Լրահոս
-
ՀասարակականՑուրտ մանկատան տաք երազանքներըԳիշերօթիկները փակելու՝ կառավարության սկանդալային որոշման ֆոնին ու ձմռանն ընդառաջ անելանելի վիճակ է նաև ամենահին մանկատներից մեկում: Թռչունյան մասնավոր մանկատան բնակիչների երազանքներն արդեն անթև են: 80 երեխայի ուշքն ու միտքը հիմա միայն այն է, որ ամերիկահայ համայնքի դադարեցրած ֆինանսավորումը վերականգնվի, թե չէ իրենք ու՞ր են գնալու: Միևնույն ժամանակ՝ վարկած կա, որ բարերաները որոշել են փակել մանկատունը, քանի որ այնտեղ երեխաներին ոչ լավ կերակրում, ոչ էլ նորմալ խնամում են:
Ավելին22:5020.11.19 -
ԻրավականԱրսեն Բաբայանի կալանավորումն իրավաչափ չի եղելՕրենքով գողերի մասին խոսելիս Արսեն Բաբայանին հանկարծ հիշելը իհարկե շատ տարօրինակ է, հատկապես, որ հենց այսօր է վերաքննիչ դատարանն արձանագրել, որ Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալի իրավունքները Երևանի առաջին ատյանի դատարանում խախտվել են նրա հանդեպ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու որոշման դեմ փաստաբանների ներկայացրած բողոքը քննելիս: Վերաքննիչը հիմնավոր է համարել պաշտպանության կողմի ներկայացրած գրեթե բոլոր փաստարկները:
Ավելին22:4820.11.19 -
Հասարակական4G ցանցում զանգելու հնարավորություն՝ ՀայաստանումՄի քանի նորություն՝ սմարթֆոնների ու ինտերնետի սիրահարների համար:
Ավելին22:4420.11.19 -
ՀասարակականՓորձի փոխանակո՞ւմ, թե՞ հարկադիր արձակուրդ. «գնացքների աղմուկը»Նոր դժգոհության ալիք է բարձրացել Գյումրիում: Բողոքում են հարավկովկասյան երկաթուղու լոկոմոտիվային դեպոյի աշխատակիցները: 30-ից ավելի մեքենավարներ պնդում են, որ երեկ դեպոյի ղեկավարությունն իրենց հարկադրաբար հանգստի է ուղարկել, իսկ փոխարենն աշխատանքի է ընդունել ռուս մեքենավարների: Ընկերությունը հերքում է այս լուրերը:
Ավելին22:4320.11.19 -
Կրթություն և գիտությունՈւսանողները դադարեցնում են դասադուլը, բայց չեն նահանջումՕրերը ցրտել են, բայց մերձիշխանական շրջանակների այն կանխատեսումը, թե ցրտի հետ ցույցերը կցրվեն մնացել են կախված սառը օդում: Նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականի պահանջը շարունակում է սրվել, դասադուլ ու նստացույց հայտարարած ուսանողների շարքերը գնալով խտանում են: Այսօր նրանց են միացել նաև Հյուսիսային համալսարանի ուսանողները: Ինքն իր վիճակն ավելի է բադացրել հենց Արայիկ Հարությունյանը: Նա դասախոսների հետ հանդիպման ժամանակ լուծումներ փնտրելու փոխարեն նորից է սպառնացել ցույցերի առաջամարտիկ դաշնակցականներին արկղերով քրեական գործեր ուղարկել:
Ավելին22:4220.11.19 -
ՀասարակականԺողովրդից կտրվելու համար նախկիններին մեղադրողները կտրվել են ժողովրդիցԽորհրդարանի ընդդիմադիր թևը դեռ չգիտի՝ ինչ անել ուսանողների նախարարի պաշտոնանկության գործընթաց սկսելու պահանջի հետ: Արայիկ Հարությունյանի գործողությունների մասին հրապարակային դժգոհություն դեռ միայն ԲՀԿ-ականներից ենք լսել, բայց նրանք որևէ բան անել չեն կարող, քանի դեռ Գագիկ Ծառուկյանը չի վերադարձել Մոսկվայից:
Ավելին22:3920.11.19 -
ԻրավականՕրենք՝ «օրենքով գողերի» դեմ, բայց ովքե՞ր են «օրենքով գողերը»Խորհրդարանում շարունակում են բուռն քննարկել առաջին ընթերցմամբ ընդունած օրենքի նախագիծը, ըստ որի քրեական ենթամշակույթ կրող խմբավորում ստեղծելը կամ ղեկավարելը պատժվելու է ազատազրկմամբ հինգից տասը տարի ժամկետով:
Ավելին22:3820.11.19 -
ՍոցիալականՋրի գինը քաղաքացիների համար կմնա նույնըԱյս ձմեռը կանցկացնենք գազի համար նույն սակագինը վճարելով: Այսօր հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահը հայտարարել է, որ սակագինը նույնը կմնա առնվազն մինչև ապրիլ, հաջորդ տարվա համար չի փոխվի ջրի գինը:
Ավելին22:3720.11.19 -
ՔաղաքականՀայոց լեզվի՝ կենդանի մնալու հնարավորությունը հիմքից կտրում են. Բագրատ ԵսայանԱվելին16:0120.11.19 -
ԻրավականՈրոշում է կայացվել կալանավորել Սուրիկ Խաչատրյանին. նրա նկատմամբ հայտարարվել է հետախուզումՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործով ձեռք բերված բավարար ապացույցների համակցության հիման վրա Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանը ներգրավվել է որպես մեղադրյալ ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 1-ին մասով, 38-179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 38-314-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված այն հանցավոր արարքների կատարման համար, որ նա դուրս է եկել իր լիազորությունների շրջանակից, ինչպես նաև, պաշտոնեական դիրքն օգտագործելով և անձանց ապօրինի կարգադրություն տալով, դրդել է կատարել առանձնապես խոշոր չափերի վատնում ու պաշտոնեական կեղծիք, ինչի հետևանքով էական վնաս է պատճառել պետության օրինական շահերին:
Ավելին11:3020.11.19 -
Կրթություն և գիտություն«Իրավունք». Արայիկ Հարությունյանն նեղ շրջապատում ասել է՝ դասերին չեկող ուսանողները կմնան նույն կուրսումԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանն իր նեղ շրջապատում հայտարարել է, որ բոլոր այն ուսանողները, որոնք արդեն երկու շաբաթից ավել է դասապրոցեսին, միջանկյալ քննություններին չեն մասնակցում, հետին պլան են մղում կրթական ծրագրով նախատեսված դասաժամերը, չեն ավարտելու համալսարանը: Ավելի կոնկրետ՝ նույն կուրսում են մնալու:
Ավելին11:0420.11.19
-
Քաղաքական2-3 ուժեղ ընդդիմադիր բեւեռ է ձեւավորվելու. Փաշինյանը դրանից է սարսափում. Նարեկ ՍամսոնյանԱվելին23:1019.11.19 -
ՔաղաքականԱԺ-ն հստակեցնում է գործատու-աշխատող հարաբերություններըՆվազագույն աշխատավարձի 13 հազար դրամ բարձրացում նախատեսող օրինագծի ընդունումից հետո, այսօր խորհրդարանը սկսել է քննարկել աշխատանքային օրենսգրքում փոփոխություն անելու ԲՀԿ-ական Գեւորգ Պետրոսյանի նախաձեռնությունը: Իմ քայլական պատգամավորները գովել են Պետրոսյանին, ասել՝՝ նորմալ օրինագիծ է բերել վերջապես:
Ավելին22:1519.11.19 -
ՍպորտՊարտություն՝ իտալական ձեւով. Հայաստանը մեղավորներ է փնտրումՀայաստանի ֆուտբոլի հավաքականը իր պատմության ամենախոշոր հաշվով պարտությունն է կրել: Երեկ, Իտալական Պալերմո քաղաքի Ռենցո Բարբերա մարզադաշտում մեր ֆուտբոլի ազգային հավաքականը պարտվել է իտալացի ֆուտբոլիստներին 9:1 հաշվով: Սոցցանցերում դժգոհ երկրպագուները առաջին հերթին մեղադրում են գլխավոր մարզչին, որը, ի դեպ, նոր է նշանակվել այդ պաշտոնում: Ֆեդերացիայի գործկոմի անդամն էլ, որ որպես թիվ 1 մեղավոր ֆեդերացիայի նախագահ Արթուր Վանեցյանին է ակնարկել:
Ավելին22:1319.11.19 -
Հասարակական1000 դրամների գաղտնիքը. անտեսանելի փոխանցումԻնչպես է ստացվել, որ ըստ երկրի վարչապետի աշխատատեղերն ավելացել են, իսկ Զինծառայողների ապահովագրության կամ ինչպես ասում են 1000 դրամների հիմնադրամում դա ոչ մի կերպ չեն տեսնում: Մոտ 800 մլն-ի առեղծվածային անհետացման մասին, այս հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամները ահազանգում են արդեն մի քանի ամիս, բայց միայն մի քանի օր առաջ են պարզաբանում ստացել կառավարությունից: Թե ինչ են ասել խորհրդի անդամ, պատգամավոր Տիգրան Ուլիխանյանն է հանրայնացրել:
Ավելին22:1219.11.19