Լրահոս
-
ՀասարակականՈստիկանները ներխուժել են Արամ Վարդանյանի, նրա հարազատների տներՕրվա սկանդալն է դարձել ոստիկանների գիշերային այցելությունը «Վստրեչի ապեր» մականունով հայտնի Արամ Վարդանյանի ու նրա հարազատների տներ: Մի քանի տասնյակ ոստիկաններ ինչպես պնդում են փաստաբանները, պատերի վրայով մագլցելով ներխուժել են տներ, ջարդել դռները, պատուհանները, մարդկանց բերման ենթարկել: Հետո պարզ դարձավ, որ ոստիկանները ապօրինի զենք-զինամթերք են փնտրել, բայց գտել ու առգրավել են հարսանիքի Դի-վի-դի-ներ: Վարդանյանը, որն այդ պահին տանը չի եղել, մամուլին ոչ պակաս սկանդալային մանրամասներ է պատմել: Նրա խոսքով, դեպքից առաջ իրեն գործարք են առաջարկել, թե կպառկեցնեն ասֆալտին, կնկարեն, հետո իր համար լավ կլինի։ Բայց, փաստորեն, գործարքը չի կայացել:
Ավելին23:1505.03.20 -
ՀասարակականՄեկ սմարթֆոն եւ 2 անգամ շատ ինտերնետ՝ 2 տարովՅուքոմի գարնանային անակնկալների մասին: Հիմա ընկերությունն առաջում է 2 անգամ ավելի շատ ինտերնետ:
Ավելին23:1505.03.20 -
ԱշխարհԿորոնավիրուսն աշխարհում. 12 մլրդ դոլար ՀԲ-ից՝ վարակի տարածման դեմԻսկ աշխարհում կորոնավիրուսը շարժվում է արևելքից՝ արևմուտք աշխարհագրությամբ: Մինչ Չինաստանում խիստ պակասել են մահվան ու վարակման դեպքերը Իրանում, Իտալիայում, ու Միացյալ Նահանգներում օրեցօր թվերն ավելի մտահոգիչ են դառնում: Չինաստանի սահմաններից դուրս մեկ օրում կորոնավիրուսով է վարակվել 2100 մարդ: Համաշխարհային բանկը 12 մլրդ դոլար կտրամադրի զարգացող երկրներին հիվանդության տարածման դեմ պայքարելու համար:
Ավելին23:1105.03.20 -
ԱռողջապահականԱԺ-ում եւ կառավարությունում առողջ են. դասերը կվերսկսվենԵրբ Գոլդեն Փելեսում կարանտինի մեջ մարդիկ կան, որ 2 օր ազատ շփվել են բոլորի հետ, ծնողներին ամենաշատն անհանգստացնողը իրենց երեխաների ճակատագիրն է: Դասերը երկուշաբթիից կվերսկսվեն: Կրթության նախարարն այսօր կառավարության նիստում ասել է Առողջապահության նախարարությունից դպրոցները փակելու հատուկ ցուցում չունեն: Իսկ Ազգային ժողովում հատուկ ցուցում կա: Պատգամավորները, այցելուներն ու լրագրողները կարող են շենք մտնել միայն ջերմությունը չափելուց հետո: Խորհրդարանում երևի գիտեն, որ վտանգավոր վիրուսով վարակվածի ջերմությունն էլ կարող է 36 ու 6 լինել:
Ավելին22:3705.03.20 -
Առողջապահական«Կորոնավիրուսի շենքը»՝ ԵրեւանումՉնայած կորոնա-խուճապը ցրելու կառավարության ջանքերին, մենք շարունակ նոր ահազանգեր ենք ստանում մահաբեր վիրուսից զգուշացող քաղաքացիներից: Կորոնավիրուսով վարակված 29-ամյա մեր հայրենակցի հետ՝ նույն ինքնաթիռով Թեհրանից Երևան ժամանած տղամարդը 2 օր ապրել է հարազատների հետ նույն հարկի տակ ու հետո նոր մեկուսացվել: Ու այդպես 3 տասնյակ մարդ:
Ավելին22:3505.03.20 -
ԱրցախՆախընտրական Արցախում ԼՂ հարցի վերաբերյալ հստակություն են ուզումԱրցախում նախագահական ու խորհրդարանական ընտրությունների քարոզարժավի 9-րդ օրը թեկնածուները շարունակում են շրջել տարբեր տարբեր գյուղերով ու քաղաքներով, պատմել իրենց հավակնոտ ծրագրերի մասին:
Ավելին22:3305.03.20 -
ՀասարակականՎազգեն Սարգսյանը 61 տարեկան կդառնարԱյսօր Հայաստանն ու Արցախը նշում են Վազգեն Սարգսյանի ծննդյան օրը: Սպարապետն այսօր կդառնար 61 տարեկան:
Ավելին22:2405.03.20 -
ՀասարակականԱտելության խոսքի դեմ՝ ատելության մթնոլորտումՄինչ Ազգային ժողովում ուշադիր ստուգում են բոլորին, որ դրսից եկող վարակը չմտնի շենք, ներսում տարածվել էր ատելության վարակը: Կրքերը թեժացել են հակառակի պես բռնության կոչերը քրեականացնող օրինագծի քննարկման ժամանակ: Թե ինչպես է ստացվել, որ իշխանական պատգամավորն ասել է հպարտ է իր Հանրապետական անցյալով:
Ավելին22:2405.03.20 -
ՀասարակականՀՀ ԶՈւ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանի ուղերձը Հայաստանի ազգային հերոս Վազգեն Սարգսյանի ծննդյան օրվա առթիվԱմենակատարյալ ստեղծագործությունն ազատագրված հողն է» մտքի հեղինակին իզուր չէ որ ժողովուրդը Սպարապետ կոչեց և դասեց ազգային հերոսների շարքին:
Ավելին13:1605.03.20 -
ՀասարակականՀՅԴ ԳՄ-ի՝ լայն ուժերի մասնակցությամբ քննարկումների շարքը նվիրված է ՀՀ սոցիալ-տնտեսական խնդիրներինՀՅԴ Գերագույն մարմինը նախաձեռնում է պարբերական քննարկումների շարք՝ կարևորելով ՀՀ սոցիալ-տնտեսական զարգացման առկա խնդիրների համակողմանի և առարկայական գնահատման անհրաժեշտությունը, դրանց իրական լուծումներին ուղղված քաղաքական բազմակողմանի և շահագրգիռ քննարկում:
Ավելին13:1305.03.20 -
ԱրցախՁեռնպահ մնալ օրենքով չնախատեսված քայլերով բանակը ներգրավել քաղաքական զարգացումներում. Արցախի ՊԲՎերջին շրջանում, պայմանավորված Արցախի Հանրապետությունում մեկնարկած նախընտրական գործընթացներով, որոշ հասարակական և քաղաքական շրջանակների կողմից փորձ է արվում բանակը ինչ-որ կերպ ներգրավվել տվյալ զարգացումներում, ինչն անթույլատրելի է:
Ավելին12:5805.03.20 -
ԱրցախՎիտալի Բալասանյան. «Տարածքներ չեն հանձնվելու, իրականացնելու ենք Արցախի համաչափ զարգացման ծրագրեր»«Թույլ չեմ տալու, երդումս կարող եմ կրկնել Ձեր առջեւ, թույլ չեմ տալու տարածք հանձնվի… Եկեք պատասխան տանք մեր մարտական այն ընկերներին, որոնք այսօր մեզ հետ չեն, սա՞ է մեր պահած երկիրը»
Ավելին12:5305.03.20 -
ՀասարակականԽորհրդանշական միջոցառում՝ նվիրված Սպարապետի ծննդյան 61-ամյա տարելիցինԱնդրադառնալով Վազգեն Սարգսյան մարդու, զինվորականի, պետական ու ազգային գործչի կերպարին՝ բանակի հրամանատարը բարձր է գնահատել նրա առանցքային դերակատարումը մեր համազգային խնդիրների կատարման համատեքստում՝ նշելով, որ մեծ հայի օրինակը ուղենշային պետք է լինի նաև մերօրյա հայրենյաց պաշտպանների համար:
Ավելին12:5105.03.20 -
ՔաղաքականՌուսաստանը մեսիջ ուղարկեց, որ ժամանակն է Քոչարյանի շուրջ թատրոնը ավարտել. Տիգրան ՔոչարյանԱվելին12:4805.03.20 -
ՔաղաքականՓաշինյանի պաշտոնական այցը ՌԴ չեղարկվել է․ 7or.amՓաշինյանի այցի չեղարկման որոշումից հետո պրոկրեմլյան «Կոմերսանտ» թերթը շատ խոսուն վերնագրով և բաց տեքստով է գրել, որ հայ–ռուսական ներկա հարաբերություններում անկյունաքարային է Քոչարյանի թեման։ Պուտինի համար դա զգայուն հարց է ինչպես մարդկային–ընկերական, այնպես էլ քաղաքական ու աշխարհաքաղաքական առումներով։ Փաշինյանը դա գիտի, սակայն ինչ–ինչ պատճառներով ընդառաջ չի գնում ռուսական հորդորներին։
Ավելին12:3405.03.20 -
ՀասարակականԱրամ Վարդանյանին ձերբակալելու որոշում կա․ ՀՀ ՈստիկանությունԱրամ Վարդանյանի տանը ոստիկանության գործողությունների մասին հայտնել է Վարդանյանի փաստաբան Երվանդ Վարոսյանը: Ըստ փաստաբանի՝ ոստիկանության գործողությունները եղել են ապօրինի, նրանք որևէ փաստաթուղթ չեն ներկայացրել, ոչինչ չեն բացատրել:
Ավելին12:2105.03.20