Լրահոս
Մամուլի տեսություն
09:24
22.05.26
121

Օրը սկսենք մամուլի 5 կարևոր լուրով

Img default alt hy

«Հրապարակ»

Այն մարզերում, որտեղ Փաշինյանը տհաճ պահեր է ունեցել, եւ մարդիկ նրան դավաճանության կամ այլ բանում են մեղադրել, մարզպետներն իրենց պաշտոնանկությանն են սպասում, եթե ՔՊ-ն հունիսի 7-ին վերարտադրվի:

«Հրապարակ»

Չարենցավանում ՔՊ-ն շատ ցածր ռեյտինգ ունի: Դա է պատճառը, որ ՔՊ-ի ծանր հրետանի Կոտայքի մարզպետը՝ իր թիմով, Սասուն Միքայելյանը՝ իր շքախմբով, շարունակ Չարենցավանում են՝ հույսով, որ ինչ-որ բան կփոխեն քաղաքում:

«Ժողովուրդ»

Փաշինյանի թիմակիցները նրան խորհուրդ են տվել քարոզարշավի ընթացքում երկար զրույցի չբռնվել քաղաքացիների հետ՝ հնարավոր նոր միջադեպերից և սկանդալներից խուսափելու համար։ Երեկ Արարատի մարզում անցկացված քարոզչության ժամանակ նկատելի էր, որ Նիկոլ Փաշինյանը քաղաքացիների հետ երկար շփումների չէր գնում։

«Հրապարակ»

Վերջին շաբաթներին 44-օրյա պատերազմի վերաբերյալ հարուցված քրեական վարույթին նոր շունչ են հաղորդել։ Հարցաքննության են կանչում միջին օղակի զինվորականների, հիմնականում՝ յուրայինների, որպեսզի բարձրաստիճան զինվորականների, պատերազմի ժամանակ պատասխանատու պաշտոնյաների, հիմնականում՝ Գլխավոր շտաբի ներկայացուցիչների դեմ ցուցմունքներ
կորզեն։ Ընտրություններին ընդառաջ սա ընդամենը պրոֆիլակտիկ, վախեցնելու համար իրականացվող օպերացիա է:

«Հրապարակ»

«Հայուհի» կանանց կենտրոնը հայտնվել է ԱԱԾ-ի տեսադաշտում:

Օրվա մամուլի հրապարակումները ժամը 11-ին, «5-րդ ալիք»-ի ուղիղ եթերում «Օրագիր» հաղորդման մեկնաբան Հայկա Ալոյանը կքննարկի Հայ Ազգային Կոնգրեսի փոխնախագահ Արամ Մանուկյանի հետ: