Լրահոս
Մամուլի տեսություն
09:33
23.05.26
120

Օրը սկսենք մամուլի 4 կարևոր լուրով

Img default alt hy

«Հրապարակ»

Նիկոլ Փաշինյանը հրահանգել է ՆԳ նախարար Արփինե Սարգսյանին և ԱԱԾ տնօրեն Անդրանիկ Սիմոնյանին՝ մայիսի 28-ին ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները «կայուն անվտանգություն» ապահովելու համար։

«Հրապարակ»

Փաշինյանի այցից մոտ 2-3 ժամ առաջ տվյալ համայնք դեսանտ է իջեցվում՝ ոստիկանության եւ ՊՊԾ գնդի կողմից, 2-3 գազել ոստիկան ու թիկնապահ են լցվում այդ տարածքը, բառի բուն իմաստով՝ սանրում են այն հատվածը, որտեղ պետք է տեղի ունենա հավաքը, եւ ելույթ ունենա Նիկոլ Փաշինյանը։ 

«Փաստ»

Իրավապահ համակարգում գնալով ուժեղանում է դժգոհությունը, քանի որ արդեն ամենօրյա ռեժիմով պարտավոր են «արագի մեջ» քրեական գործեր հորինել, վարույթներ նախաձեռնել: 

«Հրապարակ»

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը մեծ ախորժակ ունի եւ ՔՊ-ի հաղթանակի դեպքում իրեն կառավարության նոր կաբինետում փոխվարչապետ է պատկերացնում։

Օրվա մամուլի հրապարակումները ժամը 11-ին, «5-րդ ալիք»-ի ուղիղ եթերում «Օրագիր» հաղորդման մեկնաբան Հայկա Ալոյանը կքննարկի քաղաքագետ Ազատ Ադամյանի հետ: