Լրահոս

2019-11-16
  • Հասարակական
    Համերաշխության «Վերնատուն»

    Իշխանափոխությունից ընդամենը մեկուկես տարի անց մեծ ժողովրդականությամբ հպարտացող իշխանությանը, ընդդիմադիր բևեռներ են ուրվագծվում: Վերնատուն ակումբում, որ այս շաբաթ առաջին համագումարն արեց, հավաքվել են ավագ ու երիտասարդ սերնդի հասարական-քաղաքական այն գործիչները, որ համոզված են Հայաստանը այսպես բզկտված այլևս չի կարող մնալ: Հանրային, ազգային համերաշխության կոչ անող Վերնատունը վերկուսակցական ակումբ է բայց ակումբի հիմնադիր, Հայաստանի առաջին վարչապետ Վազգեն Մանուկյանը արդեն հայտարարել է գարնանը ակտիվ քաղաքական պայքար է սկսում:

    21:35
    16.11.19
    Ավելին
  • Հասարակական
    Ազատամարտիկ Ռուբիկ Կարապետյանի հուշանկյունը

    Որպեսզի երիտասարդները չմոռանան հերոսներին... Արցախի ազատության համար զոհված Ռուբիկ Կարապետյանի հուշանկյունն են բացել նրա հարազատներն ու ընկերները: Ազատամարտիկը զորհվել է հենց իր ծննդյան օրը:

    21:34
    16.11.19
    Ավելին
  • Արցախ
    Արցախի ամենաերիտասարդ հերոսը

    Այսօր ապրիլյան պատերազմում զոհված, Արցախի հերոս Ռոբերտ Աբաջյանի ծննդյան օրն է: Նա կդառնար 23 տարեկան: Ռոբերտի հարազատներն ու ընկերները այցելել են Եռաբլուր, այնուհետև՝ հերոսի անվան դպրոց: Ապրիլյան պատերազմի օրերին 19-ամյա կրտսեր սերժանտի հերոսությունը ապշեցրել էր գրեթե բոլորին: Նկատելով մոտեցող թշնամուն, դիրքում միայնակ մնացած Աբաջյանը, վերջին անգամ կապի է դուրս եկել և ասել, որ իր մոտ մնացել է մեկ նռնակ, որով իր հետ միասին պայթեցնելու է դիրքը գրավել փորձող հակառակորդին:

    21:31
    16.11.19
    Ավելին
  • Մամուլի տեսություն
    Մամուլի տեսություն | Նոյեմբերի 16
    11:50
    16.11.19
    Ավելին
2019-11-15
  • Տնտեսական
    Նիկոլ Փաշինյան. «2020-ի բյուջեն հեղափոխական է»

    «2020թ. բյուջեն հեղափոխական է»այսօր հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը, որ մի քանի օր առաջ այն անվանել էր պահպանողական: Վարչապետը նաև քննադատել է այն ուժերին, որ եկող տարվա ֆինանսական փաստաթուղթը պահպանողական են համարում ու աբսուրդ տնտեսական հեղափոխություն հայտարարած կառավարության համար:

    23:43
    15.11.19
    Ավելին
  • Կրթություն և գիտություն
    ԿԳՄՍ-ն հանրային քննարկում է նախաձեռնում՝ «բոլոր հարցերի» շուրջ

    Երեկոյան կրթության նախարարության մոտ ասուլիս են կազմակերպել նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականը պահանջող երիտասարդները: Այսօր նրանց միացել է Բարգավաճ Հայաստանից պատգամավորներ Արման Աբովյանն ու Գևորգ Պետրոսյանը:

    23:42
    15.11.19
    Ավելին
  • Հասարակական
    Ալեքսան Կիրակոսյան. համադրություն փնտրող մարդը

    Երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը մասնակցել է հայտնի պետական-քաղաքական գործիչ Ալեքսան Կիրակոսյանի «Մայրամուտի շեմին» կոչվող գրքի շնորհանդեսին: Գիրքը նվիրված է հեղինակի ծննդյան 100-ամյակին: Ալեքսան Կիրակոսյանը, դեռ տասնամյակներ առաջ անթույլատրելի է համարել մեր երկրում հասարակությանը սևի ու սպիտակի բաժանելը:

    23:40
    15.11.19
    Ավելին
  • Հասարակական
    «Վերնատուն». սերունդների քաղաքական համախմբում

    Վերնատան փորձառու անդամներին միացել են նաև երիտասարդները: Խոսելու ոչ միայն խնդիրների, այլև դրանց իրատեսական լուծումների մասին: Երիտասարդների կարծիքով, այս իրավիճակում ամենաճիշտ որոշումը անկախության ու պետականության արմատներում կանգնած մարդկանց շուրջ համախմբվելն է:

    23:38
    15.11.19
    Ավելին
  • Տնտեսական
    Բյուջե-2020. տեղ-տեղ «ծիծաղելի» եւ «կատարյալ» փաստաթուղթ

    Տնտեսական հեղափոխության պատրաստվող երկրի խորհրդարանում 2020-ի բյուջեի նախագծի քննարկումն անցնում է կիսադատարկ դահլիճում: Ազգային ժողովն այսօր ավարտել է գլխավոր ֆինանսական փաստաթղթի քննարկումը: Հաջորդ տարվա բյուջեն քննադատում է միայն ընդդիմությունը: Նկատելով, որ տնտեսության համար կարևոր ուղղություններին 2020-ի բյուջեով ոչ մի լումա չի հատկացվել: Իմ քայլի համար՝ այն իդելական փաստաթուղթ է: Ու ամենակարևորը ոչ պոպուլիստական, ինչպես այն բնորոշել է իշխանական պատգամավորներից մեկը:

    23:37
    15.11.19
    Ավելին
  • Հասարակական
    «Հաղթանակը»՝ Երեւանում

    Վերնատուն ակումբի անդամ Վիկտոր Սողոմոնյանը հայտարարել է, որ Ռոբերտ Քոչարյանի ազատության համար պայքարը դադարում է լինել իր զինակիցների և աջակիցների պայքարը ու այն վերածվելու է հասարակական պայքարի։ Սողոմոնյանի խոսքով 40. հազարից ավելի մարդ է ստորագրել երկրորդ նախագահին կալանքից ազատելու հայտարարության տակ: Այսօր առաջին անգամ, ստորագրահավաք է կազմակերպել Երևանում:

    23:34
    15.11.19
    Ավելին
  • Աշխարհ
    Վենետիկում արտակարգ դրություն է. ջուրը հասել է Սուրբ Ղազար

    Վենետիկում արտակարգ դրություն է հայտարարված: Հորդառատ անձրեւները հեղեղել են քաղաքի մեծ մասը: Անձրեւի պատճառով երբեմն անհասանելի է հեռախոսակապը:

    23:33
    15.11.19
    Ավելին
  • Հասարակական
    Հորից՝ որդուն չհասած հողը

    Արենի խոշորացված համայնքի Չիվա գյուղից Կառավարություն հասած քաղաքացին ահազանգում է իրենց գյուղում տեղի ունեցող ապօրինությունների մասին: Ինչու իրեն չի հասնում հորից մնացած ժառանգությունը և ինչ կապ ունի այս ամենի հետ Արենիի համայնքապետը:

    23:31
    15.11.19
    Ավելին
  • Հասարակական
    Հասարակական-քաղաքական «Վերնատունը» բացել է դռները

    Հանրային խորհրդի արդեն նախկին նախագահ Վազգեն Մանուկյանի հիմնած Վերնատուն հասարակական-քաղաքական ակումբը այսօր առաջին համաժողովն է արել: Գլխավոր թեմաները Արցախի հարց ու դատաիրավական փոփոխություններ, որ ակումբի անդամները դժվարանում են «բարեփոխում» անվանել: Փորձառու գործիչները համոզված են, քաղաքական իրավիճակը, որ ստեղծվել է մեր երկրում այլևս ոչ թե խոսքերի, այլ գործողությունների կարիք ունի: «Հայաստանը երբեք այսքան բզկտված չի եղել»,- վստահ է Անկախ Հայաստանի առաջին վարչապետ Վազգեն Մանուկյանը:

    23:30
    15.11.19
    Ավելին