Լրահոս

2020-02-06
2020-02-05
  • Արցախ
    «Արցախը՝ մեծ փոփոխությունների նախաշեմին»

    Հայաստանի ու Ադրբեջանի արտգործ նախարարների վերջին հանդիպումը Ժնևում փորձագետներին կասկածելու առիթ այլևս չի տալիս՝ բանակցությունների սեղանին կա փաստաթուղթ, որի մասին դեռևս չի բարձրաձայնվում: «Հակառակը պնդողները կեղծում են և փորձում հիմարացնել հանրությանը»,- շեշտում են Արցախը մեծ փոփոխությունների նախաշեմին քննարկման մասնակիցները: Նրանք ահազանգում են, որ Արցախում քաղաքական իրավիճակը ճոճելու փորձ է արվում: Իսկ պրոցեսի շահառուները Արցախի նախագահի երկու թեկնածուներն են, նաև պաշտպանության բանակի նախկին հրամանատարը:

    22:27
    05.02.20
    Ավելին
  • Հասարակական
    ԱԻՆ-ում բալերով կտարբերեն աշխատողին՝ չաշխատողից

    Արտական իրավիճակների նախարարությունում իրավիճակ է փոխվում: Աշխատանքի արդյունավետությունը չափելու նոր նշաձող է սահմանել նախարար Ֆելիքս Ցոլոկյանը: Այսպես կփորձեն լավ աշխատողին վատից տարբերել ու պարգևավճար տալ միայն լավերին: Ի դեպ, 2019-ին ԱԻՆ-ում մոտ երկու միլիարդ դրամի պարգևավճար է բաժանվել:

    22:25
    05.02.20
    Ավելին
  • Հասարակական
    Բալահովիտի «սպիտակ տան» սեւ օրերը

    Բողոքի ալիքը կարող է նաև Բալահովիտ հասնել: Փայտե շենքերում ապրող 24 ընտանիքներին նոր իշխանությունը, հների պես ասել է համբերեք: Բնակիչների համբերության բաժակը լցվել է: Փրկարարները իրենց զգուշացրել են անզգույշ կրակից փայտե շենքը 15 րոպեում կարող է մոխիր դառնալ:

    22:25
    05.02.20
    Ավելին
  • Առողջապահական
    Թունավոր էկլեր. Վանաձորի հիվանդանոցում 50 թունավորված կա

    Թունավորման մասսյական դեպք է գրանցվել Լոռիում: Վանաձորի ինֆեկցիոն հիվանդանոցում այս պահին բուժում է ստանում 50 քաղաքացի: Թունավորման պատճառը Երևանից Լոռի հասած էկլերներն են, որոնք բնակիչները գնել են խանութից: Դեպքից հետո, ընկերությունը դադարեցրել է թխվածքի վաճառքը ամբողջ հանրապետությունում:

    22:23
    05.02.20
    Ավելին
  • Հասարակական
    Փոխոստիկանապետ. «Ով չի դիմադրում, ասֆալտին չի պառկում»

    «Ոստիկանությունը կաշկանդված է գործում»,- ասֆալտին պառկեցնելու վերջին օպերացիաններից հետո արձանագրել է իշխող իմ քայլական պատգամավորը: Փոխոստիկանապետը հակադրաձել է նրան, թե գործում են օրենքով: Ի դեպ, ոստիկանության աղմկոտ գործողությունները ֆեյսբուքում անուն են ստացել. Բերման երեքշաբթիներ:

    22:22
    05.02.20
    Ավելին
  • Աշխարհ
    Թրամփը, Փելոսին, մյուսները եւ պատռված տեքստը

    Միացյալ Նահագների սենատը Երևանի ժամանակով գիշերը երեքին՝ քվերակության կդնի Դոնալթ Թրամփին իմպիչմենթ հայնտելու բանաձևը: Այն հաստատել ու ուղարկել էր ներկայացուցիչների պալատը, որի խոսնակը՝ ցուցադրաբար Դոնալդ Թրամփի ներկայությամբ պատռել է նրա ելույթի տեքստը: ԱՄՆ նախագահը կոնգրեսում ներկայացնում էր «Երկրի դրության մասին» իր ամենամյա ուղերձը:

    22:21
    05.02.20
    Ավելին
  • Հասարակական
    Վանեցյանը փակ հանդիպման է հրավիրել թերթերի խմբագիրներին

    ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը մոտ 2 ու կես ժամ փակ հանդիպում է անցկացրելՀայաստանի առաջատար թերթերի խմբագիրների հետ: Հանդիպումը տեղի է ունեցել մայրաքաղաքի սրճարաններից մեկում: Տեսագրությունը կհրապարակվի, հավանաբար վաղը օրվա թերթերի լույս տեսնելուց հետո:

    22:20
    05.02.20
    Ավելին
  • Քաղաքական
    ԱԺ-ն պատրաստվում է տուն ուղարկել ՍԴ ամբողջ կազմին

    Իմ քայլական պատգամավորի նախաձեռնած օրինագծերից մեկը հրապարակվել է Ազգային ժողովի կայքում: Այն ընդունվելու դեպքում, պաշտոնից պետք է հեռանան մինչև 2018-ի ապրիլի 9-ը նշանակված սահամանդրական դատարանի դատավորները: Անկախ իրավաբաները այն համարում են ոչ միայն իրավունքին, մայր օրենքին, այլև պետականությանը հակադիր փաստաթուղթ, որը առերևույթ տապալում է սահմանադրական կարգը: Խորհրդարանի ընդդիմադիր թևը նույնպես հայտարարել է, որ իշխող խմբակցության ներկայացրած օրինագծերը հակասահմանադրական են: Իշխանությունները ձեռնպահ են մնում որևէ մեկնաբանություն տալ՝ փաստաթղթերիվերաբերյալ: Կխոսեն՝ արտահերթի ընթացքում:

    22:19
    05.02.20
    Ավելին
  • Հասարակական
    Երեվանում 99 համարի գազելը բախվել է ծառին. Վիրավորներ կան

    Հակասական տեղեկություններ կան առավոտյան Երևանում վթարի ենթարկված վարորդի մասին: Քաղաքապետի մամուլի խոսնակը պնդում է, որ վարորդը ոչ սփաթ վիճակում է եղել:

    22:17
    05.02.20
    Ավելին