Լրահոս
Արցախ
16:32
31.08.19
94

Մեկնարկում է «Հաղթանակած» երիտասարդական նախաձեռնության «Անկախության մարաթոնը»

Img default alt hy

«Հաղթանակած» երիտասարդական շարժման նպատակն է Հայաստանի և Արցախի երիտասարդության համախմբումը՝ հաղթանակի գաղափարի շուրջ։ Նախաձեռնությունը միավորում է Հայաստանի և Արցախի պետական և ոչ պետական բուհերի ուսանողներին, աշխարհի տարբեր անկյուններում ապրող հայ երիտասարդներին՝ Արցախյան ազատամարտի հաղթանակի գաղափարն ավելի արժեվորելու, Հայաստանն ու Արցախը՝ որպես հայրենիքը ճանաչելու՝ հայտնի ու անհայտ կողմերով, հայկական երկու պետությունների և աշխարհասփյուռ հայության երիտասարդներին միավորելու, ուսանողության շրջանում հայրենասիրական ոգու բարձրացման և հայրենասեր, հաղթանակած սերունդ կերտելու ձգտումով։

«Հաղթանակած» նախաձեռնությունը արդեն հասցրել է իրականացնել մի շարք միջոցառումներ, հանդիպումներ քաղաքացիական համայնքների, ամենայն հայոց կաթողիկոս  Ն․Ս․Օ․Տ․Տ Գարեգին Բ-ի հետ, որն իր հայրապետական օրհնությունն է բերել նախաձեռնությանը, իրականացրել է երիտասարդական ֆորում, «Հաղթանակած 2019» համահայկական երիտասարդական հավաք և այլն։

 

ՕՐԱԿԱՐԳ

 

Սեպտեմբերի 1-2 –      Ստեփանակերտ

Սեպտեմբերի 2 –          Հադրութ

Սեպտեմբերի 2-3 –      Մարտակերտ

Սեպտեմբերի 2-3 –      Շուշի

Սեպտեմբերի 3-4 –      Բերձոր

Սեպտեմբերի 4-5 –      Գորիս

Սեպտեմբերի 5 –          Կապան

Սեպտեմբերի 5-6 –      Քաջարան

 

«Անկախության մարաթոնի» հաջորդող օրերի օրակարգը և առավել մանրամասն տեղեկություններ կհաղորդվեն նախապես։ Հավելյալ տեղեկությունների համար հետևեք մեր ֆեյսբուքյան էջին։

 

«Հաղթանակած նախաձեռնության»