Լրահոս

2019-08-31
2019-08-30
  • Աշխարհ
    Լեհաստանից հեռու, Ռուսաստանին մոտ. Թրամփին «օգնած» փոթորիկը

    Լեհաստանի համաժողովը բաց կթողնի նաև Միացյալ Նահագների նախագահը: Թրամփը չեղարկել է այցը՝ Ամերիկային մոտեցող փոթորիկի պատճառով: Պուերտո Ռիկոյին ավերածություններ պատճառած 200 կմ/ժամ-ից ավելի արագությամբ Դորիան փոթորիկը՝ ըստ օթերևութաբանների՝ Միացյալ Նահանգներ կհասնի սեպտեմբերի 2-ին:

    22:35
    30.08.19
    Ավելին
  • Կրթություն և գիտություն
    Աշակերտի պայուսակն ու դասացուցակը կթեթևանան

    Հայոց պատմության դասագրքերի բովանդակության շուրջ մասնագիտական հանձնաժողովի ու կրթության նախարարության վեճը հանգուցալուծվել է: Դասագրքերը կտպագրվեն ու 2020-ից կմտնեն դպրոցներ: Այս մասին լրագրողներին հայտնել է կրթության փոխնախարարը: Ինչպես հիշում եք Արայիկ Հարությունյանն էր հայտարարել, թե արգելել է տպագրել հայոց պատմության դասագրքերը, քանի որ մարտի մեկի, ընտրությունների, քաղաքական գնահատականների վերաբերյալ տարաձայնություններ կան:
    2020-ից ոչ միայն պատմության դասագրքերը, այլև մի շարք նորարարություններ է նախատեսում դպրոցներ մտցնել Կրթության նախարարությունը:   

    22:34
    30.08.19
    Ավելին
  • Արտաքին քաղաքականություն
    Հայ-ռուսական «փայլուն ինտրիգներ». Պուտինը Երևան կգա՞

    Քաղաքական ինտրիգները հայ-ռուսական հարաբերություններում խորանալու միտում ունեն. այս շաբաթվա սկզբից ռուսական առաջատար հեռուսաալիքների ռեպորտաժները երկրորդ նախագահի դեմ բացված քրեական գործի մասին, վերլուծաբանները պատահական չեն համարում: Ռուսական մեդիան ամենասուր ձևակերպուներով է խոսում դատարանները շրջափակելու, սահմանադրական դատարանի նախագահի ու անդամների նկատմամբ իշխանության գործողությունների մասին՝ հիշելով մտրակի ու պրյանիկի տեխնոլոգիայի մասին:
    Տեսաբանները կասկածի տակ են դնում անգամ հոկտեմբերին Պուտինի այցը Երևան: Իրավիճակը հնարավոր է չփրկի նաև Լեհաստան չգնալու Նիկոլ Փաշինյանի ժեստը Պուտինին:

     

    22:32
    30.08.19
    Ավելին
  • Ամուլսարի մշուշը չի ցրվում. նոր գնահատման կարիք կա

    Ամուլսարի հանքի շահագործման շուրջ նոր սկանդալ է հասունանում: Հանքի ռիսկերը գնահատելու համար մեր պետության հաշվին 400 հազար դոլարանոց ուսումնասիրություն իրականացրած Էլարդ կազմակերպության ներկայացուցիչները երեկ կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ, ըստ էության, հայտարարել են, որ իրենց տված եզրակացությունը վերջնական չէ ու պետք է նոր ուսումնասիրություն հանքի շահագործման ռիսկերը վերջնական գնահատելու համար:

    22:31
    30.08.19
    Ավելին