Լրահոս
-
Իրավական«Սահմանադրական կարգի տապալման» գործը. Սանկցիա եւ միջնորդությունԱյսօր Սահմանադրական կարգի տապալման գործով հերթական դատական նիստն էր։ Քոչարյանի պաշտպանական թիմը միջնորդել է դադարեցնել քրեական հետապնդումը իրենց պաշտպանյալի նկատմամբ: Նրանց կարծիքով, ի սկզբանե նշանակվել է մեղավոր ու հիմա ամեն ինչ անում են մեղադրանքը երկրորդ նախագահին մոտեցնելու համար: Իսկ նախկին դատական նիստը բոյկոտած Քոչարյանի և նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի պաշտպանների նկատմամբ դատավոր Աննա Դանիբեկյանը այսօր դատական սանկցիա է կիրառել։
Ավելին22:2704.02.20 -
ՔաղաքականԱԺ խորհրդի նիստը հետաձգվել է. ՍԴ հարցի քննարկում՝ նախագահականումԻսկ իշխող ուժը, չնայած Եվրոպայից սպասվող նոր քննադատությունների վերաբերյալ զգուշացումներին, պատրաստվում է փետրվարի 6-ի արտահերթ նիստին: Վաղը նիստ կանի Ազգային ժողովի խորհուրդ: Պատգամավորները արտահերթ քննարկելու են սահմանադրական երեք օրենքներում փոփոխություններ անելու նախագիծը: Անկախ իրավաբանների կարծիքով իշխող խմբակցության ներկայացրած օրինագծերը հակասահմանադրական են և նպատակ ունեն շրջանցել Սահմանադրական դատարանը: Ընդդիմությունը ևս համակարծիք է: Լուսավոր Հայաստանի ղեկավարի կարծիքով, նման գործընթացներից հետո եվրոպական կառույցներից ավելի կոշտ հայտարարություններ են գալու:
Ավելին22:2704.02.20 -
ՀասարակականԻ՞նչ են ասում Ստրասբուրգից. Իշխանության «թարգմանությունը»Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված լարվածությունը թուլացնելու, անմեղության կանխավարկածը չխախտելու, հանրային հայտարարություններում զգույշ լինելու Եվրոպական ատյաններից հնչող կոչ-քննադատությունները մեր երկրում թարգմանական բարդություններ են առաջացրել: ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ, ԵԽԽՎ-ում հայաստանյան պատվիրակության ղեկավար Ռուբեն Ռուբինյանը վստահ է, որ, օրինակ, Բուքիքիոն ոչ թե իշխանությանն է լարվածությունը թուլցնելու կոչ անում, այլ Սահմանադրական դատարանի նախագահին:
Ավելին22:2504.02.20 -
ԱշխարհԿորոնավիրուսը շրջում է աշխարհով մեկԿորոնավիրուսը շարունակում է աշխարհը սարսափի մեջ պահել: Այսօր մահվան դեպք է գրանցվել նաև Հոնկոնգում: Երկրի այդ նահանգում գործադուլներ ու ցույցեր են սկսվել: Չինաստանում վիրուսը արդեն 427 մարդու կյանք է խլել: Միայն երեկ 64 մարդ է մահացել: Վարակակիրների թիվը ևս ժամ առ ժամ ավելանում է: Այն արդեն հատել է 20 հազարի սահմանը:
Ավելին22:2404.02.20 -
ԻրավականՌուբեն Հայրապետյանը բերման է ենթարկվել, ապա ազատ է արձակվելԱպօրինի զենք-զինամթերք պահելու կասկածանքով բերման ենթրկված Ռուբեն Հայրապետյանը 3 ժամ ոստիկանութունում մնալուց հետո լրագրողներին ասել է իր մոտ ոչինչ չեն հայտնաբերել, զենքերն օրինական են, թույլտվությունն էլ գրպանում։ Ֆուտբոլի ֆեդերացիայի նախկին նախագահի կարծիքով իրեն բերման ենթարկելով իշխանությունը փորձ է արել շեղել ժողովրդի ուշադրությունը Փաշինյանի արդեն աղմուկ հանած ՀԴՄ-ների պատմությունից:
Ավելին22:2404.02.20 -
ԱռողջապահականՀայաստանում կորոնավիրուս չկա, բայց թեստերը կռվախնձոր են դարձելՆորքի ինֆեկցիոն հիվանդանոցում հոսպիտալացված 6 մարդու մոտ կորոնավիրուս չի հայտանաբերվել: Նրանց թվում եղած 2 չինացի բուժում ստանալուց հետո այսօր դուրս են գրվել հիվանդանոցից: Բայց Չինաստանից եկած որոշ քաղաքացիների մեր ինֆեկցիոն հիվանդանոցում հրաժարվում են հատուկ թեստերով ստուգել:
Ավելին22:2204.02.20 -
ՀասարակականԲնակիչները՝ բուլդոզերի դեմԱյսօր թեժ կռիվ էր Ավանի Սայաթ Նովա թաղամասի շենքերից մեկի բակում: Բնակիչները պայքարում էին բուլդոզերի դեմ, որ պատրասվում էր քանդել բակի խանութը: Քաղաքապետարանը կառույցը ճանաչել էր ապօրինի և որոշել էր ազատել համայնքային սեփականության հողը անցանկալի կառույցից: Սակայն, պարզվում է քաղաքապետարանն ու թաղապետարանն իրար լավ չեն հասկացել:
Ավելին22:2004.02.20 -
ԻրավականՄարտի 1-ի զոհերի 9 իրավահաջորդ դատի է տվել սեւազգեստ մայրերինՍևազգեստ մայրերի դեմ դատական հայց են ներկայացրել մարտի մեկի զոհերի իրավահաջորդները: Զինվոր կորցրած մայրերից պահանջում են ներողություն խնդրել՝ մարտի մեկի դեպքերը թալան որակելու համար:
Ավելին22:1804.02.20 -
ԻրավականՌուբեն Հայրապետյանն ազատ է արձակվելՔիչ առաջ Ռուբեն Հայրապետյանը փաստաբան Ամրամ Մակինյանի հետ դուրս եկավ ոստիկանության շենքից։
Ավելին18:1404.02.20 -
ԻրավականՌոբերտ Քոչարյանի պաշտպանական թիմը միջնորդեց դադարեցնել քրեական հետապնդումը իրենց պաշտպանյալի նկատմամբՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական թիմը Ռ․ Քոչարյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու միջնորդություն ներկայացրեց։
Ավելին17:1604.02.20 -
ՔաղաքականԶորամասն ինքնակամ լքած, ցույցի մասնակցած զինվորականին չպատժելու հետեւանքը.Կարեն ՎրթանեսյանԱվելին16:5304.02.20 -
ԻրավականՌուբեն Հայրապետյանը բերման է ենթարկվել ապօրինի զենք-զինամթերք պահելու կասկածանքով․ ՈստիկանությունԱվելի վաղ հայտնել էինք, որ Հայրապետյանի փաստաբան Ամրամ Մակինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել էր, որ Քրեական ոստիկանության դիմակավորված ծառայողներն առանց պատշաճ հիմնավորման բերման են ենթարկել Ռուբեն Հայրապետյանին։
Ավելին16:2204.02.20 -
ՀասարակականՁեր սանձարձակությունների ՀԴՄ-ն խփելու է ժողովուրդը. Արմեն ԱշոտյանՔիչ առաջ բերման են ենթարկել Ռուբեն Հայրապետյանին։ Ուժային կառույցները ամբողջությամբ խամաճիկ են դարձել Նիկոլ Փաշինյանի ձեռքերում։
Ավելին15:4604.02.20