Լրահոս
22:31
30.08.19
84

Ամուլսարի մշուշը չի ցրվում. նոր գնահատման կարիք կա

Ամուլսարի հանքի շահագործման շուրջ նոր սկանդալ է հասունանում: Հանքի ռիսկերը գնահատելու համար մեր պետության հաշվին 400 հազար դոլարանոց ուսումնասիրություն իրականացրած Էլարդ կազմակերպության ներկայացուցիչները երեկ կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ, ըստ էության, հայտարարել են, որ իրենց տված եզրակացությունը վերջնական չէ ու պետք է նոր ուսումնասիրություն հանքի շահագործման ռիսկերը վերջնական գնահատելու համար:
Էլարդը իր եզրակացության մեջ ներկայացրել էր շահագործման հետևանքները մեղմելու գործիքներ, որոնք պետք է իրականացնի Լիդիան Արմենիա ընկերությունը: Սրա վերաբերյալ Էլարդի ներկայացուցիչը գրեթե սկանդալային հայտարարություն է արել երեկ՝ ասելով, որ մեղմման միջոցների մասին գրել է Հայաստանի քննչական կոմիտեի հանձնարարությամբ: