Լրահոս
-
ՀասարակականԱղոթելոի փոխարեն, խաղալ փոշու եւ կեղտի մեջ. Հովիկ ԱղազարյանԻսկ այժմ կրթության նախարարության մեկ այլ աղմկահարույց առաջարկի մասին, ըստ որի հայ եկեղեցու պատմություն առարկան պետք է դուրս գա դպրոցական դասացուցակից: Ասում են՝ այն պետք է դասավանդվի, որպես Հայոց պատմության մի մաս: Ու մինչ հասարակությունը փորձում է հասկանալ՝ լավ, թե վատ բան է մտածել նախարարությունը, իշխող թիմի ներկայացուցիչների որոշ հայտարարություններ գրգռում են Քրիստոնյա Հայաստանի նյարդերը: Եկեղեցիներում քննարկում ու չեն հավատում, թե պատգամավոր Հովիկ Աղազարյանը ասել է, թե ամաչում է, որ իր 7 տարեկան թոռնիկը աղոթում է ու խաչակնքվում:
Ավելին22:1019.11.19 -
Կրթություն և գիտությունՈւսանողները դասադուլը շարունակվում է նոր թափովԱյսօր առավոտից ԵՊՀ-ի Բանասիրական ֆակուլտետում կրկին դասադուլ էր: Նախարար Արայիկ Հարությունյանի հանդիպումը դասախոսների հետ կրակի վրա յուղ է լցրել: Նախարարը դիմելով դասախոսներից մեկին՝ ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանի հորաքրոջը նորից սպառնացել էր, որ դաշնակցությունը արկղերով քրեական գործեր է ստանալու: Սաղաթելայնը ֆեյսբուքյան գրառմամբ դատապարտել է նախարարի պահվածքը եւ քաղաքական ցավոտ ապտակ խոստացել:
Ավելին22:0819.11.19 -
ԱշխարհՎրաստան. «բոլորը՝ մինուս մեկ. Բիձինան պետք է հեռանա»Հարևան Վրաստանում բողոքի ալիքը չի մարում: «Ամոթ է» անունը ստացած շարժման ներկայացուցիչները խորհրդարանի շենքի առջեւ պայքարում են, որ երկիրը անցնի 100 տոկոսանոց համամասնական ընտրակարգի: Քաղաքական մեծամասնությունը խոստացել էր հրաժարվել գործող խառը ընտրակարգից, սակայն վերջին պահին հետ էր կանգնել իր իսկ մտադրությունից:
Ավելին22:0719.11.19 -
Իրավական«Մարտի 1»-ի գործը. դատախազին բացարկի միջնորդությունը մերժվեցԱյսօր ավարտվեց Քոչարյանի և մյուսների գործով` հերթական դատական նիստը: Դատավոր Աննա Դանիբեկյանը որոշեց մերժել երկրորդ նախագահի պաշտպանների միջնորդությունը մեղադրող դատախազ Պետրոս Պետրոսյանին բացարկ հայտնելու վերաբերյալ։ Երկրորդ նախագահի փաստաբանները դատախազին մեղադրում են գործի նյութերի մի մասը հաշվի չառնելով իրականությունը խեղաթյուրելու, և ամեն գնով Քոչարյանի մեղադրանքը պաշտպանելու համար: Հաջորդ դատական նիստը նոյեմբերի 26-ին է:
Ավելին22:0619.11.19 -
ԻրավականՄանվել Գրիգորյանին հիվանդանոց են տարել. նա գրավով ազատ չի արձակվիՄանվել Գրիգորյանը կմնա կալանավորված: Դատարանն այսօր որոշեց հերթական անգամ մերժել նրա պաշտպանների միջնորդությունը Գրիգորյանին գրավի դիմաց ազատ արձակելու մասին: Այսօր դատարանի դահլիճում Գրիգորյանը մնացել է ընդամենը մի քանի րոպե: Նրա , առողջական վիճակը կտրուկ վատացել է:
Ավելին22:0419.11.19 -
Իրավական«Օրենքով գողերի» դեմ աղմկոտ նախագիծըԱյսօր Արդարադատության նախարարը խորհրդարանում պատասխանել է քրեական ենթամշակույթի կամ ինչպես ասում են օրենքով գողերի դեմ օրենսդրական աղմկահարույց նախագծի վերաբերյալ՝ պատգամավորների հարցերին: Հետաքրքիր է, որ բառապաշարը, որով Օրենքի տանը խոսում են այս թեմայի մասին, հարում է գողական բառապաշարին: Վարչապետի խոսքով քրեական ենթամշակույթին հարելը քրեականացնելը հնարավորություն կտա «սխոդկայականների», «օբշչյակների» մեջ ներգրավված մարդկանց ենթարկել պատասխանատվության։ Իսկ եթե կան մարդիկ, որ կարող են միջնորդավորված ձևով պատգամավորի սպառնալ:
Ավելին20:3819.11.19 -
ՔաղաքականԻշխանությունը վախենում է բովանդակային քննարկումներից. Ստեփան ԴանիելյանԱվելին17:4719.11.19
-
Քաղաքական«Վերնատան»-ը նախկին եւ ապագա իշխանության ներկայացուցիչներն էին. Անդրանիկ ԹեւանյանԱվելին23:1018.11.19 -
Նախարարը հանդիպել է դասախոսների հետ. դասադուլը շարունակվում էԱրայիկ Հարությունյանն այսօր հանդիպել է Բուհերի դասացուցակից հայերենն ու հայոց պատմությունը հանելու աղմկոտ օրինագծին ընդդիմացող դասախոսների հետ: Մինչեւ այս հանդիպման մանրամասներին անցնելը, նախ երիտասարդների ակցիաների մասին: Կրթությայն, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության դիմաց նստացույցը շարունակվում է: Մայր բուհւմ էլ ուսանողների մի մասը չի դադարեցրել դասադուլը:
Ավելին22:2518.11.19 -
ՀասարակականԱնթույլատրելի անցո՞ւմ, թե՞ վտանգավոր անտարբերությունԵրեխաների մասնակցությամբ պատահար է տեղի ունեցել այսօր առավոտյան Երեւանում: Մայրն ու 4 երեխաները վրաերթի են ենթարկվել՝ Արցախի փողոցում ճանապարհը հատելիս: Դեռահասներից երկուսի վիճակը միջին ծանրության է: Բժիշկների խոսքով նրանք փողոցը անցել են անթույլատրելի մասով: Չնայած, վտանգավոր է անգամ դեղին գծանշանների հատվածը:
Ավելին22:2318.11.19 -
Հասարակական«Վերնատուն». իշխանությանն անունը մտահոգում է, օրակարգը՝ ոչԽորհրդարանական մեծամասնությունն այսօր անդրադարձել է Վերնատուն հասարակական-քաղաքական ակումբի առաջին համաժողովին: Ավելի ճիշտ այնտեղ հնչեցրած մտքերին հերթ չի հասել: Իմ քայլականները բովանդակությունը չեն քնարկում, նրացնց միայն Վերնատուն անունն է հետաքրքրում:
Ավելին22:2218.11.19 -
ՀասարակականԴատապարտյալը փախել է «Էրեբունի» ԲԿ-իցԱռավոտյան Էրեբունի բժշկական կենտրոնից փախած դատապարտյալը փախուստից առաջ ալկոհոլ է օգտագործել՝ իր հիվանդասենյակը հսկող հսկիչի հետ: Մեր աղբյուրի տվյալով, 31-ամյա Արայիկ Սարգսյանը հաջողել է ճողոպրել, երբ խմած հսկիչը քնել է հիվանդի մահճակալին: Նախկինում 7 անգամ դատապարտված տղամարդը հիվանդանոց է տեղափոխվել բանտախցում ինքնավնասվելուց հետո: Հավանաբար, նա այդ քայլին է դիմել փախուստի նախապես մշակված ծրագրով:
Ավելին22:2018.11.19 -
ՀասարակականԱրթուր Ալեքսանյանը՝ ՄԱԿ-ի մանկակակն հիմնադրամի ազգային դեսպանՕլիմպիական չեմպիոն Արթուր Ալեքսանյանը Յունիսեֆի Հայաստանի դեսպանն է: Նա այսօրվանից աշխատելու է հանուն երեխաների առողջության ու բարեկեցության:
Ավելին22:1718.11.19 -
ՔաղաքականԱԺ-ում ուզում է բռնել կոռուպցիայի «պոզն ու պոչը»Կոռուպցիան չի կարող արմատախիլ արվել, քանի դեռ կան հաճույքով կաշառք տվողներ՝ խորհրդարանի ամբոինից այսպիսի կարծիք է հայտնել Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամի թեկածու Լիլիթ Ալեքսանյանը: Խորհրդարանն այսօր լսել է բոլոր 5 թեկնածուներին, որոնց ներկայացրել են 3 խմբակցությունները, կառավարութոյւնն ու բարձրագույն դատական խորհուրդը: Հակակոռուպցիոն հանձնաժողովի անդամներին պատգամավորները փակ-գաղտնի քվեարկությամբ են ընտրելու:
Ավելին22:1518.11.19 -
Կրթություն և գիտությունԿԳՄՍ նախարարի եւ դասախոսների հանդիպումն ավարտվել էԱվելի քան 1 ժամ տեւած հանդիպումից դասախոսները կարծես թե դժգոհ են հեռացել:Ավելին22:1318.11.19