Լրահոս
Արցախ
11:19
31.08.19
66

Սեպտեմբերի 2-ին ռազմական տեխնիկայի և սպառազինության ցուցահանդես՝ Ստեփանակերտում

Img default alt hy

Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը իրազեկում է, որ Արցախի Հանրապետության անկախության հռչակման 28-րդ տարեդարձին նվիրված տոնակատարությունների շրջանակում սեպտեմբերի 2-ին՝ ժամը 11:30-ից 14:00-ն Ստեփանակերտի «Վերածննդի» հրապարակում կազմակերպվելու է ռազմական տեխնիկայի և սպառազինության ցուցահանդես, որի ժամանակ ներկայացվելու են նաև սեփական արտադրության նոր զինանմուշների ցուցադրություն:

Տեղեկացնում ենք նաև, որ «Վերածննդի»> հրապարակում բացազատվելու է դաշտային խոհանոց՝ մեր համերկրացիներին և հյուրերին հնարավորություն ընձեռելով համտեսել զինվորական ճաշ: