Լրահոս
Հասարակական
13:13
05.03.20
67

ՀՅԴ ԳՄ-ի՝ լայն ուժերի մասնակցությամբ քննարկումների շարքը նվիրված է ՀՀ սոցիալ-տնտեսական խնդիրներին

Img default alt hy

ՀՅԴ Գերագույն մարմինը նախաձեռնում է պարբերական քննարկումների շարք՝ կարևորելով ՀՀ սոցիալ-տնտեսական զարգացման առկա խնդիրների համակողմանի և առարկայական գնահատման անհրաժեշտությունը, դրանց իրական լուծումներին ուղղված քաղաքական բազմակողմանի և շահագրգիռ քննարկում:

Այս շարքի առաջին հանդիպումը տեղի կունենա 2020 թվականի մարտի 6-ին, ժամը՝ 15.00-18.00-ն, «Անի Գրանդ հոթել» հյուրանոցում (հասցեն՝ ք. Երևան, Հանրապետության 65):

Համաժողովին հրավիրված են խորհրդարանական և արտախորհրդարանական, իշխանական և ընդդիմադիր քաղաքական ուժերի, քաղաքացիական հասարակության, մասնագիտական և փորձագիտական լայն շրջանակի ներկայացուցիչներ:

Համաժողովում նախատեսվում են հետևյալ հիմնական հարցերի շուրջ քննարկումներ.

• տնտեսության պետական կարգավորումն ու պետության նպատակային մասնակցութունը,
• սոցիալական պաշտպանության քաղաքականության անհրաժեշտ բնույթը,
• կենսաթոշակային համակարգը,
• եկամտային հարկի փոփոխությունները,
• աշխատանքային իրավունքների պաշտպանության անհրաժեշտ բարեփոխումները:

Քննարկվող հարցերի, քննարկումներին հնչեցված տեսակետների, մոտեցումների և առաջարկությունների հիման վրա կձևավորվեն նաև թեմաներ՝ հաջորդ համաժողովների համար:

Քննարկման արդյունքները մասնակիցների կողմից համատեղ կամփոփվեն: Համաձայնեցված տեսակետները նաև կհրապարակվեն, հանրային օրակարգ ձևավորելու նպատակով: