Լրահոս
Միջազգային
18:01
21.05.26
267

Ուկրաինան դեռ պատրաստ չէ ԵՄ անդամակցությանը․ Սլովակիայի վարչապետ

Img default alt hy

Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոն կարծիք է հայտնել, որ Ուկրաինան չի կարողանա մոտ ապագայում ստանալ Եվրամիության ասոցացված անդամ պետության կարգավիճակ։

«Իմ կարծիքով՝ ԵՄ-ում Ուկրաինային ԵՄ ասոցացված անդամի կարգավիճակ շնորհելու գաղափարի աջակցություն չկա։ Սա իմ կարծիքն է»,- լրագրողներին ասել է վարչապետը։

Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցն ավելի վաղ առաջարկել էր նման կարգավիճակ տրամադրել Ուկրաինային։

Միևնույն ժամանակ, Սլովակիան սատարում է Ուկրաինայի՝ ԵՄ-ին անդամակցելու ծրագրերի իրականացումը, սակայն այդ երկիրը, Ֆիցոյի խոսքով, դեռ պատրաստ չէ դառնալ համայնքի անդամ։ «Նրա կողմից պետք է կատարվեն բոլոր այն պայմանները, որոնք ներկայացվում են թեկնածու պետություններին»,- նշել է նա։

Նրա խոսքով՝ կազմակերպություն ընդունվելու իրավունք ունեն Բալկանյան թերակղզու արևմտյան հատվածի պետությունները՝ Սերբիան, Ալբանիան և Չեռնոգորիան։