Լրահոս
Հայաստան
22:41
05.02.22
1 003

Պարեկները բերման են ենթարկել ՀՀ ՊՆ բարձրաստիճան սպա, գեներալ-լեյտենանտի որդուն

Img default alt hy

«SHAMSHYAN.com»-ի տեղեկություններով՝ փետրվարի 1-ին, ՀՀ ոստիկանության Պարեկային ծառայության Երևանի գնդի 2-րդ գումարտակի 3-րդ վաշտի պարեկները հայտնաբերել են թմրամիջոց: 

Այդ օրը՝ ժամը 23:00-ի սահմաններում, պարեկները Բագրատունյաց պողոտայի 1-ին նրբանցքի մոտից ապօրինի թմրամիջոց պահելու և օգտագործելու կասկածանքով ոստիկանության Շենգավիթի բաժին են բերման ենթարկել Երևանի բնակիչներ, 36-ամյա Գ. Ա.-ին և 30-ամյա Դ.Բ.-ին:  

Վերջիններս եղել են Գ.Ա.-ի վարած BMW մակնիշի ավտոմեքենայով: Արդեն տեղում Գ.Ա.-ն BMW-ի սրահից պարեկներին է ներկայացրել օգտագործված կաթուցիչ՝ մոխրացված հետքերով և հայտնել, որ այն հանդիսանում է «մարիխուանա» տեսակի թմրամիջոց, պատկանում է իրեն և իր օգտագործման համար է:   

Բերման ենթարկվածները որոշ ժամանակ անց բաց են թողնվել: 

Շամշյանի տեղեկություններով՝ Գ.Ա.-ի հայրը ՀՀ պաշտպանության նախարարության բարձրաստիճան սպա է, կոչումով գեներալ-լեյտենանտ: