Լրահոս
Քաղաքական
15:52
11.05.22
212

Որքան Նիկոլն ավելի շատ է կառչում իր արյունոտ աթոռից, այնքան ավելի են ոգևորվում ադրբեջանցիներն ու թուրքերը. Զաքարյան

Img default alt hy

Ֆրանսիայի հրապարակը դարձել է Հայաստանի, Արցախի և Սփյուռքի այն վայրը, որտեղից սկսվում է արևածագը: Հույս, հավատ և ամենօրյա համբերատար պայքար: Այլ բան պետք չէ դավադիր կապիտուլյանտից ազատվելու համար, գրել է Պաշտպանության նախկին փոխնախարար, ՀՀԿ անդամ Արտակ Զաքարյանը:

«Որքան Նիկոլն ավելի շատ է կառչում իր արյունոտ ու կործանարար աթոռից, այնքան ավելի են ոգևորվում ադրբեջանցիներն ու թուրքերը: Թուրքը թույլ չի տալու, որ Նիկոլը հրաժարական տա, իսկ մենք թույլ տալու՞ ենք, որ դրանք Հայաստանում իրենց կառավարությունն ունենան:

Հ.Գ. Ի՞նչ եք կարծում, միայն Հոլանդիայի հայ համայնքու՞մ են Նիկոլի մասին այդպես մտածում, թե՞ ամբողջ Սփյուռքում»: