Լրահոս
Հասարակական
16:40
11.05.22
149

«Օրինախախտ» մեքենաներ՝ Հայփոստի մոտ. ոստիկանները սնունդ են բեռնաթափում

Արդեն մի քանի օր է՝ Հանրապետության հրապարակում՝ Հայ փոստի գրասենյակի առաջ` հենց մայթին, կայանվում են քաղաքացիական մեքենաներ, որոնցից ոստիկանները բեռնաթափում են սնունդ: Այսօր «Հայլուրի» թղթակիցը պարզել է, որ Հայփոստի շենքի մի առանձին մասում տարածք է առանձնացվել ոստիկանների համար՝ սնունդ պահեստավորելու նպատակով:

Որ մեքենաները հարյուրավոր ոստիկանների աչքի առաջ կայանվում են մայթին՝ խախտելով օրենքը, ֆիքսել է մեր թղթակիցը: Ոստիկանության հասարակայնության հետ կապերի վարչությունից մեզ հորդորեցին պարզաբանման համար գրավոր հարցում ուղարկել: