովհետև Հայաստանի իշխանությունը անտեսում է մարզիկներին:Ավելին08:3915.04.22
2022-04-14
-
ԵրևանԵրևանի Չեխովի անվան դպրոցի դռները կողպել են. տնօրենի ընտրության հերթական փորձըԱյսօր կրկին լարված իրավիճակ էր Երևանի Չեխովի անվան դպրոցում: Տնօրենի ընտրության հերթական փորձը տապալվել է:Ավելին22:3214.04.22 -
ՔաղաքականՀետաքրքիր ղեկավար է Փաշինյանը, առավոտ 8-ին գնում է գործի, այլ տեղեր չի գնում, մտավորականի կենցաղ է․ Խաչատուր ՍուքիասյանՄի հետաքրքիր տեսակի ղեկավար է դարձել Նիկոլ Փաշինյանը, ոչ մեկի հասցեին ավելորդ բան չի ասում, ոչ մեկին չի մեղադրում, ամեն ինչում Հայաստանի շահն է փնտրում, առավոտ ութին գնում է աշխատանքի, այլ տեղեր չի գնում բացի պետական պարտադիր այցերից, բավականին լավ է լսել համալսարանում, բավականին դժվար ճանապարհ է անցել։ Ես, օրինակ, Լևոն Տեր-Պետրոսյանին էլ էի հարգում, որովհետև նրա կենցաղը մտավորականի կենցաղ էր, Նիկոլ Փաշինյանի կենցաղն էլ է մտավորականի կենցաղ», - հայտարարել է նա։Ավելին22:2714.04.22 -
ԱրցախՍտեփանակերտը չի հասկանում Փաշինյանին ու հիշեցնում է իր «կարմիր գծերը»Պաշտոնական Ստեփանակերտը արձագանքելով Փաշինյանի նշաձողը իջեցնելու մասին հայտարարությանը, նշում է, որ «Արցախը ունի կարմիր գծեր, որոնք որևէ մեկը իրավունք չունի խախտել»:Ավելին22:2314.04.22 -
ՄիջազգայինԿատաղի մարտերը շարունակվում են Մարիուպոլում. ռուսները կարող են թիրախավորել ԿիևըՄարիուպոլի քաղաքապետը հայտարարում է, որ Ռուսաստանը քաղաքի բնակիչներին օգտագործում է որպես կենդանի վահան: Ըստ նրա, 100 հազարից ավելի մարիուպոլցի շրջափակման մեջ է:Ավելին22:1614.04.22 -
ՀայաստանԳյումրիում` տնակի լոգարանում, հայտնաբերվել է Ֆիլիպինների քաղաքացու կախված դինԱյսօր՝ ապրիլի 14-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում: Ժամը 09:20-ի սահմաններում Գյումրիի շտապօգնության կայանից ոստիկանության Կումայրիի բաժին ահազանգ է ստացվել, որ բժիշկների հերթապահ խումբը կանչով մեկնել է Գյումրի քաղաքի թիվ 111/128 տնակ, որտեղ հայտնաբերվել է կնոջ կախված դի: Ոստիկաններն ու քննիչները նշված տնակում՝ լոգարանի դռնից գոտիով կախված վիճակում հայտնաբերել են 42-ամյա Մ. Լաբեի դին: Դատաբժշկի նախնական զննության համաձայն՝ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել: Մահացածը Ֆիլիպինների Հանրապետության քաղաքացի էր:Ավելին22:1414.04.22 -
ՀայաստանՄուրճով քաղաքացին պղծել է Լեոնիդ Ազգալդյանի կիսանդրինԵրևանում պղծել են ազգային հերոս Լեոնիդ Ազգալդյանի հուշաքարը, այս մասին ֆեյսբուքյան էջում գրել է մի օգտատեր: «Հայաստանում վխտում են թուրք և տարբեր գործակալներ: Հիբրիդային պատերազմը պոզով-պոչով չի լինում»,- գրել է նա:Ավելին22:0714.04.22 -
Քաղաքական«Խոսելու քիչ բան է մնացել». ընդդիմությունը կհայտնի իր գործողությունների մասինԸնդդիմությունը «Հայլուրի» տեսախցիկի առաջ պատասխանել է՝ թե ինչու՞ բոյկոտեցին քառօրյան, ինչու՞ մանդատը վայր չեն դնում, ինչու՞ չի լցվում փողոցը:Ավելին22:0014.04.22 -
Հասարակական«Ի՞նչ գործ ուներ իմ որդին էնտեղ». Արցախի հերոսի հոր հարցերը՝ ՓաշինյանինՊատերազմում զոհվածների հարազատները չեն հասկանում, ինչու Փաշինյանը պատերազմ հրահրեց, եթե առանց այդ էլ հանձնելու էր Արցախը:Ավելին21:5614.04.22 -
ՀայաստանՊատմական հայրենիքը կորել է «նոր Հայաստանում». ՔՊ-ականի խոսքը պատմաբանը «խայտառակություն» է անվանումՎիգեն Խաչատրյանը, հայտարարել է, որ Ղարաբաղը Ադրբեջանի կազմում ապագա չունի թեզը կեղծ է:Ավելին21:4414.04.22 -
Հայաստան«Բաքվում բռնել են Փաշինյանի վախը». ՀՀ վարչապետը փակագծեր է բացում բրյուսելյան հանդիպումից հետոԱրցախը Ադրբեջանի կազմից դուրս չտեսնելու իշխանության պնդումները, քաղաքագետներին մտովի հետ են տարել մինչ 1997 թվականի Հայաստան, երբ առաջին նախագահն էր իր թիմի հետ առաջ տանում այդ թեզը:Ավելին21:3614.04.22 -
ԱրցախՊահանջում ենք՝ ՀՀ իշխանությունները հրաժարվեն իրենց ներկայիս աղետալի դիրքորոշումից․ Արցախի ԱԺԱրցախի Հանրապետության ներկայիս իրավա-քաղաքական կարգավիճակը ձևավորվել է համաժողովրդական կամքի արտահայտությամբ՝ երեք հանրաքվեների, դրանց արդյունքում ընդունված Սահմանադրության ազդեցությամբ և հայության բոլոր հատվածների միջև նախընթաց տարիներին հաստատված համազգային համաձայնության ճանապարհով։ Արցախահայությունը քաջ գիտակցում է խաղաղության գինը: Արցախի պետականությունը և պատմական հայրենիքում ազատ ու անկախ ապրելու իրավունքը բացարձակ արժեքներ են, և դրանցից անգամ պատերազմի սպառնալիքը չի կարող մեզ հետ պահել: Հայաստան-Ադրբեջան «խաղաղության» օրակարգով՝ Արցախը Ադրբեջանին բռնակցելու ցանկացած բանակցային գործընթաց ինքնին, ինչպես նաև դրանից բխող փաստաթղթի ստորագրումը, տապալում է ոչ միայն Արցախի պետականությունը, այլև արցախահայության` իր պատմական հայրենիքում ապրելու անքակտելի իրավունքը: Պահանջում ենք, որ Հայաստանի Հանրապետության իշխանությունները հրաժարվեն իրենց ներկայիս աղետալի դիրքորոշումից և առաջնորդվեն բացառապես այս արժեքներով: Ոչ մի իշխանություն իրավունք չունի «խաղաղության» պատրվակով Արցախի համար անընդունելի կարգավիճակի, ինչպես նաև՝ միջազգայնորեն ճանաչված ինքնորոշման իրավունքի բանակցային նշաձողն իջեցնելու: Արցախահայության անունից դիմում ենք • Աշխարհասփյուռ հայությանը` այս արդար պայքարում միասնաբար և վճռականորեն կանգնել Հայաստանի և Արցախի եղբայրների ու քույրերի կողքին: • Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի մեր գործընկերներին՝ չշեղվել ՀՀ Գերագույն խորհրդի 1992թ․ հուլիսի 8-ի որոշման ուղեգծից։ • Ռուսաստանի Դաշնության ղեկավարությանը` մեզ համար խիստ կարևոր խաղաղապահ առաքելության ընթացքում առիթ չտալ որևէ մեկին շահարկել ծագող խնդիրները` որպես Արցախի ժողովրդի հետագա անվտանգությունը հարցականի տակ դնելու հիմք: • ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների ղեկավարներին` անկախ առկա այլ տարաձայնություններից՝ ջանքեր գործադրել պահպանելու Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման միակ միջազգային մանդատ ունեցող ձևաչափը։Ավելին21:3314.04.22 -
Քաղաքական«Մատաղացու գառ չենք, ախոռ չենք. քաղաքացի ենք, երկիր ենք». Փաշինյանն ասում է՝ «հերիք է խաբենք իրար»Նիկոլ Փաշինյանն այսօր խորհրդարանի ամբիոնից շարունակել է խոսել է Արցախի ապագայի մասին և ավելի ամրապնդել շատերի համոզմունքը, որ օրվա իշխանությունը Արցախը տեսնում է Ադրբեջանի կազմում:Ավելին21:2314.04.22 -
ՀայաստանՀայլուր 18:30 «Արցախն ապագա ունի Ադրբեջանի կազմում». համոզված է ՀՀ իշխող ուժը | 14.04.2022Ավելին18:3014.04.22 -
ԱրցախԱրայիկ Հարությունյանը Արկադի Ղուկասյանի և Բակո Սահակյանի հետ քննարկել է հնարավոր անելիքներըԱրցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն ապրիլի 14-ին հանդիպել է Արցախի երկրորդ և երրորդ նախագահներ Արկադի Ղուկասյանի և Բակո Սահակյանի հետ: Քննարկվել են երկրի առջև ծառացած արտաքին ու ներքին հիմնական մարտահրավերները և դրանց հաղթահարման ուղիները: Մտքեր են փոխանակվել Արցախի ապագայի վրա տարածաշրջանի ռազմաքաղաքական իրավիճակի ազդեցության և իշխանությունների հնարավոր անելիքների շուրջ:Ավելին17:5614.04.22 -
ՔաղաքականՌուս խաղաղապահների վերաբերյալ հայտարարությունները չեն համապատասխանում իրականությանը․ ՌԴ ԱԳՆՀայ ընդդիմադիր պատգամավորների այցը նախապես չի համաձայնեցվել ռուս խաղաղապահների հետ: Այդ մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան: Նրա խոսքով ՝ խաղաղապահները գործում են Ադրբեջանի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի առաջնորդների եռակողմ հայտարարության դրույթներին համապատասխան։ «Այդ փաստաթղթի դրույթներին իբր հակասող գործողությունների մասին բոլոր հայտարարությունները չեն համապատասխանում իրականությանը», - ընդգծել է Զախարովան: Մոսկվան ակնկալում է, որ երկու կողմերն էլ ձեռնպահ կմնան այնպիսի քայլերից, որոնք կարող են լրացուցիչ սրել իրավիճակը տարածաշրջանում:Ավելին16:5214.04.22 -
ՀայաստանՀայլուր 15:30 Չավուշօղլուն «համարձակության» կոչ է անում Հայաստանին | 14.04.2022Ավելին15:3014.04.22 -
ՀասարակականՌուսաստանում զայրացել են Փաշինյանի ելույթի՝ «հակառուսական թեզերից»Ռուսաստանում անհանգստացել ու զայրացել են Փաշինյանի ելույթի ընդգծված հակառուսական թեզերից։ Այս մասին մամուլն է գրում՝ հղում անելով աղբյուրներին: Փաշինյանը մասնավորապես, խոսել էր ՀԱՊԿ գործունեությունից: Նաև ռուս խաղաղապահներին անուղղակի մեղադրել էր Փառուխի և Քարագլխի շուրջ տեղի ունեցածի համարԱվելին14:2814.04.22 -
ՔաղաքականԵվրամիության ներկայացուցիչը Փաշինյանի ելույթն անվանել է «կարևոր ու հեռատես»Եվրամիությունը Փաշինյանի երեկվա ելույթը Ազգային ժողովում կարևոր ու հեռատես է որակել: Փաշինյանը երեկ հայտարարեց, որ միջազգային հանրությունը կոչ է արել Հայաստանին «մի փոքր իջեցնել Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցում նշաձողը, այդ դեպքում միջազգային մեծ կոնսոլիդացիա կապահովվի Հայաստանի և Արցախի շուրջ»։Ավելին14:2714.04.22