Լրահոս
2022-04-14
-
ՀասարակականՄԻՊ-ը Սյունիքում այցելել է Արցախից տեղահանված ընտանիքներիՍյունիք կատարած աշխատանքնային այցի ամփոփումը Դավիթ Բեկ սահմանամերձ համայնքում Ապրիլի 13-ին շարունակելով աշխատանքային այցը Սյունիքում՝ Պաշտպան Գրիգորյանը Գորիսում հանդիպում է ունեցել Արցախիցտեղահանված ընտանիքների հետ։ Հանդիպումների ընթացքում Պաշտպանը ծանոփթացել է տեղահանված արցախցիների խնդիրներին, լսել ընտանիքների մտահոգությունները, որոնց հիման վրա կատարվել էկենսական կարիքների հավաքագրում և տեղում քննարկվել են կատարվելիք քայլերը։ Պաշտպանը հավաստիացրել է տեղահանված բնակիչներին, որ ՄԻՊ Սյունիքի մարզային գրասենյակիմիջոցով նրանց խնդիրները կլինեն իրուշադրության կենտրոնում: Այնուհետև, Պաշտպանը այցելել է Սյունիքի մարզի Դավիթ Բեկ սահմանային համայնք, որտեղ հանդիպել է վարչական ղեկավար Բենյամին Պողոսյանի, համայնքի ղեկավարի տեղակալ Մարատ Հարությունյանի և համայնքի բնակիչների հետ, ծանոթացել առկա անվտանգային և սոցիալ-կենցաղային խնդիրներին: Բնակիչների և ուսուցիչների հետ շփման ընթացքում Պաշտպանին ներկայացվել են նաև մտահոգություններ, որոնք առնչվում են երիտասարդների զբաղվածության խնդրին, գյուղատնտեսությամբ զբաղվելու հարցում բնակիչների ունեցած դժվարություններին, գյուղի հասարակական տրանսպորտի,սահմանամերձ համայնքում ուսուցիչների վարձատրման ու կադրերի խրախուսման հնարավոր մեխանիզմներին Պաշտպանը համայնքի ղեկավարի հետ նաևքննարկել է համայնքի կանանց աշխատանքային զբաղվածությամբ ապահովելու համատեքստումկարի արտադրամաս հիմնելու համայնքի մշակած ծրագրի կենսագործմանն աջակցելու տարբերակները։ Աշխատանքային այցի ավարտին Քրիստիննե Գրիգորյանը այցելել է նաև համայնքի «Դավիթ Բեկ» երիտասարդական զարգացման կենտրոն, որի բացումը նախատեսված է առաջիկայում։ Պաշտպանը կարևորել է երիտասարդության համար զբաղվածության ու անհատական զարգացման համար համայնքում բարենպաստ միջավայր ու հնարավորություններ ստեղծելու ջանքերը և իր աջակցությունը հայտնել նմանօրինակ նախաձեռնությանը։Ավելին14:2314.04.22 -
ՔաղաքականՊատմությունը խեղաթյուրել չի հաջողվելու․ ՀՀ երրորդ նախագահի գրասենյակԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման շուրջ բանակցող կողմերին 2016թ. օգոստոսին ԵԱՀԿ Մինսկի խմբի կողմից ներկայացված առաջարկությունների փաստաթղթի առաջին երեք պարբերությունն է: 👇🏻 Արդյո՞ք այս առաջարկությունները նման են փուլային տարբերակին: Հարցը ուղղված է սևով սպիտակի վրա հստակ և միանշանակ գրվածը (ընդգծումները մերն են) ընթերցող և ընկալող մարդկանց, ոչ թե այս ամենին քաջատեղյակ, բայց ԼՂ բանակցային գործընթացը միտումնավոր նենգափոխող, բանակցությունները ձախողածներին: ❗️Պատմությունը խեղաթյուրել չի հաջողվելու:Ավելին14:1914.04.22 -
ՔաղաքականՆիկոլ Փաշինյանի անկանոն շարժումներն Ազգային ժողովում ու հուշումները թիմակիցներինՆիկոլ Փաշինյանի անկանոն շարժումներն Ազգային ժողովում ու հուշումները՝ թիմակիցներինԱվելին14:1014.04.22 -
ՀայաստանՔՊ-ականի կարծիքով՝ ճիշտ չէր այն գաղափարը, որ Ղարաբաղն Ադրբեջանի կազմում ապագա չունիՔՊ-ական պատգամավորները առավոտից սկանդալային հայտարարություններ են անում Արցախի մասին: Իշխանական Վիգեն Խաչատրյանը ճիշտ չի համարում 1996-ին առաջ քաշված գաղափարը, ըստ որի՝ Ղարաբաղն Ադրբեջանի կազմում ապագա չունի:Ավելին14:0214.04.22 -
ՀասարակականՀարգանքի տուրք՝ ազատամարտի հերոսներին․ Արտակ ԶաքարյանՀարգանքի տուրք ազատամարտի հերոսներին: Այցելություն Ստեփանակերտի եղբայրական գերեզմանատուն:Ավելին14:0014.04.22 -
ՀասարակականԱրյունը արյամբ պիտի հատուցվի,ընտանիքիդ մահվան գնով, մարդասպան․ զոհվածի մայրԱրյունը արյամբ պիտի հատուցվի,ընտանիքիդ մահվան գնով մարդասպան,պիտի մահապատժի ենթարկվեն բոլոր մեղավորները։Սա է մեր պահանջըԱվելին13:5514.04.22 -
ՀասարակականՊատերազմը Շուշիի համար է եղել․ Նիկոլ ՓաշինյանԱզգային ժողովում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյան անդրադարձավ այն հայտարարություններին, թե 44-օրյա պատերազմի հետևանքով հանձնվել է Շուշին։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, ՀՀ վարչապետը ընդգծեց՝ պատերազմը Շուշիի համար է եղել։ «Ասում են կանգնեցնեիք պատերազմը։ Ինչու մենք չէի՞նք մտածում պատերազմը կանգնեցնելու մասին։ Կամ ասում են կանխեիք պատերազմը, ինչու մենք չէի՞նք մտածում կանխելու մասին։ Առանց Շուշիի հնարավոր չէր պատերազմ կանգնեցնել կամ կանխել։ Հնարավոր չէր ուղղակի։ Ես մի քանի անգամ սա ասել եմ։ Եվ մեր տղաները, ովքեր ընկել են, փառք նրանց, նրանք կանգնել են այս իրավունքի համար։ Նրանք կանգնել են Ղարաբաղը չհանձնելու հնարավորության համար։ Եվ այն, ինչ ես խոսում եմ, Ղարաբաղը չհանձնելու մասին է, որովհետև, եթե այլ ճանապարհով գնանք Ղարաբաղը հանձնելու ենք, Փառուխի դեպքերը ձեզ օրինակ, կտոր-կտոր։ Հերիք է խաբենք իրար»,- շեշտեց Փաշինյանը։Ավելին13:5314.04.22 -
ՔաղաքականԶոհվածների հարազատների հետ հանդիպումներին ես տեսնում եմ, որ խաղաղության օրակարգը ունի շատ լայն կոնսենսուս․ ՆազարյանՔաղաքացիների, զոհված զինծառայողների հարազատների հետ հանդիպումների ժամանակ ես տեսնում եմ, որ խաղաղության օրակարգը ունի շատ լայն հանրային կոնսենսուս, այսօր խորհրդարանում հայտարարել է ՔՊ-ական պատգամավոր Լենա Նազարյանը: «Երկու ամիս առաջ էր, որ քաղաքացիական հանրության ներկայացուցիչներ՝ մեծամասամբ կանայք, շատ արդարացի զայրույթով հավաքվել էին Կառավարության շենքի դիմաց (նախօրեին սահմանին նորից զոհեր էին եղել), և նրանք պահանջներ ունեին Կառավարությանը հասցեագրված։ Պահանջում էին ավելի խորը խրամատներ փորել, պահանջում էին սահմանին ամրաշինական աշխատանքներ անել, պահանջում էին նորակոչիկներին հեռացնել սահմանից, փոխարենը պայմանագրային զինծառայողներին տանել սահման՝ կարծես պայմանագրայինների կյանքը պակաս կարևոր է։ Եվ, ի զարմանս ինձ, այդ հարգարժան կանայք՝ քաղաքացիական հանրության ներկայացուցիչները, չասացին վճռական և աներկբա պահանջ Կառավարությանը ուղղված, որ գնացեք և կնքեք խաղաղության պայմանագիր Ադրբեջանի հետ, փակեք պատերազմի էջը, գնացեք լուծումների»,- ասել է Նազարյանը։ Պատգամավորը հավելել է, որ չի ձգտում ձևավորել ընդդիմության և քաղաքացիական հանրության օրակարգերը, բայց իր համար պարզ է մի բան՝ փաստորեն այս Կառավարությունը, որը առաջ է տանում խաղաղության օրակարգը, բոլորից առաջադիմական է։ «Սա շատ աննորմալ և տարօրինակ երևույթ է։ Որպես կանոն հակառակն է լինում, որպես կանոն ավելի առաջադիմական լինում են ընդդիմությունը և քաղաքացիական հանրությունը։ Բայց ինձ միշտ հուսադրում է այն, որ քաղաքացիների, զոհված զինծառայողների հարազատների հետ հանդիպումների ժամանակ ես տեսնում եմ, որ խաղաղության օրակարգը ունի շատ լայն հանրային կոնսենսուս։ Եվ ես նույնպես միանում եմ այդ հանրային կոնսենսուսին, հայտնում եմ իմ աջակցությունը վարչապետին, արտաքին գործերի նախարարին և իր աշխատակազմին և ամբողջ Կառավարությանը՝ խաղաղության օրակարգը կյանքի կոչելու վճռական և աներկբա պահանջով»,- եզրափակել է Նազարյանը։Ավելին13:4614.04.22 -
ՔաղաքականՆախ ամբողջ թիմի անհապաղ հրաժարականը, իսկ հետո՝ արդեն հայկական Նյուրնբերգը. Գեղամ ՆազարյանԵրեկ խորհրդարանում հնչած այն միտքը, թե հնարավոր էր խուսափել պատերազմից, բայց այդ դեպքում տարբերությունն այն կլիներ, որ զոհեր չէին լինի, մեղմ ասած, հունից հանել, զայրացրել է հերոս, նահատակ տղերքի ծնողներին, եղբայրներին, քույրերին, կանանց եւ երեխաներին։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, Ճշմարտություն հանուն սերունդների համար նախաձեռնության հիմնադիր Գեղամ Նազարյանը, որի կրտսեր որդին՝ Աբգարը զոհվել է արցախյան վերջին պատերազմի ժամանակ: Նա, մասնավորապես, նշել է. «Այս իրավիճակից դուրս գալու լուծումը մեկն է. նախ ամբողջ թիմի անհապաղ հրաժարականը, իսկ հետո արդեն հայկական Նյուրնբերգը։ Մեր տղերքին նահատակության տանողը խոստովանում է, որ տղերքը կարող էին եւ չզոհվել ու կարծում է, որ գոնե հրաժարական չպետք է տա։ Հայաստանի փրկության գործընթացն առաջնորդելու եւ իրականության են հասցնելու հերոս տղերքի ընտանիքի անդամմները։ Սա իր մեջ նաեւ մեծ խորհուրդ ունի։Ավելին13:4414.04.22 -
ՀասարակականՎարչապետ կոչեցյալը չի հասկանում՝ թույլը ուժեղի հետ չի կարող խաղաղության դարաշրջան թևակոխել. Ասկերանի նախկին ղեկավարԵրեկ ՀՀ վարչապետ կոչվածը պատճառաբանում էր, որ Արցախից հրաժարվում է միջազգային հանրության բացահայտ ճնշումների ներքո. hակառակ դեպքում՝ պատերազմն անխուսափելի է, Facebook-ում գրել է Ասկերան վարչական շրջանի նախկին ղեկավար Սասուն Բարսեղյանը։ Նա, մասնավորապես, հավելել է. «Հետաքրքիր է, իսկ նույն միջազգային հանրությունն արդյոք պահանջում է թուրքիայից, ի դեմս սուլթան էրդողանի, հրաժարվել Կիպրոսի թուրքական հանրապետությունից և հանձնել հույներին։ Միջազգային հանրությունն արդյոք պահանջում է Իսրայելից, ի դեմս վարչապետ Բենեթի, հրաժարվել Գոլանի բարձունքներից և հանձնել Սիրիային։ Եվ ինչպիսին կլիներ թուրքերի և հրեաների վերաբերմունքը, երբ հանկարծ մի օր էրդողանն ու Բենեթը իրենց խորհրդարաններում, մեջլիսում և Կնեսետում կմկմալով, ողորմելի տեսքով հայտարարեին առ այն, որ միջազգային հանրությունը ճնշումներ է գործադրում, ուրիշ ելք չկա, այսքան տարի իրենք սխալվել են և այլևս անհնար է պահել վերոնշյալը, ինչը, բնականաբար նշանակում է, որ պիտի հանձնեն, հակառակ դեպքում պատերազմն անխուսափելի է. -Էրդողանը՝ Կիպրոսի թուրքական հանրապետությունը հույներին, -Բենեթը՝ Գոլանի բարձունքները Սիրիային։ Ոնց եք մտածում։ Կմնան արդյոք իրենց պաշտոններին նշված անձիք թեկուզ 10 վարկյան։ Համոզված եմ, չեն մնա։ Կհանդուրժեն, արդյոք նման իրավիճակ հրեաներն ու թուրքերը։ Համոզված եմ, չեն հանդուրժի։ Անհնար է նույնիսկ պատկերացնել նման իրավիճակ։ Իսկ ինչու հնարավոր դարձավ աշխարհի հինավուրց՝ Նոյի երկրում, Հայաստանի Հանրապետությունում։ Ինչու հանդուրժեց աշխարհի հնագույն իմաստուն ազգը-հայը։ Հ.Գ. Վարչապետ կոչեցյալին թվում է տարածքներ զիջելով, անընդհատ նվաստանալով, խաղաղություն աղերսելով, դարավոր թշնամիների հետ խաղաղության դարաշրջան է Է թևակոխում և այդ պրոցեսին Արցախը կոկորդին մնացած ոսկոր է։ Չի հասկանում մի պարզ ճշմարտություն։ Թույլը, տկարը ուժեղի հետ չի կարող խաղաղության դարաշրջան թևակոխել։ Թույլին չեն հարգում։ Չեն սիրում։ Թույլի հետ ընկերություն չեն անում։ Հաշվի չեն նստում։ Թույլին Տրորում են, Ճզմում, Հոշոտում։ Թույլին Կլանում են, Ոչնչացնում։ Էսա կյանքի օրենքը։ Ջունգլիների օրենքը-կամ դու, կամ քեզ։ Հազարավոր տարիների ընթացքում նույնն է։ Ձևերն են միայն փոխվել։ Ուժն է ծնում իրավունքը և վերջ։ Վերջ։Ավելին13:4314.04.22 -
ՔաղաքականԱրցախը չի կարող լինել Ադրբեջանի կազմում. մենք ոչինչ ոչ մեկի չունենք տալու, միայն վերցնելու բան ունենք. «Ուժը Հայրենյաց»րցախը երբեք չի կարող լինել Ադրբեջանի կազմում դա մեզ համար անընդունելի եղել է և անընդունելի կմնա ընդմիշտ։ Այս մասին հայտարարություն է տարածել Տիգրան Արզաքանցյանի գլխվորած նորաստեղծ «Ուժը Հայրենյաց» կուսակցությունը: Հայտարարությունում նաեւ ասվում է. «Հայ ժողովուրդի պայքարն ու դարերի պատմությունը վկա, մենք ոչինչ ոչ մեկի չունենք տալու, մենք միայն վերցնելու բան ունենք և այդ ուղղությամբ միայն պետք է քայլեր ձեռնարկենք։ Սակայն ինչպես տեսնում ենք օրվա իշխանությունը նպատակադրվել է վերացնել ՀԱԱՅԱՍՏԱՆ-ԱՐՑԱԽԸ քարտեզի վրայից, ջնջել հայի պատմությունն ու հասցնել այս ժողովրդին կործանման՝ իրագործելով թուրքի դարավոր երազանքը։ Արտաքին քաղաքականությունը շարունակում է թրքամետության հերթական դրսևորումները, ներքին քաղաքական կյանքում անհասկանալի ալեկոծումներ են, երկրի տնտեսությունը օր-օրի գահավիժում է, արտագաղթի թվերը շարունակում են մտահոգիչ մնալ։ Միակ լուծումը, որ հայ ժողովուրդն օր առաջ պետք է իր կամքը ցույց տա։ Ուրիշ ելք չկա, փրկությունը սա է, մենք պետք է ձևավորենք անցումային ազգային իշխանություն, որն արդեն Արցախի լուծման հարցը կտանի միջազգային իրավունքին համահունչ։Ավելին13:4114.04.22 -
ՔաղաքականՀայաստանն ամեն ինչ անելու է, որ խաղաղության օրակարգը իր տրամաբանական ավարտին հասցնի․ ՍուքիասյանՀայաստանն ամեն ինչ անելու է, որ խաղաղության օրակարգը իր տրամաբանական ավարտին հասցնի, Ազգային ժողովում հայտարարեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը: «Համարձակության համար ես իմ շնորհակալությունն եմ ուզում հայտնել պետական-քաղաքական գործիչ Նիկոլ Փաշինյանին, որ երեկ իր ելույթում ՀՀ քաղաքացիներին ասաց այն ճշմարտությունը, որն ունեցել ենք», - ասաց նա: Խաչատուր Սուքիասյանը հարց բարձրացրեց՝ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն ու ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը ինչո՞ւ Ղարաբաղի խնդիրը չլուծեցին: «Լավ, դուք եղել եք պաշտպանության նախարար, ինչո՞ւ չգրավեցիք ամբողջ տարածաշրջանը, որ այսօր հանգիստ մնային, սա անընդունելի է ու ես, երբ նշեցի, որ պետք է համարձակություն ունենալ ու հասարակությանն ասել դառը ճշմարտությունը, դա նրա համար է, որ երբ դու ճշմարտությունը հասարակությանը ասում ես, հասարակությունը գտնում է, գիտակցում է ու սկսում է պաշտպանել տվյալ իշխանությանը», - ասաց ՔՊ-ական պատգամավորը:Ավելին13:3514.04.22 -
ՀասարակականՀայաստանը գրավել է թուրքամետների խմբավորումը․ թյուրքագետԿապիտուլիանտից հետո ԱԺ պատգամավորները երեկվանից իրար հերթ չտալով պաշտպանում են Ադրբեջանի ու Թուրքիայի թեզերը և արդարացնում հայության դեմ վերջիններիս գործած բոլոր հանցանքները։ Թաղվում է Հայաստանի անկախությունը, այլ ոչ թե միայն Արցախը կամ Սյունիքը։ Այս նույն մարդիկ, եթե մնան իշխանության, նույն կերպ արդարացնելու են հայերի ցանկացած սպանություն մեր հայրենիքում, թուրքերի կողմից մեր երկրի ցանկացած տարածքի նվաճում, մեր տների բռնագրավում։ Սա դավաճանություն է, դասագրքային դավաճանություն։ Ազգային պետությունում այս մարդիկ ոչ միայն պատժված կլինեին, այլև երբեք չէին հայտնվի օրենսդիր մարմնում։ Մի՛ զարմացեք, որ Երևանում սկսել են պղծել մեր հերոսների արձանները, դրոշները, եթերից անհետանալու է ազգային ցանկացած խորհրդանիշ, իսկ բոլոր նրանք, ովքեր կհանդգնեն վերականգնել ազգային արժանապատվությունը և դիմադրել թուրքերի նվաճմանը, կպատժվեն հայկական ազգանուններով թուրքերի կողմից։ Սա է առաջիկա ապագայի իրական պատկերը, քանի որ Հայաստանը գրավել է թուրքամետների խմբավորումը։Ավելին13:3114.04.22 -
Արտաքին քաղաքականությունՎիեննայում կկայանա Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների նոր հանդիպումը. Թուրքիայի ԱԳՆԹուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն ասել է, որ Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների հաջորդ հանդիպումը կկայանա Վիեննայում։ «Եթե մենք խոսում ենք հարաբերությունների կարգավորման մասին, ապա ինչո՞ւ հանդիպումներ չանցկացնել Թուրքիայում կամ Հայաստանում։ Մենք նման պատրաստակամություն ենք հայտնել», - ասել է Չավուշօղլուն NTV-ին տված հարցազրույցում՝ հավելելով, որ հատուկ ներկայացուցիչների հաջորդ՝ երրորդ հանդիպումը տեղի կունենա Վիեննայում։Ավելին13:2914.04.22 -
ՀասարակականՍերժ Սարգսյանը հանձնելո՞ւ էր Շուշին, չէր հանձնելու, պատերազմ էր սկսվելու. ու ոչ միայն Շուշին, Ղարաբաղի մի մասը հանձնելո՞ւ էր․ ՓաշինյանՎարչապետ Նիկոլ Փաշինյանը խորհրդարանում այսօր անդրադարձել է ՀՀ երրրոդ նախագահ Սերժ Սարգսյանի արձագանքին: «Պատահական չէ, որ Սերժ Սարգսյանը երեք ժամանոց քննարկումից անդրադարձել է ընդամենը մեկ դրվագի՝ ասելով, որ ինքը Ղարաբաղի հարցի փուլային կարգավորման շուրջ չի բանակցել երբեք և, որ ինքը փուլայինի ու փաթեթայինի տարբերության մասին մի քանի անգամ հրապարակային խոսել է ու բացատրել, որ փաթեթային տարբերակը չի կարող կյանքի կոչվել մեկ օրում կամ մեկ ժամում, այլ, միանշանակ, պետք է լուծվի փուլերով»,- հայտարարել է վարչապետը: Նա նշել է, որ Սերժ Սարգսյանն արձագանքել է միայն այս մեկ դրվագին, որովհետև այս դրվագի պարզաբանմամբ ֆունդամենտալ մի հարց է լուծվում, որ 1998 թվականի իշխանափոխությունը ոչ թե Ղարաբաղի որևէ կարգավիճակի համար էր, այլ իշխանությունը զավթելու համար էր: «Սա է պատճառը, որ նա անդրադարձել է միայն այս դրվագին, որովհետև միայն այս պարզաբանումը ընդգծում է, որ 20 տարվա պատմությունը ունեցել է բոլորովին ուրիշ համատեքստ: Ամենևին էլ պատահական չէ, որ 2020 թվականի պատերազմից հետո Սերժ Սարգսյանը, վերադառնալով 2018 թիվ, ասում է «ես այն ժամանակ ուզում էի մնալ վարչապետ Ղարաբաղի հարցի համար». նրանց ամեն ինչի լեգիտիմությունը Ղարաբաղի հարցն է»,- ասել է Փաշինյանը: Նա ասել է, թե ոնց էր Սերժ Սարգսյանը լուծելու Ղարաբաղի հարցը, երբ 2018 թվականի ապրիլի 17-ին ասել է, որ բանակցությունները կանգնած են, լավատեսություն չեն ներշնչում ու Ադրբեջանի ակնկալիքները անընդունելի են: «Գնալու էր ու ընդունե՞ր Ադրբեջանի անիրատեսական պահանջները»,- ասել է վարչապետը: Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ 1996 թվականին Շուշիի հարցը սեղանին է եղել: «Սերժ Սարգսյանը հանձնելո՞ւ էր Շուշին, չէր հանձնելու, պատերազմ էր սկսվելու. ու ոչ միայն Շուշին, Ղարաբաղի մի մասը հանձնելո՞ւ էր»,- հարցրել է նա:Ավելին13:2714.04.22 -
ՀայաստանԲացառիկ դեպք՝ Շիրակում․ գյուղի 2 մայր խոզերից մեկը հղիացել է վարազիցԳյուղի 2 մայր խոզերից մեկը հղիացել է վարազից․ բացառիկ դեպք՝ Շիրակի մարզի Անիի սահմանային գյուղերից մեկում: Այդ գյուղում ընդամենը 2-3 խոզ կա, բոլորը էգ: Երբ խոզերի տիրոջը ընկերները պատմել են, թե ազատ դաշտերում թափառող նրա խոզին տեսել են վարազի հետ զուգավորվելիս, նա թերհավատությամբ է վերաբերվել: Բայց մի քանի օր առաջ խոզուկները ծնվել են: Բոլորը 7 ձագերն էլ նման են վարազի։ Այս մասին հայտնել է «Շիրակ կենտրոն» ՀԿ նախագահ Վահան ԹումասյանըԱվելին13:1914.04.22 -
ՀայաստանՀայլուր 12:30 ՔՊ-ականը ճիշտ չի համարում գաղափարը, որ Արցախն Ադրբեջանի կազմում ապագա չունիԱվելին12:3014.04.22 -
ԱրցախԱրցախի Ազգային ժողովն արտահերթ նիստ կգումարիԱպրիլի 14-ին՝ժամը 11։00-ին, ԱՀ Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանը ԱԺ խմբակցության ղեկավարների և աշխատակազմի պատասխանատուների մասնակցությամբ հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն։ Այս մասին հայտնում են Արցախի ԱԺ-ից։ «Խորհրդակցության ընթացքում որոշվել է Արցախի Հանրապետության Սահմանադրության 114-րդ հոդվածի 2-րդ մասի և «Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն Ազգային ժողովի պատգամավորների նախաձեռնությամբ 2022 թվականի ապրիլի 14-ին՝ ժամը 19:00-ին, գումարել Արցախի Հանրապետության Ազգային ժողովի արտահերթ նիստ՝ Ազգային ժողովի հայտարարության մասին օրակարգով»,- նշված է հաղորդագրությունում։Ավելին12:2614.04.22 -
Հայաստան2020–ին ունեցանք անհաջողություն, բայց պետք չէ ողբերգություն սարքել․ Հովիկ ԱղազարյանՄի հարգարժան հայրենասերի հետ էի զրուցում, ասաց պարոն Աղազարյան, Հովիկ ջան, այն ինչ դու արեցիք, դա հեղափոխություն չէր, ազգային ազատագրական շարժում էր։ Այս մասին այսօր Ազգային ժողովում՝ ելույթի ժամանակ ասաց « Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը։ «Հաղթել ենք 90–ականների ճակատամարտը, փառք տվել տղաներին, 2020 թվականին ունեցանք անհաջողություն, որի հետ կապված չպետք է նորից ողբերգություն սարքենք, որովհետև ես համաձայն չեմ այն տերմինի հետ, որ մենք պարտվել ենք, և այլն»,–ասաց Աղազարյանը։ Նրա խոսքով՝ այսօր իշխանությունը շարժվում է խաղաղության օրակարգով, բայց ինքը վստահ չէ, որ հարևան երկիրը պատրաստ է դրան․«Բայց աշխարհը գիտի, որ մենք ուզում ենք խաղաղություն, դա աշխարհը գիտի։ Հիմա իմ կողմից ոչ հարգելի ընդդիմադիր գործընկերները ի՞նչ են ասում, ասում են՝ Արցախի հետ մեր դիրքորոշումն իրենց համար անընդունելի է, և իրենք այլ տեսակետ ունենք։ Է թող գան իրենց տեսակետով։ Բարձրացրեք Արցախի անկախությունը ճանարչելու հարց, բութ, որը նշանակում է Ադրբեջանին պատերազմ հայտարարել կամ պատերազմական գործողությունները վերսկսկել, հավաքեք ինչ–որ իմաստով տեսանելի աջակցություն, բարձրացրեք այդ հարցը, կգնանք ընտրության՝ մենք մեր ծրագրով, դուք ձեր ծրագրով։ Մեր ծրագիրը որն է՝ մենք Ադրբեջանի տարածքային ամբողջականության հետ կապված խնդիրներ չունենք, մենք ունենք մի խնդիր, որ Արցախի ժողովուրդը փաստորեն ինքնորոշվում է և մենք պետք է ամեն ինչ անենք, որ դա արդարացի ու արագ լուծման հասցնենք»,–ասաց Աղազարյանը։Ավելին12:1014.04.22